4331 դիտում
11:52 01-08-2018
ՀՀ վարչապետը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանկոֆոնիայի Գլխավոր քարտուղարի հետ
Երևանում կայանալիք գագաթնաժողովին ընդառաջ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության Գլխավոր քարտուղար Միկայել Ժանի հետ։
Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, զրույցի ընթացքում քննարկվել են Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (OIF) և Հայաստանի միջև երկկողմ հարաբերություններին վերաբերող մի շարք հարցեր։ Ընդգծելով այդ հարաբերությունների բամաթիվ առումներով առանձնահատուկ որակը՝ Ֆրանկոֆոնիայի Գլխավոր քարտուղարը և վարչապետը մանրամասն քննարկել են հոկտեմբերի 11-12-ին Երևանում կայնալիք պետությունների և կառավարությունների ղեկավարների 17-րդ գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները։
ՀՀ վարչապետը ՖՄԿ Գլխավոր քարտուղարի հետ քննարկել է նաև վերջինիս՝ սեպտեմբերի 10-13-ը Երևան կատարելիք պաշտոնական այցի ծրագիրը, որի շրջանակում տիկին Միկայել Ժանը կմասնակցի ոչ կառավարական միջազգային կազմակերպությունների 11-րդ կոնֆերանսին։
Նմանատիպ նյութեր
1594 դիտում
12:06 11-08-2020
ՀՀ արտգործնախարարը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարի հետ
4650 դիտում
21:55 07-03-2017
Նախագահը հանդիպում է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարի հետ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
10024 դիտում
19:12 27-04-2018
Նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հետ
Այս բաժնից
277 դիտում
18:35 25-04-2024
էկոնոմիկայի նախարարն ընդունել է Ռուսաստանի դեսպանին
679 դիտում
18:33 25-04-2024
ՀՀ-ում ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
283 դիտում
18:17 25-04-2024
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Իրանի դեսպանին