×


Լուսանկարը՝ bbc.com

«Աշխարհը պետք է իմանա ճշմարտությունը». Բրայան Մեյը խոսել է Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակումների մասին

Queen խմբի կիթառահար Բրայան Մեյը երեկոյան գրառում է կատարել Instagram-ում՝ կիսվելով իր մտահոգություններով Հայաստանի նկատմամբ վերջին օրերին Ադրբեջանի ռազմական լայնածավալ գործողությունների առնչությամբ.

«Եվս մեկ ողբերգություն է կարծես ծավալվում, ու, ինչպես միշտ, վտանգ կա, որ լրատվամիջոցները չեն ներկայացնի ողջ ճշմարտությունը։
Հայաստանը փոքր երկիր է, որը չունի նավթի, գազի ու էական այլ հարստությունների պաշարներ, այն քրիստոնեության ու ժողովրդավարության կղզի է՝ շրջապատված դաժան բռնապետություններով:

Այն աշխարհի ամենախաղաղ երկրներից մեկն է եւ ունի ողբերգական պատմություն. Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ 1,2 մլն հայեր սպանվեցին Օսմանյան կայսրության իրականացրած դաժան էթնիկ զտումների արդյունքում, որոնք մինչ օրս Թուրքիան ժխտում է:

Այսօր Հայաստանին կրկին վտանգ է սպառնում. այդ երկիրն ուզում են ջնջել երկրի երեսից: Ընդամենը երկու օր առաջ Ադրբեջանը հրետակոծել է Հայաստանի սահմանին գտնվող խաղաղ գյուղերը՝ ցանկանալով ահաբեկել հայ ժողովրդին ու ապակայունացնել իրավիճակը:

Երեք դաժան բռնապետությունների դաշինքի դեմ Հայաստանն անպաշտպան է եւ գոյատեւելու համար Արեւմուտքի աջակցության կարիքն ունի:

Աշխարհը պետք է իմանա այս իրավիճակի մասին: Խնդրում եմ կիսվեք հրապարակմամբ, որպեսզի հնարավոր լինի հակազդել Ադրբեջանի ու նրա դաշնակիցների կողմից տարածվող ապատեղեկատվությանը:
Աշխարհում, որտեղ գերիշխում է սուտը, բոլորս պարտավոր ենք բարձրաձայնել ճշմարտության եւ արդարության մասին»:

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին