Դեպի վերեւ

Զորացրվածների զինգրքույկներում ոչ իրավաչափ գրառումներ են կատարվել

yerkir.am02/17/2017, 11:50

Զորացրվածների զինգրքույկներում ոչ իրավաչափ գրառումներ են կատարվել

Ապրիլյան մարտական գործողություններից հետո զորացրվածների զինգրքույկներում մարտական գործողություններին մասնակցելու վերաբերյալ նշումներն անվավեր ճանաչելու հարցը վերջին շրջանում բուռն քննարկումների տեղիք տվեց: Այդ ժամանակ ի հայտ եկան խնդրին առնչվող չպարզաբանված հարցեր: Ապրիլյան մարտական գործողություններին մասնակցած զինծառայողների կարգավիճակի, զինգրքույկներում ապրիլյան մարտերին մասնակցության վերաբերյալ նշումներ կատարելու և այլ հարցերի պարզաբանման նպատակով Yerkir.am-ը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ պաշտպանության նախարարություն: Խնդրել էինք պարզաբանել` արդյո՞ք գոյություն ունի որևէ իրավական ակտ (պաշտոնական գրավոր փաստաթուղթ), համաձայն որի` սահմանված է, թե ովքեր են կոչվում 2016թ. ապրիլյան մարտական գործողության մասնակից, եթե` ոչ, ապա ի՞նչ իրավական ակտի հիման վրա կամ ի՞նչ սկզբունքով է որոշվում մարտական գործողության մասնակցի կարգավիճակը:

Ի պատասխան՝ ՊՆ-ից հայտնել էին որ 2016թ. պատերազմ հայտարարելու մասին համապատասխան իրավական ակտեր չեն ընդունվել, իսկ «մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ» հասկացությունը և դրա տրամադրման կարգը սահմանվել են ՀՀ կառավարության` 2000 թ. նոյեմբերի 27-ի N 778 որոշմամբ: Համաձայն որոշմամբ հաստատված կարգի 1-ին կետի՝ մարտական գործողությունների մասնակից են համարվում 1989-1994 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանության մարտերին՝ ոչ պակաս քան 3 ամիս ընդհանուր տևողությամբ, մասնակցած անձինք, ինչպես նաև մարտական գործողությունների ժամանակ վիրավորվելու հետևանքով հաշմանդամ դարձած անձինք՝ անկախ մարտական գործողություններին մասնակից լինելու ժամկետից:

Նույն կարգի 2-րդ կետի համաձայն՝ սույն կարգի համաձայն մարտական գործողությունների մասնակցի կամ «Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով սահմանված երկրապահ կամավորականի կարգավիճակի վերաբերյալ եզրակացություն տրվում է միջգերատեսչական հանձնաժողովի կողմից:

Այսինքն` 2016թ. ապրիլի 2-6-ն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած մարտական գործողությունների մասնակիցների իրավական կարգավիճակի վերաբերյալ առանձին իրավական ակտ չի ընդունվել:

ՊՆ-ից հետաքրքրվել էինք նաև, թե ի՞նչ իրավական հիմնավորմամբ են ՀՀ-ում գործող զինկոմիսարիատները փոփոխություն կամ լրացում կատարում ՊԲ զորամասերի կողմից տրված՝ պաշտոնական փաստաթուղթ համարվող զինգրքույկներում: Մասնավորապես` ի՞նչ հիմքով են զինկոմիսարիատներում անվավեր ճանաչվել որոշ զինծառայողների զինգրքույկներում առկա՝ ապրիլյան մարտական գործողություններին մասնակցած լինելու վերաբերյալ գրառումները:

Ի պատասխան ՝ ՊՆ-ից հայտնել էին հետևյալը. «Պարտադիր զինվորական ծառայության ընթացքում մարտական հերթապահության մեջ ընդգրկված զինծառայողների զինգրքույկներում հերթապահության վերաբերյալ գրառումները կատարվում են ՀՀ ՊՆ 17.10.2014 թ N 1230 հրամանի համաձայն: Պարտադիր զինվորական ծառայության զորակոչված անձանց զինվորական գրքույկները տրվում են զորակոչն իրականացնող` Հայաստանի Հանրապետության տարածքային զինվորական կոմիսարիատների կողմից, ոչ թե ծառայության անցման վայրի զորամասի:

2016թ.-ի ապրիլի 2-6-ը հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով տեղի ունեցած մարտական գործողություններին մասնակցած պարտադիր կազմի զինծառայողների զինվորական գրքույկներում մասնակցության վերաբերյալ գրառումներն իրականացվում են ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի 04.11.2016 թ-ի «2016թ. Ապրիլի 2-6-ը տեղի ունեցած մարտերին մասնակցած ժամկետային զինծառայողների գրքույկներում գրառումներ կատարելու մասին» N92/ԳՇ կարգադրությամբ սահմանված կարգով:

Նշված կարգադրության 1-ին կետով հանձնարարվել է զորամիավորումների և զորամասերի հրամանատարներին ՝ համաձայն ՀՀ պաշտպանության նախարարի 1996թ. Հուլիսի 30 –ի N 316 հրամանով գործողության դրված «ՀՀ զինված ուժերի անձնակազմի հաշվառման հրահանգի» պահանջների՝ 2016 թ-ի ապրիլի 2-6-ը հակառակորդի հետ տեղի ունեցած մարտերին մասնկացած և ներկայումս պարտադիր ժամկետային ծառայության մեջ գտնվող զինծառայողների զինգրքույկների 7-րդ էջի 16-րդ սունյակում, ինչպես նաև հաշվեծառայողական քարտում և «Հայաստանի պաշտպանի անհատական գրքույկ»-...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD483485
EUR519526
RUR8.398.53
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վերեւ