Thursday, 18 04 2024
14:50
Գերմանիայի փոխկանցլեր Հաբեկը չհայտարարված այցով ժամանել է Կիև
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:40
Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու
Աղդամում ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնի գործունեությունը կդադարեցվի
Փոխնախարարը ընդգծել է հանքարդյունաբերության ոլորտում ԱՄՆ-ի համագործակցության կարևորությունը
Արգել գյուղի մոտ մեքենան շրջվել է. կա զոհ
«Հայաստանի իշխանություններից հստակ արձագանք ենք սպասում հայտնված վկայությունների վերաբերյալ». Զախարովա
14:10
ԱՄՆ Սենատը դադարեցրել է ներքին անվտանգության նախարար Մայորկասի իմփիչմենթը
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:50
ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ
Ռուսաստանը երբեք ինքնակամ դուրս չի եկել իր ներկայության գոտուց. պարտադրված քա՞յլ, թե՝ գործարք
13:40
Կոնգրեսական Գուս Բիլիրակիսը տարածաշրջանում Թուրքիայի գործողություններն աններելի է համարում
13:30
Կոնգրեսական Մըքքլինթոքը Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
13:20
Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական
Սամվել Վարդանյանը տուժող է ճանաչվել
Հարավային Կովկասում խաղաղության հաստատման հարցում պատրաստ ենք աջակցել Հայաստանին. Լիտվայի վարչապետն՝ Ալեն Սիմոնյանին
Թբիլիսիում բողոքի ցույցերի երրորդ օրն է. կան ձերբակալվածներ
Հայաստանն ու Սաուդյան Արաբիան պայմանավորվել են խթանել կապերը թվային կառավարման ոլորտի առաջատար ընկերությունների միջև
13:00
Բրեդ Շերմանը կարևորում է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին տրամադրվող օժանդակության ընդլայնումը և Ադրբեջանին տրվող բոլոր օգնությունների կրճատումը
Միրզոյանը սաուդական կողմն առաջարկել է «ճանապարհային քարտեզ» փոխհամաձայնեցնել
ԼՂ-ից 330 ուսուցիչ մարզային դպրոցներում աշխատանքի է անցել առանց մրցույթի՝ 30% հավելավճարով
«Բրյուսովի համալսարան» անորոշ անունը ժամանակավրեպ է. այն պետք է վերադառնա իր նախկին կոչմանը
Թարգմանիչների խնդիր ունենք. Փաշինյանը` Բրյուսովի համալսարանի նոր ռեկտորին
Որ հիվանդությունների դեպքում է սահմանափակվում զինծառայությունը. ներկայացնում է ՊՆ նախարարը
Մարդու ուղեղում կիստա կա, բայց հնարավոր չէ իմանալ՝ իրենն է, թե տիպային կիստա է «քսերոքս» արած
Նորակառույց դպրոցները դասապրոցեսից հետո չեն կողպվելու՝ դառնալու են համայնքային կենտրոններ
12:30
Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս
Արցախից բռնի տեղահանված 500 ուսուցիչ աշխատանքի է անցել ՀՀ դպրոցներում
Դպրոցներում առանձնացվել է վարչատնտեսական կառավարումը. «դե օրինակ թուղթը, կավիճը միատեսակ կլինեն»

Պետք է իրար հետ «լեզու գտնել»… Սերժին փոխելով՝ խնդիր չենք լուծելու

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀԱԿ վարչության անդամ Վարդան Մալխասյանը:

– Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, Զարուհի Փոստանջյանի «Երկիր ծիրանի»-ն, քաղաքացիական մի քանի նախաձեռնություններ պայքար են սկսել՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության: Թեպետ ՀԱԿ-ը հայտարարել է, որ այս փուլում չի միանա պայքարին, հետաքրքիր է՝ ի՞նչ վերաբերմունք ունեք այս գործընթացների նկատմամբ:

– Ես ընդհանրապես միշտ ասել եմ՝ առանց պայքարի կյանք չկա: Պետք է պայքարել՝ եթե այդ պայքարն ազնիվ է: Հիմա կան կեղծ ընդդիմադիրներ, որոնք ուղղորդվում են իշխանությունների կողմից, ես արդարացնում եմ ազնիվ ու անկեղծ ցանկացած պայքար: Այդ պայքարը, սակայն, պետք է նաև խելացի լինի: Եթե անխելք պայքար եղավ, դա ավելի վատ հետևանքների կբերի: Ցանկացած ընդվզում պետք է ունենա գործողությունների միասնական տրամաբանություն և նպատակ: Եթե այդ ծրագիրն ու տրամաբանությունը չկա, այդ ընդվզումը հաջողություն չի ունենալու: Բացի այդ՝ նախքան ընդվզում սկսելը, պետք է իմանալ հասարակության, ժողովրդի տրամադրությունները: Առանց ժողովրդի աջակցության որևէ ընդդիմություն ու քաղաքական ուժ հաջողության հասնել չի կարող:

Պարզվում է, որ այսօր ժողովուրդն այդ տրամադրությունը չունի, ժողովրդին հազար անգամ խաբել են, մոլորեցրել, սխալ ուղղությամբ են տարել, կաշառել, փչացրել. հիմա էլ ժողովուրդը ոչ ոքի չի ուզում հավատալ: Ես չեմ ուզում ոչ ոքի երեսին ցեխ շպրտել, բայց որքան ես եմ հասկանում՝ հուսալքված վիճակ է, պետք է նոր օրակարգ, նոր ծրագիր:

Նայեք, ասում եք՝ Նիկոլը. ինչո՞ւ, ձեր կարծիքով, նրանց հետևից ոչ ոք չի գնում: Մարդիկ մտածում են՝ որպես ընդդիմություն նրանց ձայն տվեցինք, գնացին Ազգային ժողով, բայց այդ նույն ուժի մեջ կան տարաձայնություններ, մեկը մեկին չի հասկանում, ուր մնաց՝ ժողովուրդը: Մարդիկ էլ ասում են՝ եթե իրենք իրար չեն հասկանում, ո՞նց գնանք իրենց հետևից, ո՞նց հավատանք:

– Կա նաև այսպիսի տեսակետ՝ համակարգում չկա երկրորդը, ով կարող է Ղարաբաղյան հարցով բանակցություններ վարել, և այդ հարցին ամենալավը տիրապետում է հենց Սերժ Սարգսյանը: Մասնավորապես նման կարծիք էր հայտնել պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը: Համակարծի՞ք եք:

Ես բոլորովին չեմ կիսում այդ կարծիքը: Հակառակը՝ Սերժ Սարգսյանը մեծ չարիք է մեր երկրի գլխին, և նրա օրոք երկիրը բառի բուն իմաստով հայաթափվում է: Ինչքան պարտք կուտակեց ժողովուրդը Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին, վերցրեք արտագաղթի, հանցագործությունների թվերը: Իմիտացիա են ստեղծում՝ իբրև կաշառակերություն են բացահայտում, բայց մեկ տոկոսն էլ չեն բացահայտում, մեծ կաշառակերները շարունակում են թալանը: Եթե մենք համակերպվենք, որ Սերժ Սարգսյանը մնա, մենք վերջնականապես կդադարենք ազգ ու պետություն լինելուց: Եթե դա ենք ուզում, պետք է հանդուրժենք Սերժ Սարգսյանի մնալը: Սերժի համակարգի մնալը նշանակում է մեր երկրի վերջնական կործանում: Չեմ հասկանում այն մարդկանց, որոնք նման տեսակետ են հայտնում:

Երբ նրանք խարդախություններով Սահմանադրական փոփոխությունների հանրաքվե էին անցկացնում, մենք ասում էինք՝ եկեք ազգովի պայքարենք, մեծ փորձանքներ են գալու. չլսեցին մեզ: Եթե այս համակարգը մնում է՝ Սերժին փոխում են, տեղը դնում Կարեն Կարապետյանին, պատկերացրեք, որ ոչինչ չի փոխվի: Տեղը լինի Գեղամյանը կամ Արթուր Բաղդասարյանը՝ նորից ոչ մի բան չի փոխվելու: Համակարգն է քանդում այս երկիրը, Սերժին փոխելով՝ խնդիր չենք լուծելու: Ես ուզում եմ, որ համակարգը ծերից ծեր փոխենք. սա չարիք է մեր ժողովրդի գլխին:

– Դուք այդ փոփոխությունների ի՞նչ հնարավորություններ եք տեսնում: Կան, օրինակ, շատ ավելի ռադիկալ տեսակետներ, որ պետք է զենքի միջոցով հեռացնել  իշխանություններին:

– Մենք  պետք է համագործակցենք բոլոր նրանց հետ, ովքեր ազնիվ մղումներ ունեն և ազնվորեն պայքարում են այս բռնատիրական հակահայ ռեժիմի դեմ:

Պետք է գոնե տապալելու հարցում մեկ միասնական օրակարգ ունենալ: Հայ ժողովուրդը մի բնավորություն ունի՝ համբերում, համբերում է, վերջում պայթում է:

Պայթելու ժամանակը հասունանում է: Ուզեն, թե չուզեն՝ Ղարաբաղի խնդրին պետք է լուծում տրվի՝ կա՛մ պատերազմով, կա՛մ բանակցությունների միջոցով:

Կարծում եմ՝ Ալիևի՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու որոշումն այս կոնտեքստում է: Ապրիլ ամիսը վճռական է լինելու, ընտրություններից հետո վրա կհասնի այդ հարցերի հանգուցալուծման պահը: Հենց նույն ղարաբաղցիները ոտքի կկանգնեն ու կմեղադրեն այս հանցագործ, ազգադավ  իշխանություններին: Այդ ժամանակ համաժողովրդական շարժում կծավալվի, մենք այն ճիշտ  օրակարգով առաջ կտանենք:

– Այսինքն՝ ՀԱԿ-ը նորից կակտիվանա Ղարաբաղյան հարցի շուրջ հնարավոր զարգացումների դեպքո՞ւմ:

Անպայման: Չնայած Լևոն Տեր-Պետրոսյանն ասել է՝ եթե Ղարաբաղին վտանգ է սպառնում, մենք ժամանակավորապես դադարեցնում ենք իշխանությունների հանդեպ մեր ռադիկալ մոտեցումները, պետք է սպասենք՝ մինչև լուծում գտնվի: Չի բացառվում, որ Ադրբեջանը պատերազմական գործողություններ ծավալի՝ 2016 թվականի ապրիլի նման: Գուցե բլից-կրիգ լինի, երկարատև պատերազմ չի անի:

Նախորդ անգամ իրենք 800 հեկտար տարածք գրավեցին, շատ  կարևոր բարձունքներ: Սերժ Սարգսյանը սկզբում հայտարարեց, թե գրավել են ընդամենը 500 մետր: Ոչ թե հինգ հեկտար, այլ 500 մետր: Հիմա ես այգի ունեմ՝ 1000 մետր, այսինքն՝ դրա կեսի չափ: Վերջում պարզվեց, որ դա ստախոսություն է, կեղծիք: Բա Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ ինչո՞ւ հաշվեհարդար տեսան, որովհետև նա առաջինն ասաց, թե իրականում ինչքան են գրավել: Ես օրերս խոսում էի  Թալիշից եկած մի մարդու հետ, ով այնտեղ աշխատանքներ է տանում, ու ինձ պատմեց, որ այնտեղ հիմա ապրում է ընդամենը մեկ ընտանիք: Բոլորը փախել են, ոչ ոք չի ուզում գալ: Մենք ոչ միայն մեծ քանակությամբ հող կորցրինք, այլև շատ կարևոր բարձունքներ ու դիրքեր: Մի քանի այսպիսի հարձակում էլ անի Ադրբեջանը, իսկ մերոնք լսեն ռուսների հորդորն ու ոչինչ չանեն՝  իրավիճակը կբարդանա, Ղարաբաղը կհայաթափվի: Իսկ հայաթափված ղարաբաղցիները հաշիվ են պահանջելու, թե ում մեղքով եղավ այդ ամենը: Սրանք հեքիաթներ չեն, շատ մոտ են  իրականությանը:

Նորից դառնալով ձեր հարցին՝ ասեմ. ընդդիմությունը պետք է կարողանա լեզու գտնել, այս հանցագործ իշխանությունը տապալելու համար պետք է կարողանալ միավորվել ու միասնական պայքարել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում