Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

«Գաղափարախոսությամբ սոցիալիստների հետ գործ ունենք»․ Հրաչ Բերբերյանը դատի կտա գյուղնախարարին

«Վերջին օրերին տեղի ունեցած կարկտահարությունը 14 գյուղերում դեղձենուն շատ լուրջ վնասներ հասցրեց, որն անհետևանք չի մնա, բայց ընդհանուր առմամբ՝ կարելի է ասել, որ այս տարի պտղի տարի է և ունենք կայուն ծիրանի բերք ու արտահանման ծավալներն էլ քիչ չեն։ Եթե նախորդ տարիների ծիրան գրեթե չկար կամ շատ թանկ էր, ապա այս տարի դրա քանակը բավականին շատ էր ու ներքին շուկան էլ միանգամայն բավարարում է։

Լոլիկի հետ կապված գյուղատնտեսության նախարարությունը հայտարարեց, թե անսահմանափակ քանակությամբ լոլիկ է մթերելու, բայց իրականում տեսնում ենք, որ շուկայում 1 կգ լոլիկի արժեքը 250-300 դրամից չի իջնում, ինչը մտահոգիչ է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Հայկական ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը՝ անդրադառնալով այս տարվա մթերումների խնդիրներին։

Այս համատեքստում վերջինս նաև հավելեց․ «Այս տարի նաև մորմազգիների խնդիրը կա․ այս ամռան ամիսների տևական շոգը բավականին վնաս տվեց բերքին՝ և կարտոֆիլին, և այլ բանջարատեսակներին, բայց աքիլլեսյան գարշապարը մորմազգիների ցեցն է և այս խնդիրը գալիս է դեռևս Տիգրան Սարգսյանի կառավարության ժամանակներից։ Պակասել են և լոլիկի, և ձմերուկի, և կարտոֆիլի և այլ կուլտուրաների ցանքատարածությունները, բայց ոչ մի նախարարի հեչ պետքը չի, հետո էլ խոսում են գյուղատնտեսությունը զարգացնելու մասին»։

Հրաչ Բերբերյանն արտահանման ծավալների հետ կապված արժանահավատ չի համարում գյուղնախարարության հրապարակած տվյալները՝ նշելով, որ իրենց ունեցած տեղեկություններն միանգամայն այլ ցուցանիշների մասին են վկայում, այսինքն՝ «արտահանման ծավալները շատ ավելի նվազ են, քան ներկայացվում է պաշտոնական վիճակագրությամբ»։

«Թե ինչու է փորձում գյուղնախարարությունն ուռճացնել թվերը՝ մնում եմ զարմացած․ միգուցե գաղափարախոսությամբ սոցիալիստների հետ գործ ունենք, որոնք փորձում են թվեր նկարել, պլան կատարել, բայց կարծում եմ, որ այսօրվա շուկայական հարաբերություններում սոցիալիստներն ընդհանրապես գործ չունեն, նրանք պետք է իրենց տներում նստած լինեն, ոչ թե նման կարևորագույն ոլորտ ղեկավարեն»,-նկատեց Բերբերյանը։

Վերջինս անդրադարձավ նաև գյուղնախարար Արթուր Խաչատրյանի կողմից իր հասցեին օրերս հնչեցրած արտահայտությանը՝ տեղեկացնելով, որ այդ առիթով իրենց կազմակերպությունը առաջիկայում հայց կներկայացնի դատարան ընդդեմ նախարարի՝ պահանջելով բարոյական, ինչպես նաև կրած ֆինանսական կորուստների փոխհատուցում։

Հիշեցնենք, որ օրերս լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում գյուղնախարարն արձագանքելով Հրաչ Բերբերյանի իր հասցեին հնչեցրած արտահայտությունը, թե «Արթուր Խաչատրյանն ամենամեծ թվանկարիչն է», ի պատասխան ասել էր․

«Գյուղատնտեսության նախարարությունը չի կարող զբաղվել «թվանկարչությամբ», որովհետև ինքը այդ թվերը ստանում է ՍԱՊԾ-ից ու հրապարակում: Դա անդաստիարակություն և անշնորհքություն է․ եթե ես նկարչական ձիրք ունենայի, իր կոմիքսը կնկարեի»։

Այս համատեքստում Հրաչ Բերբերյանը հեգնանքով նկատեց՝ «ՍԱՊԾ-ն գյուղատնտեսության նախարարության ենթակայության ներքո գործող կառույց է, ապա էլ ինչի՞ մասին է խոսքը»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում