Wednesday, 24 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Մարտի 1-ի բացահայտումը՝ կրիտիկական կետում․ Ռոբերտ Քոչարյանի խուճապը

Այսօր սկանդալային գաղտնալսման հետ կապված մեծածավալ հայտարարություն են տարածել Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները։ «Պարզ է դառնում, որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ իրականացվում է ոչ օրինական քրեական հետապնդում, իսկ նրա կալանավորման գործընթացները տեղի են ունեցել «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին և 3-րդ կետերի աննախադեպ խախտումներով: Հաստատվել են Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների ամենահոռետեսական մտավախությունները՝ կապված սույն գործի ընթացքը ուղղորդված լինելու և դրա ելքն ի սկզբանե կանխորոշված լինելու վերաբերյալ»,- այսպիսի եզրակացության են եկել պաշտպանները: Ուշագրավ է, որ գաղտնալսման բովանդակությանը, առանձին-առանձին, անդրադարձել են Ռոբերտ Քոչարյանը, նրա գրասենյակը, այսօր էլ՝ պաշտպանները։ Իշխանություններն ու հասարակությունը կասկածում են, որ այս գաղտնալսումը կազմակերպել է հենց Քոչարյանի թիմը, իսկ վերջինս՝ օգտվելով ՀՔԾ-ի ու ԱԱԾ-ի թափթփվածությունից ու անպատասխանատու վարքագծից, փորձում է կասկածի տակ դնել քննության օրինականությունը։ Քոչարյանի պաշտպաններն այսօր հայտարարել են, որ սկանդալային ձայնագրությունից հետո չեն վստահում ՀՔԾ անկողմնակալությանը՝ պահանջելով, որ Մարտի 1-ի գործը հանվի նրա վարույթից։

Բացարձակապես նպատակ չունենալով արդարացնել ԱԱԾ տնօրենի ու ՀՔԾ պետի հեռախոսային զրույցի բովանդակությունը՝ այնուամենայնիվ, նկատենք, որ պաշտպանական կողմի մարտավարության կոշտացումը պայմանավորված է ոչ միայն այդ փաստով, այլ նաև այն հանգամանքով, որ Մարտի 1-ի բացահայտումը մոտեցել է կրիտիկական կետի։ Այլ խոսքով՝ գործ ունենք ոչ այնքան Քոչարյանի թիմի ինքնավստահության, որքան՝ խուճապի հետ։

Առաջիկա շաբաթներին տեղի են ունենալու առնվազն չորս իրադարձություններ, որոնք ավելի են սեղմելու օղակը Քոչարյանի շուրջ։

Արդեն սեպտեմբերի 20-ին սպասվում է Մարտի 1-ի գործով առաջին վճիռը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում։ Իհարկե, այս վճիռը չի անդրադառնում տաս սպանությունների բացահայտման հանգամանքներին։ Մարտի 1-ի գործով դատապարտված Մուշեղ Սաղաթելյանը բողոքարկել է իր նկատմամբ տեղ գտած ապօրինությունները, սակայն ակնհայտ է, որ ՄԻԵԴ-ի վճիռը նախադեպային է լինելու, ըստ էության՝ գնահատական է տալու Հայաստանի արդարադատությանը Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի նախագահության շրջանում։ ՄԻԵԴ վճիռը գրեթե կանխատեսելի է ու հրապարակ է բերելու շատ բնական հարցադրում՝ ինչո՞ւ են Քոչարյանի ու Սարգսյանի կառավարման շրջանում շինծու գործեր հարուցվել, ապօրինի դատավճիռներ կայացվել, եթե քրեաօլիգարխիայի ղեկավար զույգը մեղսակից չէ հանցագործության կազմակերպմանը։ Քննությունը սխալ ընթացքի մեջ դնելն արդեն իսկ հուշում է, որ Քոչարյան-Սարգսյան տանդեմը ու նրանց կամակատարները նպատակ են ունեցել պարտակել Մարտի 1-ի բացահայտումը՝ պատասխանատվությունից խուսափելու նպատակով։ ՄԻԵԴ վճռից հետո առաջանալու է կոնկրետ պաշտոնյաների, քննիչների, դատավորների, առաջին հերթին՝ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի իրավական պատասխանատվության հարց ու այս առումով կանխատեսելի է, որ Մարտի 1-ի գործը կունենա նոր դրվագներ։

Երկրորդ առանցքային դրվագը Մարտի 1-ի զոհերից մեկի՝ զինվոր Տիգրան Աբգարյանի սպանությունն է․ նախաքննության մարմինը տվյալներ ունի, որ նրան սպանել են հատուկջոկատայինները, ինչն ավելի է բարդացնելու գործով անցնող մեղադրյալների, առաջին հերթին Ռոբերտ Քոչարյանի վիճակը։ Ավելին՝ Աբգարյանը սպանվել է, որպեսզի արդարացվի արտակարգ դրություն մտցնելու մասին Քոչարյանի ապօրինի հրամանագիրը, ըստ այդմ՝ զինվորի սպանությունը Քոչարյանի անուղղակի հրամանի հետևանք է։

Մյուս հանգամանքը կապված է նրա հետ, որ ՀՔԾ-ն Մարտի 1-ի գործի քննությունը հասցրել է, այսպես կոչված, օլիգարխիայի մասնակցության շերտին, ինչը ենթադրում է, որ առաջիկայում լինելու են աղմկոտ ձերբակալություններ ու անկասկած՝ նոր մեղադրյալներից շատերը ցուցմունք են տալու Ռոբերտ Քոչարյանի դեմ, մանավանդ՝ արդեն իսկ դա անում են այսօր՝ հրապարակային հայտարարությունների մակարդակում։

Եվ վերջապես՝ առաջիկայում Վճռաբեկ դատարանը քննարկելու է Ռոբերտ Քոչարյանի կալանավորման հարցը ու շատ մեծ է հավանականությունը, որ մինչ այդ երկրորդ նախագահի մեղադրանքն ավելի խստացված կլինի, ինչը գրեթե անխուսափելի է դարձնում նրա կալանավորումը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում