Thursday, 28 03 2024
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
18:01
Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան

Նոր կառավարության համար առաջնային պետք է լինի նոր ԱԱԾ ռազմավարության հայեցակարգի ընդունումը

Կառավարության կառուցվածքի փոփոխությունների նախագիծը դեռ չի հասել խորհրդարան, բայց քննարկումները և առաջարկությունները նախագծի շուրջ շարունակվում են։ «Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր և խորհրդի անդամ Ավետիք Չալաբյանն առաջարկում է ԱԱԾ-ն և ոստիկանությունը դարձնել նախարարություններ, այսպիսով այն դարձնել խորհրդարանական վերահսկողության տակ։ Իսկ Քննչական ծառայությունը պետք է դուրս գա վարչապետի անմիջական ենթակայությունից, միանա կամ դատախազությանը, կամ էլ ներքին գործերի նախարարությանը: Նա նաև առաջարկում է Հատուկ քննչական ծառայությունը ընդհանրապես դուրս բերել կառավարության կազմից, դարձնել այն անկախ մարմին, որի ղեկավարը 5 տարով կնշանակվի ԱԺ կողմից՝ սահմանադրական մեծամասնությամբ։ Սա թույլ կտա խելամիտ բաշխել ուժային կառույցների համար քաղաքական պատասխանատվությունը, իսկ ՀՔԾ դեպքում՝ ապահովել նրա գործունեության համար բացարձակ անհրաժեշտ քաղաքական անկախությունը։

Փաստաբան Նորայր Նորիկյանը նշում է, որ գործող Սահմանադրության համաձայն՝ ողջ կառավարությունն է հաշվետու ԱԺ-ին, և առանձին օղակներ վարչապետին առընթեր կլինեն, թե կառավարության վերահսկողության ներքո, ամբողջ գործադիր իշխանությունը հաշվետու է ԱԺ-ին, և սա որևէ քաղաքական գործչի, կուսակցության, խմբավորումների, առանձին անհատների ցանկություն չի կարող լինել․ ՀՀ գործադիր իշխանությունը՝ վարչապետով, վարչապետին առընթեր մարմիններով, կառավարության առընթեր մարմիններով հաշվետու է ԱԺ-ին։ Փաստաբանը նկատեց, որ այլ խնդիր է, թե արդյոք գործող ԱԺ-ում առկա է այնպիսի քաղաքական կշիռ, որով հնարավոր լինի հասնել այն հանգրվանին, երբ գործող կառավարությունը հաշվետու լինի գործող ԱԺ-ին։ Իրականում, նրա խոսքերով, մի փոքր բարդ է դա պատկերացնել, բայց իրավական հարթության համատեքստում գործող կառավարությունն ամբողջությամբ հաշվետու է ԱԺ-ին։

«Ինչ վերաբերում է այդ մարմինների՝ խորհրդարանին հաշվետու լինելուն, իմ կարծիքով, հետևյալ շեշտադրման վրա կարելի է կենտրոնանալ՝ մարմինների արդյունավետ աշխատանքի, նորովի ոստիկանության կառուցվածի վրա պետք է շեշտը դնել, ընդհանրապես ոստիկանություն–հասարակություն նոր տիպի հարաբերությունների հաստատման վրա պետք է շեշտը դրվի, թե, օրինակ, մենք ինչպիսի ԱԱԾ ենք պատկերացնում, այդ ծառայության առանձնահատկությունները, թիրախները որոնք պետք է լինեն, և գտնում եմ, որ նոր կառավարության համար առաջնային պետք է լինի նոր ԱԱԾ ռազմավարության հայեցակարգի ընդունումը, որովհետև գործող հայեցակարգն ընդունվել է 2007-ի դեկտեմբերին՝ նախագահի հրամանագրով, անցել է ավելի քան 12 տարի, և այս 12 տարիների ընթացքում փոխվել են ՀՀ առջև ծառացած բոլոր մարտահրավերները, փոխվել է ՀՀ Սահմանադրությունը, կառավարման համակարգը, արտաքին և ներքին խնդիրները, առաջ են եկել բոլորովին այլ տիպի մարտահրավերներ, և, ըստ էության, մենք գործ ունենք Ազգային անվտանգության ռազմավարական հայեցակարգի մշակման և ձևավորման հետ, և, հետևաբար, այդ համատեքստում կառավարությանը կամ վարչապետին առընթեր որ մարմինը ֆորմալ առումով բերենք խորհրդարանական վերահսկողության դաշտ։ Գործադիր իշխանությունը և իր բոլոր արբանյակները հաշվետու են ԱԺ-ին»,- ասաց փաստաբան Նորայր Նորիկյանը՝ հավելելով, որ առանցքայինն առաջիկա օրերի ընթացքում կառավարության ծրագրի ներկայացումն է լինելու, բոլորս ուշի ուշով պետք է քննարկենք, ուսումնասիրենք կարևոր ռազմավարական փաստաթուղթը, որով կառավարությունը ուղերձ է հղում հանրությանը, թե ինչպես է պատկերացնում կառավարության առաջիկա հինգ տարիների զարգացումը, ուստի այդ փաստաթուղթը շատ էական նշանակություն է ունենալու նաև հանրային կարծիքի, հասարակական տրամադրությունների վրա։

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ ԱԱԾ-ն պետական անկախ մարմին է, որն առընթեր չէ որևէ նախարարության կամ կառավարության, կամ որևէ գործադիր իշխանության մարմնի, ուստի ԱԱԾ պետը կարող է նշանակվել վարչապետի կողմից, բայց նշանակումը ուժի մեջ է մտնում, եթե հաստատվում է ԱԺ-ի կողմից։ Բացի այս ընթացակարգային մեխանիզմից, ըստ իրավապաշտպանի, շատ կարևոր է ԱԱԾ-ի գործառույթների շրջանակների հստակեցում։ Մասնավորապես, ըստ նրա, ԱԱԾ-ն միանշանակ պետք է զբաղվի հետախուզական և հակահետախուզական գործունեության արտաքին և ներքին գործառույթներով, այն մարտահրավերների կանխմամբ, որոնք սպառնալիք են ազգային անվտանգությանը։ Այսինքն՝ օրենսդրությամբ պետք է շատ հստակ սահմանվի ԱԱԾ-ի, կամ հետախուզության ազգային կոմիտեի գործառույթների շրջանակը։ ԱԱԾ-ն, նրա խոսքերով, չպետք է ունենա քննչական մարմին, այսինքն՝ նա չպետք է կանխարգելմամբ զբաղվի, նաև այդ հանցագործ գործողությունների վերաբերյալ նյութերի հիման վրա քննչական քննություն իրականացնի, դա պետք է լինի քննչական մարմինների գործառույթը։

«Ոստիկանությունը, գտնում եմ, որ պետք է լինի նախարարության կազմի մեջ այն նույն անալոգիայով, որ ՊՆ-ի մեջ է նաև ԶՈՒ ԳՇ-ն։ Ըստ էության՝ մեզ մոտ պաշտպանական գերատեսչությունը բաղկացած է երկու ինստիտուտներից՝ մեկը ՊՆ-ն, որը քաղաքականության մշակողն է, մյուսը՝ ԶՈւ-ն, որը զինվորական ծառայության պաշտպանական գործառույթների իրականացնողն է։ Այդ տեսակետից, ոստիկանությունը կարող է և պետք է մտնի որևէ նախարարության կազմի մեջ, կան երկրներ, որտեղ դա տարածքային կառավարման նախարարության կազմի մեջ է ընդգրկված, և կան երկրներ, որտեղ կա ներքին գործերի նախարարություն և որտեղ այդ նախարարությունը մշակում է հասարակական կարգի անվտանգության, հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ պետության քաղաքականության փաստաթղթերը, օրենսդրական նախագծերը, իսկ ոստիկանությունը, ըստ դրա, գործառույթներն է իրականացնում հասարակական կարգի պահպանում, քրեական հանցագործություններ և այլն, և այլն։ Կա նաև այլ տարբերակ, որ ոստիկանությունը միմիայն զբաղվի հասարակական կարգի պահպանմամբ, իսկ քրեական հանցագործությունների բացահայտմամբ զբաղվի քրեական հետախուզության մարմինը կամ կոմիտեն։ Այսինքն՝ քննչական որևէ մարմին ոստիկանության կազմի մեջ գործադիր իշխանության որևէ կառուցվածքի մեջ չպետք է ներառվի։ Եվ ոստիկանապետին կարող է նշանակել կառավարությունը կամ վարչապետը, բայց նորից այդ նշանակումը ուժի մեջ է մտնում ԱԺ-ի կողմից հաստատվելուց հետո։ Այդ երկու մարմիններն էլ իրենց գործունեության վերաբերյալ տարեկան զեկուցումներով և հաշվետվություններով հանդես են գալիս ԱԺ-ի առջև»,- ասաց Սաքունցը։

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում