ՌԴ-ում Հյուսիսային Կովկասում ահաբեկչություններ ծրագրող իսլամիստ ծայրահեղականներ են ձերբակալվել

ՌԴ-ում Հյուսիսային Կովկասում ահաբեկչություններ ծրագրող իսլամիստ ծայրահեղականներ են ձերբակալվել

PanARMENIAN.Net - ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը ձերբակալել է Հյուսիսային Կովկասում դիվերսիոն ահաբեկչական գործողություններ ծրագրող 19 իսլամիստ ծայրահեղականի։

«ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը կասեցրել է ՌԴ-ում արգելված միջազգային ահաբեկչական «Աթ Թաքֆիր վալ Հիջրա» իսլամիստական կազմակերպության գործունեությունը, որի գաղափարախոսությունն աստվածաբանական հիմնավորում է ներկայացնում անհավատների հանդեպ վերաբերմունքի, ինչպես նաև խալիֆաթի ստեղծման անհրաժեշտության մասին։

«Կարաչաևո Չերքեսիայում, Ղրիմում, Կրասնոդարի երկրամասում և Ռոստովի շրջանում 19 ծայրահեղական է ձերբակալվել, որոնք դիվերսիոն ահաբեկչական գործողություններ էին ծրագրում Հյուսիսային Կովկասի տարածքում»,- ասվում է ԱԴԾ հայտարարության մեջ, գրում է ՏԱՍՍ-ը։

Խուզարկության ժամանակ առգրավվել է ծայրահեղական բովանդակության նյութերի ավելի քան 40 նմուշ, իսկ Կարաչաևո Չերքեսիայի անտառային տարածքում թաքստոց է հայտնաբերվել, որտեղ պահված էին գնդացիր, ԱԿՄ ինքնաձիգ, փամփուշտներ և ինքնաշեն պայթուցիկներ՝ 3 կգ ընդհանուր քաշով, ինչպես նաև այսպես կոչված մահապարտի գոտի՝ խոցող տարրերով։

Ձերբակալվածներին մեղադրանք է ներկայացվել, 10 կազմակերպչի և ակտվ մասնակցի հանդեպ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---