Friday, 29 03 2024
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը

«Պաչեմո՞ւ». 27-ամյա երիտասարդը Հալիձորում փորձել է բռնաբարել հնդիկ զբոսաշրջիկին, աղջիկը պաշտպանվել է կրծկալի մեջ պահած դանակով

Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց Տիգրան Բ.-ի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

Գործը քննվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Նապոլեոն Օհանյանի նախագահությամբ:

27-ամյա Տիգրան Բ.-ին մեղադրանք էր առաջադրվել սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 139 հոդվածի 1-ին մասով:

Ըստ մեղադրանքի՝ 2018 թվականի հուլիսի 25-ի գիշերը՝ ժամը 2-ից 4-ն ընկած ժամանակահատվածում Տիգրան Բ.-ն ընկերոջ՝ Վահեի հետ ընկերակցել է զբոսաշրջիկների՝ լեհ Աննային ու Յանոշին և հնդկուհի Ռեմուլային:

Նրանք գիշերակացի համար հանգրվանել են Գորիս-Տաթև ավտոճանապարհի 25.1 կմ հատվածի՝ Հալիձորի «Խրիմյան Հայրիկի քար» տեղանքի անտառային տարածքում: Հաց են կերել, ոգելից խմիչք են օգտագործել, ինչից հետո Տիգրան Բ.-ն մտել է Ռեմուլայի ու Աննայի վրան, փորձել է արթնացնել Աննային: Միջամտել է հնդկուհի Ռեմուլան՝ նա ձեռքերով հրելով՝ Տիգրանին դուրս է բերել վրանից:

Դրանից հետո, ըստ մեղադրանքի, Տիգրան Բ.-ն Ռեմուլայի նկատմամբ բռնություն գործադրելով՝ պառկեցրել է գետնին, կատարել է սեքսուալ բնույթի բռնի գործողություններ: Ռեմուլան անսպասելի Տիգրանի դեմքին «պարզել է կրծկալի տակ պահված ծալովի դանակը, որը վերցնելու և դեն նետելու ժամանակ Տիգրանը վնասել է աղջկա ձեռքերը: Դիմադրելով Տիգրանին՝ աղջիկը կծել է նրա լեզուն: Տիգրանը ստիպել է Ռեմուլային, որ նա ձեռնաշարժություն կատարի…

Տիգրան Բ.-ն ձերբակալվել է նույն օրը, առնվել է կալանքի տակ:

2018 թվականի սեպտեմբերի 26-ին նա ազատ է արձակվել 3 միլիոն դրամ գրավի դիմաց:

Տիգրան Բ.-ն դատարանում իրեն մեղավոր չի ճանաչել, հրաժարվել է ցուցմունքներ տալուց:

Նախաքննական ցուցմունքում նա հայտնել էր, որ 2018 թվականի հուլիսի 24-ին, ժամը 12-ի սահմաններում ընկերոջ՝ Վահեի հետ, նրան պատկանող «ՎԱԶ- 2107» մեքենայով իրենց գյուղ էին գնում: Մեքենան ինքն էր վարում: Ճանապարհին հանդիպել են ավտոստոպով տեղաշարժվող, սլավոնական արտաքինով տղայի ու աղջկա: Կանգնել, նրանց վերցրել են: Նրանք լեհ էին՝ Աննան ու Յանոշը: Ասել են, թե գնում են Տաթև: Ճանապարհին սուրճ ու գարեջուր են խմել: Քանի որ ինքը Տաթևում չէր եղել, Վահեին ասել է, թե իրենք էլ են Տաթև գնում, կարող են նրանց տանել:

Լեհերը համաձայնել են:

Ժամը 17-ի սահմաններում Վահեի վարած մեքենայով շարժվել են Տաթև: Ճանապարհին իրենց հետ ռուսերենով շփվում էր միայն Աննան, նրա ընկերը ռուսերեն չէր խոսում:

Աննան ասել է, թե Տաթևում իրենց սպասում է հնդիկ ընկերուհին:

Ժամը 20-ի սահմաններում հասել են ճոպանուղի, իջել են Հալիձորի ուղղությամբ, հետո գնացել են «Սատանայի կամուրջ»: Այնտեղ լեհերը հանդիպել են հնդկուհուն, որի անունը «Ռ» տառով էր, ինքը նրան «Ռիհանա» էր ասում:

Այդ օրը Տաթև չեն գնացել, որոշել են հաջորդ օրը գնալ: Մոտակա գյուղից առևտուր են արել՝ մթերք, թթի օղի են գնել, գնացել են Հալիձորի մոտակա անտառ, վրաններ են տեղադրել: Խորոված են արել, հաց են կերել, օղի ու գարեջուր են խմել: Աննան վատացել, գնացել է վրան: Լեհ տղան էլ գնացել է առանձին վրանում քնելու: Ինքն ու հնդիկ աղջիկը մնացել են հաց ուտելու տեղը: Վահեն իրենց մոտ չէր: Մի քանի րոպե նստելուց հետո ինքը զգացել է, որ այդ աղջկան հաճելի է իրենց շփումը: Համբուրվել են: Այդ «Ռիհանան» իր կամքով ձեռնաշարժություն է կատարել՝ հանգիստ, ոչ կոպիտ: Իրենք նորից համբուրվել են, ու այդ ժամանակ աղջիկը անսպասելի կծել է իր լեզուն: Ինքը հրել է աղջկան, ռուսերեն հարցրել է. «Պաչեմո՞ւ»: Բայց նա ռուսերեն չէր հասկանում: Նա հանկարծ «հիստերիկացել է», ինքը մտածել է, թե «խանգարվել է»:

Ինքը մտել է Աննայի վրան, փորձել է նրան արթնացնել, չի կարողացել: Ինքը հնդկուհուն ասել է. «Գազ մանի», այսինքն՝ մեքենան գազ լցնելու փող է ուզել: Գնացել է Վահեի մոտ ու ասել է՝ էս տուրիստները «շառ են», իրենք պետք է հեռանան: Հնդկուհուց 10 հազար դրամ է վերցրել՝ մեքենան գազ լցնելու համար, հավաքել են իրերը, նստել են մեքենա ու գնացել են իրենց գյուղ: Որոշ ժամանակ անց եկել են ոստիկանները և իրեն ու Վահեին տարել են ոստիկանության բաժին…

Տիգրան Բ.-ն պնդել է, թե ինքը հնդիկ աղջկա մոտ դանակ չի տեսել, նրան դանակով չի վնասել, իսկ նրա տաբատի վրայի սերմնահեղուկի հետքերը կարող են առաջացած լինել, երբ նա կամովին ձեռնաշարժություն էր անում…

Տիգրան Բ.-ն դատարանում իր նախաքննական ցուցմունքների հրապարակումից հետո ասել է, թե չգիտի՝ տուժողն ինչու է իրեն մեղադրող ցուցմունքներ տվել, նրա ասածները իրականությանը չեն համապատասխանում: Ինքը նրան որևէ բանի չի հարկադրել…

Տուժող Ռեմուլան հայտնել է, թե 2018 թվականի հուլիսի 21-ին ավտոբուսով Վրաստանից եկել է Հայաստան: Երևանում երկու օր մնալուց հետո հուլիսի 23-ին երթուղային տաքսիով մեկնել է Նորավանք: Այնտեղ ծանոթացել է լեհ Աննայի ու Յոնաշի հետ: Նրանք էլ իր նման ուզում էին Տաթև ուղևորվել: Որոշել են տարբեր մեքենաներով հասնել Տաթև: Հաջորդ օրը ինքը հասել է Տաթև, այնտեղից գնացել է «Սատանայի կամուրջ», որտեղ հանդիպել է Աննային ու Յանոշին՝ երկու հայ տղաների հետ: Ռուսերենով նրանց հետ շփվում էր Աննան: Լեհերն իրեն հրավիրել են ընթրելու: Ինքը համաձայնել է: Հայ տղաներն առաջարկել են խորոված անել: Գնումներ են կատարել, անտառին մոտ տարածք են գնացել, տեղադրել են վրանները: Հաց են կերել, խմել են: Ընթրիքը տևել է մոտ երկու ժամ: Աննան վատացել, գնացել է վրանում քնելու: Հետո ինքն ու Յանոշն են գնացել քնելու՝ ինքը՝ Աննայի վրանում, Յանոշը՝ առանձին: Հայ տղաները մնացել են կրակի մոտ: Մի քանի րոպե անց Աննայի վրան է մտել հայ տղաներից մեկը, թափահարել է քնած Աննային, որ արթնացնի: Աննան արթնացել ու ասել է. «Նետ»: Ինքը այդ տղայից պահանջել է, որ հեռանա: Դուրս է հրավիրել նրան, իսկ նա ասում էր. «Աննա սեքս»: Ինքը հասկացել է, որ նա ուզում է Աննայի հետ սեռական հարաբերություն ունենալ, բայց Աննան քնած էր: Այդ տղան ասել է՝ կամ դու, կամ Աննան: Ինքը մտել է վրան, նա իրեն քաշելով դուրս է բերել: Ինքն այդ տղային ասել է, թե հղի է, բայց նա բռնել է իր կոկորդից, որ լռի: Ինքը գոռում էր լեհերին, բայց նրանք չէին արձագանքում: Այդ տղան իրեն գցել է գետնին, հանել է կրծկալը: Ինքը կրծկալի տակ պահվող դանակը հանել ու փորձել է խփել այդ տղային, բայց նա դանակը խլել է՝ վնասելով իր մատները: Նա դանակը դեն է նետել, սկսել է իրեն համբուրել: Ինքը կծել է նրա լեզուն: Նա զայրացած վեր է կացել: Իրեն ստիպել է ձեռնաշարժություն անել…

Հետո այդ տղաները հավաքել են իրերը, իրենից 10 հազար դրամ են վերցրել՝ որպես… լեզուն կծելու փոխհատուցում, ու հեռացել են: Ինքն արթնացրել է Աննային, ամեն բան պատմել է, հետո զանգել է «911»…

Տուժողն իր ցուցմունքները պնդել է Տիգրան Բ.-ի ու նրա ընկերոջ հետ առերես հարցաքննությունների ժամանակ:

Տուժող Ռեմուլան էլեկտրոնային փոստով դատարանին տեղեկացրել է, որ պնդում է նախաքննական ցուցմունքները, դատաքննության պահին նա արդեն Հայաստանում չէր:

Իրենց նախաքննական ցուցմունքները հեռախոսազանգով պնդել են նաև վկաներ Աննան ու Յանոշը:

Տիգրան Բ.-ի ընկեր Վահեն ասել է, թե ինքը քնած է եղել մեքենայում, ոչինչ չի տեսել ու չի լսել, բայց չի հավատում, որ Տիգրանը հնդիկ աղջկա նկատմամբ կարող էր սեռական ոտնձգություն կատարել ու բռնություն գործադրել՝ նա «էդ տղեն չի», բացի այդ՝ ընտանիք ու երկու անչափահաս երեխա ունի…

«Էդ տղեն» չլինելով ու տանը մանկահասակ երեխաներ ունենալով՝ Տիգրանը, համաձայն դատական ակտի, ոչ միայն սեռական ոտնձգություն էր կատարել մեր երկիր հյուր եկած ու մեր երկրին ծանոթացող, գիշերով անծանոթ երկրի ամայի տարածքում փաստորեն՝ անօգնական վիճակում հայտնված կնոջ նկատմամբ, այլ նաև հեռանալուց առաջ այդ կնոջից… 10 հազար դրամ էր վերցրել՝ որպես «լեզուն կծելու փոխհատուցում» կամ թեկուզ՝ որպես մեքենան գազով լիցքավորելու գումար…

Դատարանը գործով ձեռք բերված ապացույցների համակցությամբ հաստատված է գնահատել Տիգրան Բ.-ին մեղսագրված արարքը:

Դատարանը հաշվի է առել, որ Տիգրան Բ.-ի խնամքին են 2015 և 2016 թվականներին ծնված դուստրերը…

Տիգրան Բ.-ն մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 139 հոդվածի 1-ին մասով և դատապարտվել է 3 տարի ազատազրկման: Այս պատժին հաշվակցվել է կալանքի տակ գտնված ժամանակահատվածը՝ 2 ամիս 1 օրը, վերջնական պատիժ է սահմանվել 2 տարի 9 ամիս 29 օր ազատազրկում:

Պատժի սկիզբը կհաշվվի Տիգրան Բ.-ին փաստացի կալանքի տակ առնելու պահից:

Տիգրան Բ.-ից հօգուտ պետբյուջեի՝ կբռնագանձվի 421 հազար դրամ՝ որպես դատական ծախսերի՝ կատարված փորձաքննությունների և թարգմանչական ծառայությունների արժեքների հատուցում:

Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոք էր բերել ամբաստանյալի շահերի պաշտպանը՝ խնդրելով բեկանել դատավճիռը, գործն ուղարկել ստորադաս դատարան՝ նոր քննության կամ՝ մեղադրական դատավճիռը հիմնավոր գնահատելու դեպքում պատժի մասով փոփոխել այն, Տիգրան Բ.-ին իրական ազատազրկման չդատապարտել, նրա նկատմամբ կիրառել պայմանական դատապարտություն, սահմանել փորձաշրջան:

Գործով մեղադրող դատախազը դատական նիստին չէր ներկայացել, նա իր առարկություններն ուղարկել էր գրավոր ձևով՝ խնդրելով պաշտպանի վերաքննիչ բողոքը մերժել, առաջին ատյանի դատարանի դատավճիռը թողնել անփոփոխ:

Ամբաստանյալի շահերի պաշտպան Վ. Մարգարյանը վերաքննիչ քրեական դատարանին ներկայացրեց բժշկական փաստաթղթեր այն մասին, որ իր պաշտպանյալի կինը 12 շաբաթական հղի է, Տիգրանը սպասում է ընտանիքում երրորդ երեխայի ծնունդին:

Պաշտպանը խնդրեց այդ հանգամանքը ևս հաշվի առնել ու Տիգրան Բ.-ին իրական ազատազրկման չդատապարտել:

Խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ դատական ակտը հրապարակեց ոչ թե նախագահող դատավոր Տ. Սահակյանը, այլ կազմի դատավոր Ս. Մարաբյանը՝ հայտնելով, որ նախագահող դատավորը մնացել է առանձին կարծիքի, իսկ դատարանի որոշումը կայացրել են կազմի երկու դատավորները՝ Ս. Մարաբյանն ու Ռ. Բարսեղյանը:

Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց պաշտպանի բողոքը՝ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը թողնելով անփոփոխ՝ 2 տարի 9 ամիս 29 օր իրական ազատազրկումով: Պատժի սկիզբը կհաշվվի Տիգրան Բ.-ին փաստացի կալանքի տակ առնելու պահից:

Նախագահող դատավոր Տ. Սահակյանի կարծիքով՝ պաշտպանի բողոքը կարելի էր բավարարել՝ հաշվի առնելով, որ ամբաստանյալի խնամքին են երկու մանկահասակ երեխաները, երրորդն էլ պետք է ծնվի…

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում