29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Կապիտուլյանտը պատահաբար մտել է միջազգային ակումբ ու սկսել է բադի ձայներ հանել. Վանեցյան

default

Հրապարակված ձայնագրությունը նրա մասին է, թե Նիկոլ Փաշինյանը իր անպատասխանատու մոտեցմամբ ինչպես բերեց մեզ հասցրեց պատերազմի: Այս մասին հունիսի 10-ին, նախընտրական հանդիպումներից մեկի ժամանակ ասել է «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանը:

«Այսօր Հայաստանի բնակավայրերից մեկում կապիտուլյանտը հերթական անգամ ավտոբուսով բերված մի խումբ մարդկանց դիմաց ելույթ էր ունենում եւ ուզում էր բացատրել, թե ինքն ինչ հայրենասեր, լավ քայլ է արել: Բայց իրականում այն, ինչ լսում ենք այս ձայնագրության մեջ, տրագեդիա է:

Պատկերացրեք՝ կա մի ակումբ, պայմանական անվանենք միջազգային հարաբերությունների, գիգանտների, կարեւոր մարդկանց ակումբ, որտեղ էս կապիտուլյանտը պատահաբար փողոցից հայտնվել է: Հայտնվել է այնտեղ եւ սկսել է խաբել, ֆռռացնել, խուսանավել տարբեր հարցերից: Էդ ակումբի մարդիկ ուզեցել են հասկանալ, թե ով է այս կինդեր սյուրպրիզը: Արդյունքում հասկացել են, որ մի սովորական փողոցային ավանտյուրիստ, որ ինչպես խաբում երկրի ներսում, փորձում է խաբել այդ միջազգային հարաբերությունների հսկաներին»,-ասաց ն:

Վանեցյանի խոսքով, 20 տարի այդ ակումբում Հայաստանի կողմից ներկայացված մարդիկ մշատպես կարողացել են հասկանալ խնդիրները, առաջադրած խնդիրներին լուծումներ գտնել եւ հայտնի են եղել որպես բանիմաց, փորձառու, հայրենասեր մարդիկ» «Իսկ կապիտուլյանտը ի՞նչ արեց, նա փորձում է բոլորին խաբել, ինչպես ինքն է ասում, իրեն գժի տեղ դնել: Որսորդներն ինձ լավ կհասկանան. Պատկերացրեք մի լճակ, որտեղ որսորդները սպասում են, թե երբ պետք է բադերը գան, որ որս անեն: Այդ սխպասելու ընթացքում որսորդը ե՞րբ է զենքը վերցնում եւ փորձում կրակել, երբ բադը ձայներ է սկսում հանել: Հիմա էս կապիտուլյանտը, մտել է այդ միջազգային ակումբ ու սկսել է բադի ձեներ հանել: Բոլոր միջազգային խաղացողները հրացանները ձեռքը սպասում են, թե որը պետք է սրա վրա կրակի, ինչի արդյունքում մենք ունեցանք բազմաթիվ,մ հազարավոր զոհեր, հազարավոր վիրավորները, գերիներ, Արցախի 75 տոկոսի կորուստ եւ այսօր արդեն ՀՀ սահմաններին գտնվում են ադրբեջանական զորքերը»,-ընդգծեց նա:

 
KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ