Thursday, 25 04 2024
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Ցեղասպանությունը մեզ ուժ պետք է տա
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
Ոստիկանները բերման ենթարկեցին քաղաքացուն
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա

Ոչ թե ԱՄՆ-ին դեմ, այլ Ռուսաստանին համահունչ. Հայաստանը ՄԱԿ-ում՝ երկու քարի արանքում

Անցած մեկ տարվա ընթացքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում քվեարկությամբ ընդունված 114 բանաձևերի շուրջ Հայաստանի քվեարկությունն ավելի հաճախ համընկել է Ադրբեջանի, Թուրքիայի ու Ռուսաստանի, քան ԱՄՆ-ի հետ: «Ամերիկայի ձայնը» ներկայացրել է անցած մեկ տարվա ընթացքում ՄԱԿ-ում Հայաստանի քվեարկությունների պատկերը։ Այսպես, 114 բանաձևերից Հայաստանն ու Ադրբեջանը նույն կերպ են քվեարկել 76-ին, հակառակ կերպ՝ ընդամենը 2-ին: Հայաստանն ու Վրաստանը նույն կերպ են քվեարկել 75 բանաձևերի, հակառակը՝ 10-ի: Հայաստանն ու Թուրքիան համանման քվեարկություն են կատարել 114 բանաձևերից 69-ի դեպքում, հակառակը՝ ընդամենը 9-ի: Ռուսաստանի հետ Հայաստանի քվեարկությունների համընկնումը 77 է, իսկ երկու երկրները հակառակ կերպ են քվեարկել ընդամենը 5 բանաձևի: Եվ վերջապես ԱՄՆ-ի հետ Հայաստանի դիրքորոշումները ՄԱԿ-ում համընկել են ընդամենը 17 բանաձևերի դեպքում և հակառակ կերպ՝ 59 բանաձևերի առնչությամբ:

http://vesti.am/upload/2018/12/f594aa33371cb3_594aa33371cf0.thumb_.jpg

Քաղաքագետ Նարեկ Մինասյանը մի քանի պատճառ է առանձնացնում և նշում՝ ՄԱԿ-ում տարբեր երկրների, այդ թվում՝ Հայաստանի քվեարկությունները վերլուծելիս կամ համադրումներ անելիս բավական կարևոր է չանտեսել մի քանի կարևոր գործոն. «Քվեարկության դրված հարցի բովանդակությունը, ՀՀ շահերը քվեարկության դրված հարցի շրջանակներում, քվեարկությանը նախորդող բարդ բանակցային գործընթացը, որը մնում է կուլիսներում, և որտեղ շատ հաճախ գործում է պայմանավորվածության «ես՝ քեզ, դու՝ ինձ» պարզ բանաձևը»։

Ըստ Մինասյանի՝ կարևոր է նաև քվեարկության բացատրությունը, որով երբեմն հանդես է գալիս քվեարկող երկրի ներկայացուցիչը՝ պարզաբանելով երկրի դիրքորոշումը և քվեարկության տրամաբանությունը. «Միայն այս առանցքային գործոնները համադրելու և հաշվի առնելու դեպքում է հնարավոր ստանալ այս կամ այն երկրի քվեարկության բովանդակային վերլուծությունը, և նոր միայն դրա հիման վրա պետք է փորձել իրականացնել համադրումներ»։

Նրա դիտարկմամբ՝ եթե վերը նշվածն անտեսվում է, իսկ փաստերի հետ աշխատանքն ընտրողական բնույթ է կրում, ապա գործ ունենք պարզ մանիպուլյացիայի հետ:

ՄԱՀՀԻ փորձագետ Արմեն Վարդանյանի կարծիքով՝ գաղտնիք չէ, որ Հայաստանը ՄԱԿ-ում մշտապես քվեարկել է այնպես, ինչպես ձեռնտու է Ռուսաստանին: «Դա ոչ թե ԱՄՆ-ին է դեմ եղել, այլ մեր քվեարկությունները միշտ համահունչ են եղել Ռուսաստանի հետ։ Բացառություն է թերևս վերջին դեպքը, երբ Հայաստանը չմասնակցեց Վրաստանին առնչվող հարցին»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Վարդանյանը պատահական չի համարում այն հանգամանքը, որ վարչապետ Փաշինյանի ու Վլադիմիր Պուտինի առաջին հանդիպման ընթացքում ՌԴ ղեկավարը նշել է, որ ակնկալում է, թե Հայաստանն այսուհետ էլ Ռուսաստանի հետ համահունչ կքվեարկի. «Այնպես որ, այո՛, մեր քվեարկությունները մշտապես եղել են Ռուսաստանի հետ համահունչ, բայց դա չի եղել ԱՄՆ-ի դեմ։ Միգուցե այդպես է ստացվել, որ ԱՄՆ-ի հետ տարբեր ճամբարներում ենք հայտնվել, բայց մեծ հաշվով այլ խնդիր չեմ տեսնում»։

Ըստ փորձագետի՝ մենք ոչ թե պետք է քվեարկենք այս կամ այն երկրի, այլ մեր շահերին համահունչ. «Այնպես որ, հնարավոր է որոշ դեպքերում ԱՄՆ-ի հետ լինենք նույն ճամբարում, իսկ որոշ դեպքերում էլ՝ տարբեր։ Հայաստանը պետք է իր շահերից բխող քվեարկություններ կատարի ՄԱԿ-ում։ Իսկ ընդհանուր առմամբ կարելի է շատ դեպքերում չմասնակցել քվեարկություններին, ինչպես անում են շատ երկրներ։ Օրինակ՝ Թրամփի կողմից Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշումից հետո Թուրքիան ՄԱԿ-ում մի բանաձև անցկացրեց, որով այդ որոշումը դատապարտում էր։ ԱՄՆ-ն 8 երկրների հետ հայտնվեց մեկուսացման մեջ։ Հայաստանը Թուրքիայի ու Ադրբեջանի հետ համահունչ քվեարկեց ու փաստացի՝ ԱՄՆ-ին դեմ։ Լավ կլինի նման դեպքերում ճկունություն դրսևորել և ընդհանրապես չմասնակցել քվեարկություններին, քան մասնակցել ու երկու քարի արանքում հայտնվել»։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում