Wednesday, 24 04 2024
Կատալոնիայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սահման ՀԱՊԿ-ի՝ զենն Ադրբեջանի՞
18:50
Մեծ Բրիտանիան գերճշգրիտ ավիառումբեր կմատակարարի Ուկրաինային
Սփյուռքը պետք է առաջնորդվի Հայաստանի պետական շահով. առաջնայինը ՀՀ կենսական շահն է
18:35
Ֆրանսիան ԵՄ-ին առաջարկել է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Վրաստանի իշխող կուսակցությունը իր աջակիցներով ցույց կանի
Ապրում ենք քաղաքական ռեալիզմի աշխարհում՝ շատ հարցեր որոշողը ուժն է
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտնվող իսրայելցի 30 բարձրաստիճան գեներալի և սպայի մասին
Բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հովհաննիսյանը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ավրորա Մարդիգանյանին նվիրված հուշակոթող-քանդակը կխորհրդանշի նրա կյանքը՝ Ցեղասպանությունը վերապրելուց մինչև փրկություն
18:01
Ղազախստանը և Միացյալ Թագավորությունը ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր են ստորագրել
Հռոմի իտալաարաբական կենտրոնը նշել է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը
Էրդողանը դարձյա՞լ սպառնում է
Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
17:50
Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Կանադայի վարչապետի ուղերձը
17:50
Անկարայում տեղի կունենա Թուրքիայի և Գերմանիայի նախագահների հանդիպումը
Վրաստանի վարչապետը կմասնակցի հակա-ԼԳԲՏ համաժողովի
Այրվել է մոտ 50 հա չոր խոտածածկույթ
17:26
Միացյալ Թագավորությունը կմեծացնի իր ռազմական բյուջեն
17:20
Թալիբները մտադիր են հատուկ ստորաբաժանում ստեղծել ԻՊ-ի դեմ պայքարելու համար
17:10
Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել
16:50
Կոնգոյում կապիկի ծաղիկի համաճարակ է հայտարարվել
«Հայաստանը պետք է վերացնի խաղաղության պայմանագրին խանգարող իրավական խոչընդոտները. Ալիևի ներկայացուցիչ
Ալիեւի «ձիով քայլը»

Կան քաղաքական ուժեր, որոնց համար Քոչարյանը հույս է

Հայաստանի Հանրապետության նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը հերթական հարցազրույցն է տվել lenta.ru կայքին։ Նա կրկին խոսել է քաղաքականություն վերադարձի, վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի վերջնական հաղթանակի դեպքում հավանական զարգացումների մասին:Հարկ է նկատել, հարցազրույցների շարքը, որով հիշեցնում է իր մասին Ռոբերտ Քոչարյանը, չհաշված որոշ բացառություններ, տարածվում են հիմնականում ռուսական մեդիա հարթակից։ Հասկանալի է, նախկին նախագահի իր գոյության մասին պարբերական հիշեցումները առաջվա պահանջարկը չեն վայելում քաղաքական-վերլուծական շրջանակներում, այդուհանդերձ Լենտա ռու-ի հարցազրույցից մի քանի շեշտադրում մենք կառանձնացնենք, հասկանալու համար, թե ինչ է փնտրում մարտի մեկի գործով և ապօրինի հարստացման օրենքով անցնող նախկին նախագահը Հայաստանի ներքաղաքական միջավայրում․

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»- ի հետ քննարկմանը մասնակցեցին լրագրող Գայանե Աբրահամյանը, քաղաքագետ Վիգեն Խաչատրյանը և աստվածաբան Վարդան Խաչատրյանը:

«Քոչարյանը երևի թե ինչ-որ հաշվարկներ է արել: Բայց Գեղամյանը ճիշտ էր, երբ տարիներ առաջ ասում էր՝ Ռոբերտ Սեդրակովիչը ճիշտ կանի ամեն ինչ անի, որ իրեն մոռանան: Քոչարյանի շահերից է բխում, որ իրեն մոռանան: Նրա հարցազրույցները պարապ զբաղմունք են, դրանց մեջ լուրջ բան չեմ տեսնում»,- այս կարծիքը հայտնեց Վիգեն Խաչատրյանը:

Վարդան խաչատրյանը հակադարձեց՝ նշելով, որ քաղաքական գործիչը պետք է պարբերաբար հիշեցնի իր մասին, հատկապես եթե հայտնվել է այնպիսի հորձանուտում, ինչպիսին քրեական գործի հարուցումն է. «Քաղաքական գործչի լավագույն պաշտպանությունը ակտիվությունն է»:

Գ. Աբրահամյանի խոսքով՝ Քոչարյանի վերջին հույսը ռուսական դեղին մամուլն է. «Նա հստակ մարտավարություն է վարում՝ տարբեր մանիպուլյացիոն գործիքներով. հարցազրույցում ասվում են բաներ, որոնք իրականությանը չեն համապատասխանում»: Լրագրողի դիտարկմամբ՝ Քոչարյանը կլռեր, եթե նրա դեմ քրեական գործ հարուցված չլիներ, իսկ այս դեպքում նա ուզում է քաղաքական հալածյալի կերպարով հանդես գալ:

«Կան քաղաքական ուժեր, որոնց համար գուցե Ռ. Քոչարյանը հույս է. սրանք նման են Քոչարյանին: Որպեսզի մտնեն քաղաքական դաշտ, նրանց համար նման մի լոկոմոտիվ է պետք, որը, որպես կանոն, կապված է լինում ուժի կամ ֆինանսի հետ»,- ընդգծեց Վիգեն Խաչատրյանը՝ հավելելով, որ այդ ոճի ժամանակը, սակայն, անցել է, և այդ ոճով այլևս հնարավոր չէ քաղաքականություն մտնել, այլ պետք է ժողովրդականություն վայելել: Քաղաքագետը նաև հավելեց, որ Քոչարյանը պետք է գիտակցի, որ հարցականի տակ է ոչ թե իր մեղքը, այլ մեղքի աստիճանը և պետք է լռի: Լռելը բխում է Քոչարյանի շահերից:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում