ՌԴ-ն կհզորացնի և կարդիականացնի Աբխազիայի բանակը23 օգոստոսի 2019 - 17:51 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանը կֆինանսավորի Աբխազիայի բանակի արդիականացումը: Այդ մասին հայտարարել է ՌԴ ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուն իր աբխազ պաշտոնակից Մերաբ Կիշմարիայի հետ հանդիպմանը: Նախարարները հանդիպել են օգոստոսի 23-ին Մոսկվայում: Բանակցությունների ավարտին համաձայնագիր է ստորագրվել երկու երկրների ռազմատեխնիկական գործակցության զարգացման, ինչպես նաև Աբխազիայի Զինված ուժերի արդիականացման մասին: Ֆինանսական աջակցության չափը չի նշվում, հայտնում է Lenta.ru-ն: Շոյգուն հիշեցրել է, որ Ռուսաստանն ու Աբխազիան երկու պետությունների պաշտպանության և անվտանգության ընդհանուր տարածք են ստեղծել: ՊՆ ղեկավարը նաև կարևորել է համատեղ ռազմակայանի զարգացումը, որն ապահովում է անվտանգությունը տարածաշրջանում: «Կարևոր նշանակություն ունեն այն փաստաթղթերն ու համաձայնագրերը, որոնք ստորագրվել են 2014-ին, 2015-ին և, անկասկած, մեր ռազմակայանը, որը մենք ամրապնդում ենք և որը մեր համատեղ ջանքերով մեր կայունության երաշխավորն է»,-ասել է նախարարը: Մոսկվան պաշտոնապես ճանաչել է Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը 2008-ի օգոստոսին տեղի ունեցած ռազմական հակամարտությունից հետո, երբ ռուսական զորքեր մտան այդ տարածաշրջան, իսկ Վրաստանը խզեց դիվանագիտական հարաբերությունները Մոսկվայի հետ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |