Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Շախմատի հավաքականների մրցակիցները Օլիմպիադայի 6-րդ տուրում հայտնի են

Շախմատի հավաքականների մրցակիցները Օլիմպիադայի 6-րդ տուրում հայտնի են

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի կանանց և տղամարդկանց ընտրանիները շարունակում են ելույթներն Համաշխարհային Օլիմպիադայում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հնդկաստանի Չենայ քաղաքում ընթացող Համաշխարհային Օլիմպիադայի 6-րդ տուրում տղամարդկանց թիմը կմրցի առաջատարներից Հնդկաստանի երկրորդ ընտրանու հետ: Մինչ այս Արման Փաշիկյանի գլխավորած ընտրանին տոնել է 5 հաղթանակառավելության հասնելով ՄադագասկարիԱնդորրայիԵգիպտոսի, Ավստրիայի և Անգլիայի ընտրանիների նկատմամբ: Այժմ Հայաստանի ընտրանին առաջատարների շարքում է:

Կանանց ընտրանին 6-րդ տուրում կխաղա Անգլիայի հավաքականի հետ: Նախորդ 5 տուրերում  ազգային թիմը 4 հաղթանակ էր տոնել (Բոտսվանա,  Նորվեգիա, Իռլանդիա, Ինդոնեզիաև զիջել էր Էստոնիային:

Շախմատի Համաշխարհային Օլիմպիադան այս տարի անցկացվում է Հնդկաստանի Չենայ քաղաքում՝ հուլիսի 29-ից օգոստոսի 10-ը:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]