News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Զիմբաբվեի նախագահ Ռոբերտ Մուհաբեին ԱՀԿ բարի կամքի դեսպան նշանակելու իր որոշումը չեղյալ է համարել ԱՀԿ մի շարք առանցքային անդամ երկրների եւ իրավապաշտպանների վրդովմունքի ալիքից հետո, փոխանցում է Reuters-ը:

ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեյսուսը հայտարարել է, որ ականջալուր է եղել նրանց, ովքեր մտահոգություն էին հայտնել Մուհաբեի նշանակման առիթով: «Վերջին մի քանի օրերին ես մտածել եմ Զիմբաբվեի նախագահ Ռոբերտ Մուհաբեին Աֆրիկայում ոչ ինֆեկցիոն հիվանդությունների գծով ԱՀԿ բարի կամքի դեսպան նշանակելու շուրջ: Արդյունքում ես որոշեցի նշանակումը չեղյալ համարել»,- հայտնել է նա Twitter-ում: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ