Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Դեսպան Արա Այվազյանն իր հավատարմագրերն է հանձնել Կոստա Ռիգայի նախագահին

Օգոստոսի 10-ին Կոստա Ռիկայում ՀՀ դեսպան Արա Այվազյանն (նստավայրը՝ Մեխիկո) իր հավատարմագրերն է հանձնել Կոստա Ռիկայի Հանրապետության նախագահ Լուիս Գիլյերմո Սոլիսին:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, հանդիսավոր արարողությանը հետևած առանձնազրույցի ընթացքում նախագահ Սոլիսը մեծ ակնածանքով է խոսել հայ ժողովրդի պատմության և համաշխարհային քաղաքակրթությունում ունեցած նշանակալի ներդրման մասին՝ մեծապես կարևորելով Հայաստանի հետ միջպետական հարաբերությունների զարգացումը:

Դեսպան Այվազյանն իր հերթին նշել է, որ Հայաստանը շահագրգիռ է Կոստա Ռիկայի հետ ծավալելու փոխշահավաետ և առարկայական համագործակցություն:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային մի շարք հրատապ հիմնախնդիրների և դրանց հանգուցալուծման ուղիների շուրջ: Նախագահ Սոլիսի խնդրանքով դեսպան Այվազյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացը, Արցախի դեմ Ադրբեջանի ապրիլյան ագրեսիայից հետո բանակցային գործընթացի առաջմղման համար համապատասխան պայմաններ ստեղծելու ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից գործադրվող ջանքերը և այդ գործընթացում առկա խոչընդոտները: Այս համատեքստում Կոստա Ռիկայի նախագահը վստահեցրել է, որ իր երկիրը սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը:

Զրույցի ավարտին նախագահ Սոլիսը խնդրել է իր ջերմագին բարեմաղթանքները փոխանցել Հայաստանի Հանրապետության Նախագահին և բարեկամ հայ ժողովրդին:

Օգոստոսի 9-ին դեսպան Արա Այվազյանն իր հավատարմագրերի պատճենը հանձնել էր Կոստա Ռիկայի արտաքին հարաբերությունների և պաշտամունքի նախարար Մանուել Գոնսալես Սանսին:

Պաշտոնական արարողությանը հաջորդած զրույցի ընթացքում քննարկվել էին երկկողմ օրակարգի զարգացման, մասնավորապես՝ քաղաքական երկխոսության, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, փոխայցելությունների կազմակերպման, միջազգային տարբեր կազմակերպություններում համագործակցության հետագա խորացմանն առնչվող մի շարք հարցեր:

Կողմերը մտքեր էին փոխանակել Հարավային Կովկասի և Կենտրոնական Ամերիկայի տարածաշրջաններում աշխարհաքաղաքական զարգացումների վերաբերյալ: Դեսպան Այվազյանը հանգամանալից ներկայացրել էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված Հայաստանի և Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերը:

Կոստա Ռիկա այցի ընթացքում դեսպան Այվազյանը հանդիպումներ է ունեցել էկոնոմիկայի, արդյունաբերության և առևտրի նախարար Ջանինա Ռոմերոյի, հանրային կրթության նախարար Սոնիա Մոռայի, մշակույթի և երիտասարդության հարցերով նախարար Սիլվի Դուռանի, Օրենսդիր ժողովի (խորհրդարանի) արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Դաննի Հեյլինգի, Հայաստանի հետ պատգամավորական բարեկամության խմբի անդամների և արտաքին գերատեսչության մի շարք ներկայացուցիչների նետ:

Այցի ավարտին Հայաստանի դեսպանը հանդիպել է նաև Կոստա Ռիկայի փոքրաթիվ հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում