Johnson & Johnson-ը կուրծքը մեծացած տղամարդուն 8 մլրդ դոլար փոխհատուցում կտրամադրի
Johnson & Johnson ամերիկյան ընկերությունը պետք է 8 մլրդ դոլար փոխհատուցում վճարի Մերիլենդ քաղաքի տղամարդ բնակչին՝ կրած վնասի համար։
Ինչպես գրում է միջազգային մամուլը, տղամարդն օգտագործել է ընկերության արտադրանք հանդիսացող Risperdal հոգեմետ միջոցը, ինչի հետևանքով մեծացել են նրա կրծքագեղձերը։ Հայց ներկայացրած քաղաքացին պնդել է, որ ընկերությունը սպառողներին չի տեղեկացրել դեղամիջոցի կողմնակի ազդեցության ու հետևանքների մասին։
Տղամարդը դեղամիջոցն ընդունել է մանկության տարիներին՝ 2003-2008 թվականներին շիզոֆրենիայի դեմ։ Հայցվորը համազվոծ է, որ ընկերությունն իմացել է վտանգի մասին, սակայն դրա մասին տեղեկություն չի ներառել ռեցեպտում։
2015-ին դատարանը պարտավորեցրել է հայցվորին վճարել 1.75 մլն դոլար, իսկ հետո այդ գումարը նվազեցրել է՝ հասցնելով 680 հազարի։ Հայցվորը դիմել է վերաքննիչ դատարան։
Լրահոս
Տեսանյութեր
Ի դեմս Ադրբեջանի՝ այսօր աշխատում է Թուրքիան, սա նոր երևույթ է, որը պետք է գիտակցենք. Դեմոյան