Thursday, 25 04 2024
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Ցեղասպանությունը մեզ ուժ պետք է տա
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները

Չէ՛, չի ըլնելու, պայթելու ա… Նորք Մարաշի հանցախմբի գործով սկսվում է գաղտնալսված հեռախոսազրույցների հետազոտումը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Կենտրոն վարչական շրջանի տարածքում գտնվող մասնաշենքում Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ շարունակվեց Նորք-Մարաշի զինված խմբի գործով դատական քննությունը՝ ըստ մեղադրանքի՝ «ՀՀ իշխանությունը յուրացնելու, զավթելու նպատակով ստեղծված հանցավոր համագործակցության» 20 անդամների՝ Արթուր Վարդանյանի,Վահան Շիրխանյանի, Անտոն Դիկրան Թոթոնջյանի, Գառնիկ Մարգարյանի, Վլադիմիր Առաքելյանի, Խաչիկ Ավետիսյանի, Ավետիս Բարեյանի, Վաղինակ Ստեփանյանի, Արթուր Եղիազարյանի, Վահագն Սալնազարյանի, Արման Հայրապետյանի, Էդվարդ Ներսիսյանի, Հարություն Սարիբեկյանի, Արա Պողոսյանի, Տիգրան Բոյաջյանի, Գևորգ Ջնդոյանի, Արկադի Մարդոյանի, Ասյա Մկրտչյանի, Մարինե Կաթանյանի, Նելլի Մինասյանի վերաբերյալ:

Դատական նիստի սկզբում հանցախմբի պարագլուխ համարվող Արթուր Վարդանյանը միջնորդեց, որ իրենից առգրավված դրամական միջոցները վերադարձվեն իրեն: Նա ասաց, որ առգրավված անձնական իրերի մի մասը վերադարձվել է, բայց մի մասը այդպես էլ չի վերադարձվել իրեն:

Նախագահողն ասաց, որ գործով բոլոր ապացույցները դեռ հետազոտված չեն, հայտնի չէ՝ առգրավված ինչ գումարների մասին է խոսքը, դրանք իրեղեն ապացույց ճանաչվե՞լ են, թե՞ ոչ:

Արթուր Վարդանյանի շահերի պաշտպան, փաստաբան Լևոն Բաղդասարյանը հավաստիացնում էր, թե գումարները միայն առգրավված են, իրեղեն ապացույց ճանաչված չեն:

Մեղադրող Գևորգ Սարգսյանը, որ այս դատական նիստում աչքի ընկավ կողմերին զայրացնող ակտիվությամբ, առարկեց միջնորդության դեմ՝ ասելով, թե խոսքը գնում է 13 հազար դոլարի, 3500 եվրոյի, 750 հազար դրամի մասին: Մեղադրանքի կողմը կասկածներ ունի, որ հիշատակված գումարները Հայր Անտոնի կողմից տրված գումարներ են, հատկացվել են հանցախմբի ծախսերը հոգալու, զենքեր ձեռք բերելու, հանցախմբի անդամներին պարբերաբար գումարներ տրամադրելու համար: Այդ առումով հիշյալ գումարները վերադարձնելու հիմքեր չկան:

Հակառակը՝ մեղադրողը շեշտեց, որ այդ գումարների վրա անհրաժեշտ է կալանք դնել՝ դատական քննության ավարտին դատական ծախսերը հատուցելու, գույքի առգրավման դեպքում՝ միջոցներ ապահովելու համար:

Արթուր Վարդանյանի շահերի պաշտպան Լևոն Բաղդասարյանը տարակուսեց՝ դրանք մարդու անձնական գումարներն են, գործով քաղհայցի պահանջ չկա, իր պաշտպանյալը տևական ժամանակ կալանքի տակ է, նա ընտանիք ունի, 3 երեխա, ապրուստի միջոցներ են հարկավոր: Պաշտպանը հռետորական հարց հնչեցրեց՝ ուզում եք նորից մտնենք Եվրոդատարա՞ն:

Դատարանը պարզաբանեց, որ իր տիրապետության տակ ոչ մի գումար չկա, պաշտպանական կողմը կարող է դիմել այն մարմնին, որը կատարել է առգրավումը:

Այնուհետև դատարանը որոշ ընդմիջումից հետո անցավ քրեական գործի 17-րդ հատորին կցված լազերային սկավառակների հետազոտմանը:

Նախ՝ մեղադրողը հանդիսավոր կերպով բացեց ԱԱԾ քննչական վարչությունից ուղարկված՝ կնիքված ու փակ արկղը: Արկղի մեջ ընդհանուր առմամբ 18 փաթեթ կար, որոնցից մեղադրող Գևորգ Սարգսյանն առանձնացրեց «Արթուր Վարդանյան» անվանումով փակ փաթեթը, բացեց այն:

Փաթեթում երեք լազերային սկավառակ կար: Դրանցից մեկի հետազոտությունը սկսելուց առաջ մեղադրողն ասաց, թե այն պարունակում է Արթուր Վարդանյանի հեռախոսահամարի մուտքային ու ելքային զանգերի գաղտնալսման ձայնագրությունները:

Նույն փաթեթից մեղադրող Սարգսյանը հանեց նաև գաղտնալսված հեռախոսազրույցների թղթային վերծանումները՝ առանձնացած էին այն հեռախոսազրույցները, որոնք մեղադրանքի կողմի կարծիքով՝ քրեական գործի համար նշանակություն ունեին:

Միացվեց սկավառակը, բացվեց մեղադրողի մատնանշած պանակը: Արթուր Վարդանյանի հեռախոսային խոսակցությունն էր գյումրեցի Հակոբ Հակոբյանի հետ, ով Արթուր Վարդանյանին դիմում էր «ջիգյարդ ուտեմ» արտահայտությամբ:

Հիշեցնենք, որ գյումրեցիներ Հակոբ Հակոբյանն ու Անուշավան Ավետիսյանը Արթուր Վարդանյանին, Հայր Անտոնին և խմբի որոշ այլ անդամների տաքսի ծառայություն են մատուցել: Նախ Հակոբ Հակոբյանն է տաքսի ծառայություններ մատուցել, հետո նրա զանգով Անուշավան Ավետիսյանն է տաքսի ծառայություն մատուցել Արթուր Վարդանյանին:

Հակոբ Հակոբյանն ու Անուշավան Ավետիսյանը նաև զենքեր են հայթայթել Արթուր Վարդանյանի առաջարկով: Հակոբ Հակոբյանը կատարածի համար արդեն իսկ դատապարտվել է 3 տարի 6 ամիս, իսկ Անուշավան Ավետիսյանը՝ 3 տարի ազատազրկման:

Հակոբյանը դատարանում ասել է, թե Վարդանյանի ասելով՝ զենքերը պետք է Սիրիա՝ Քեսաբ ուղարկվեին: Ինքն «օգնել է» զենք ձեռք բերելու հարցում:

Դատապարտյալ Անուշավան Ավետիսյանը դատարանում նշել է, թե մի քանի անգամ «գումարի դիմաց» զենք ու զինամթերք է փոխանցել Արթուր Վարդանյանին, վերջինս ասել է, թե զենքերը պիտի Քեսաբ ուղարկեն:

Ընդհանուր առմամբ՝ Արթուր Վարդանյանին փոխանցել է մեկ ատրճանակ, երկու մարտական, երեք ուսումնական նռնակներ, ինքնաձիգներ՝ պայուսակների մեջ, փամփուշտներ՝ արկղով, յուրաքանչյուր փամփուշտի գինը՝ 300 դրամ:

«Ես չեմ իմացել, որ Արթուր Վարդանյանը զինվորական հեղաշրջում էր ուզում անել, գիտեի՝ Քեսաբ պիտի տանի զենքերը»,- դատարանում ասել է Անուշավան Ավետիսյանը:

Այս նիստում հետազոտված հեռախոսազրույցների ժամանակ Հակոբ Հակոբյանը Արթուր Վարդանյանին, հավանաբար Անուշավան Ավետիսյանին նկատի ունենալով՝ ասում է, որ վերջինս «պասաժիռ» է բերում Երևան ու կհանդիպի Արթուրին խաչմերուկում, քանի որ հետը «ապրանք» ունի: Հակոբյանը Արթուրին ասում է՝ «Պասաժիռ ա բերում, բայց կուզես՝ մի հինգ մանեթ տուր»:

Արթուր Վարդանյանն էլ ասում է՝ «Եթե իմ ուզածը տվեց, հինգ մանեթ կավելացնեմ, ուստ ջան…»: Ապա ասում է՝ եթե իր ուզածը չլինի՝ «կթռնի դեմքին»:

Հակոբ Հակոբյանին Արթուրը «ուստ ջան» է ասում, նաև՝ «Ես քու հետ աշխատել եմ, չգիտե՞մ՝ ինչ ձևի ես, ջիգյար»: Հակոբյանը ասում է՝ «Քեզանից շնորհակալ ենք, Արթուր ջան»: Հետո ավելացնում է, որ, հավանաբար, Ավետիսյանը հետը բերում է «իրեք հատ կլոր բան, իրեք հատ էլ ուչեբնի…»:

Հեռախոսազրույցների հրապարակումը նոր էր սկսվել, երբ Արթուր Վարդանյանը դժգոհեց, թե թղթային վերծանումների մեջ չի գտնում հրապարակվող հեռախոսազրույցները, որ հետևի՝ ճի՞շտ է վերծանված:

Մեղադրող Գևորգ Սարգսյանը նկատեց, որ դա Արթուր Վարդանյանի իրավական գիտելիքների պակասից է: Ինչին ի պատասխան՝ բորբոքված Արթուր Վարդանյանը մեղադրողին ասաց. «Նենց չի, որ գիտելիքներդ քեզնից առաջ են վազում»:

Խոսքի ընթացքում անընդհատ բորբոքվելով՝ Արթուր Վարդանյանը հայտարարեց. «Կարող ա ասում ա՝ Քենեդուն էլ եմ ես սպանել, ի՞նչ՝ պիտի նստեմ սպասեմ՝ Քենեդին գա ու ասի, որ ե՞ս չեմ սպանել… ո՞ւր ա էդ դիսկի պարունակությունը, որը հիմա հրապարակվում է, ստեղ գրված չի, որ կարդամ…»:

Մեղադրող Գ. Սարգսյանը հայտարարեց, թե հետազոտվող ապացույցը լազերային սկավառակն է, պարտադիր չէ, որ բոլոր հեռախոսային խոսակցությունները ունենան թղթային վերծանումներ…

Բայց սկսեցին դժգոհել նաև փաստաբանները՝ նշելով, թե չեն հասկանում՝ որտե՞ղ են հրապարակվող խոսակցությունների թղթային վերծանումները, չեն կարողանում հետևել: Մեղադրանքի կողմը պետք է նշի՝ որ հատորում, որ էջի վրա է, որ կարողանան հետևել:

Մեղադրող Գևորգ Սարգսյանն էլ խոսքի մեջ հիշատակեց՝ եթե դժգոհողների հետևելու ունակությունները բավարար չեն կամ նիստին լավ պատրաստված չեն ներկայացել, թող չդժգոհեն:

Փաստաբան Նարինե Ռշտունին վրդովվեց. «Ի՞նչ է նշանակում՝ ունակությունները բավարար չեն, դուք իմ ունակությունների վրա՞ եք կասկածում… »:

Նարինե Ռշտունին միջնորդեց, որ դատարանը իրեն տրամադրի ԱԱԾ փաթեթավորմամբ դատարան բերված բոլոր լազերային սկավառակները, որպեսզի պաշտպանական կողմին հասկանալի լինի՝ ի՞նչ է հրապարակում մեղադրողը:

Նախագահող դատավորը, պարզվեց, համակարծիք է փաստաբան Նարինե Ռշտունուն ու պատրաստակամ է, որ սկավառակները տրամադրվեն դրանք պահանջող պաշտպաններին:

Փաստաբան Հայկ Ալումյանը նշեց, որ կալանքի տակ գտնվող ամբաստանյալները ևս զրկված են լազերային սկավառակների պարունակությանը ծանոթանալու հնարավորությունից:

Փաստաբան Լևոն Բաղդասարյանը հայտարարեց. «Արդեն որերորդ դեպքն է՝ մեղադրողը իր մակդիրային բառապաշարով ցնցում է բոլորիս… Հասել է այն աստիճանին, որ կասկածի տակ է առնում այստեղ նստած փաստաբանների ունակությունները»:

Մեղադրող Գևորգ Սարգսյանը փորձում էր պատասխանել: Փաստաբան Հովիկ Արսենյանի կողմից հնչեց՝ դե ասեք:

Մեղադրողը կոպտեց Արսենյանին՝ դո՞ւ պիտի ինձ ասես…

Տղայական այս խոսակցությունից փաստաբան Հովիկ Արսենյանը վիրավորվեց. «Վիրավորական է, համբերություն է հատում»:

Մեղադրող Գևորգ Սարգսյանը փորձեց հարթել իրավիճակը՝ Գալուստ Սահակյանի ոգով. «Իրավական գիտելիքներ չունենալը վիրավորական արտահայտություն չէ, նիստին պատրաստ չգալը վիրավորական արտահայտություն չէ… Մենք ավելին տալու կողմն ենք, ոչ՝ պակաս…»: Մեղադրողը նկատի ուներ հավանաբար, թե ավելի շատ հեռախոսային խոսակցություններ են ցանկանում հրապարակել, քան՝ վերծանված են թղթային տարբերակում կան…

Փաստաբան Հայկ Ալումյանը նկատեց, որ գոյություն ունի մեղադրանքի ծավալ՝ մեղադրանքի կողմը նախ թող այդ ծավալի մեջ մտնող ապացույցները հրապարակի, ապա, դատաքննությունը լրացնելու փուլում, կարող է միջնորդել ու հրապարակել լրացուցիչ նյութերը: Եթե մեղադրողները ցանկանում են սահմանվածից ավելին հրապարակել, այս փուլում պիտի դա չանեն, քանի որ փաստաբանները փորձում են հետևել հրապարակվող խոսակցություններին ու ոչ մի տեղ դրանք չեն գտնում:

Այնուհետև Հայկ Ալումյանը խորհուրդ տվեց մեղադրող Սարգսյանին. «Նույնիսկ եթե որևէ մեկի ունակություններին կասկածում եք, պետք չէ արտահայտվել: Ես էլ կարող եմ կասկածել ինչ-որ մարդկանց գիտելիքներին, բայց ամեն առիթով այդ մասին չեմ ասում…»:

Ամբաստանյալ Վլադիմիր Առաքելյանը հայտարարեց. «Մեզ ասին՝ շատ կարևոր նյութեր կան… Հիմա որ մենք լսում ենք, ոստիկանները, լրագրողները լսում են՝ մեղադրանքին մոտիկ բաներ չկան… Ինչքա՞ն կարելի ա ֆարշ բաներով զբաղվել… Որևիցե մի հատ իշխանափոխության մասին որևիցե մի բան լսվու՞մ ա ստեղ… Մինչև դիսկը լսելը ասում ա՝ տեսեք մեջը ինչեր կան, բայց լսում ենք՝ բան չկա, մեզ էլ պահում են ստեղ…»:

Փաստաբան Գիվի Հովհաննիսյանն առաջարկեց, որ մեղադրանքի կողմը որևէ ապացույց հրապարակելուց հետո ասի, թե դրանով ի՞նչ է ապացուցվում: Վրդովմունքը առաջացել էր Արթուր Վարդանյանի ու ազատամարտիկ Խաչիկ Ավետիսյանի երկու հեռախոսազրույցների հրապարակումից հետո, որտեղ Խաչիկ Ավետիսյանը միայն հեռախոսահամար է հայտնում Արթուր Վարդանյանին ու ասում է, թե մեքենան կմոտենա, որևէ բան վճարել պետք չի:

Արթուր Վարդանյանը շարունակեց վրդովվել՝ նշելով, թե մեղադրողները հրապարակում են ընտրողաբար, չեն հրապարակում ավելի կարևոր բաներ, որոնցով, հնարավոր է, «որոշ մարդիկ կարող են ազատվել…

Իրենք ներկայացնում են ըստ իրենց կամքի… Ես դեռ կներկայացնեմ իմ ապացույցները… Չէ՛, չի ըլնելու, պայթելու ա…»:

Նախագահողը անմիջապես հարցրեց. «Ի՞նչը»:

«Ճշմարտությունը, էդքան բան»,- եզրափակեց հանցախմբի պարագլուխը համարվող Արթուր Վարդանյանը, ապա ավելացրեց. «Անհարգալից վերաբերմունքի համար, որ մեղադրողը կիրառեց փաստաբանի նկատմամբ, ես կարող էի կոպիտ վիրավորել իրան, ո՞նց կարող ա մեղադրողն ասի՝«էս ո՞վ ա, արա», դա ի՞նչ ա նշանակում»:

Նախագահող դատավորը վերջակետ դրեց բանավեճին՝ նիստը հետաձգելով՝ հետազոտվող լազերային սկավառակները պաշտպանական կողմին, ըստ վերջիններիս ցանկության, տրամադրելու պատրաստակամությամբ:

Հաջորդ նիստին՝ մարտի 23-ին, դատարանը կշարունակի ԱԱԾ-ից ներկայացված սկավառակների պարունակությունների հետազոտությունը:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ հանցավոր «համագործակցությունը, կազմակերպված խումբը» ստեղծել ու ղեկավարել է Արթուր Վարդանյանը:

Խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք են բերվել զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, սարքեր՝ ՀՀ իշխանությունը բռնությամբ զավթելու նպատակով, սակայն 2015 թվականի նոյեմբերի 25-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները վնասազերծել են բացահայտված խմբի անդամներին:

Հայր Անտոնը՝ «Ռադիո Մարիամ» մշակութային հիմնադրամի տնօրեն, Գյումրու Կաթոլիկե եկեղեցու քահանա, ՀՀ և Ավստրալիայի քաղաքացի Անտոն Դիկար Թոթոնջյանը, ըստ մեղադրանքի՝ 2015 թվականի ապրիլից «անձնապես» ծանոթացել է Իսպանիայից Հայաստան ժամանած Արթուր Վարդանյանի հետ, մասնակցել է վերջինիս ստեղծած հանցավոր «համագործակցությանը»՝ ֆինանսավորելով այն:

Ըստ մեղադրանքի՝ Վահան Շիրխանյանը 2015 թվականի մայիսից «անձնապես» ծանոթանալով Հայր Անտոնի, Իսպանիայից ժամանած Արթուր Վարդանյանի հետ, նրանց առաջարկությամբ ստանձնել է մասնակցել վերջինիս ստեղծած հանցավոր համագործակցությանը…

Ամբաստանյալներին մեղադրանք է առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 223 հոդվածի 2-րդ, 235 հոդվածի 3-րդ, 35-300 հոդվածի 1-ին մասերով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում