1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Նոր կինոթատրոններ և գրախանութներ կբացվեն

Նոր կինոթատրոններ և գրախանութներ կբացվեն

ԵՐԵՎԱՆ,  22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում առաջիկա տարում մշակութային անցուդարձը ակտիվ կլինի: Նախատեսվում են նոր գրախանութներ, կինոթատրոններ բացել: ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը դեկտեմբերի 22-ին լրագրողների հետ հանդիպմանը խոսեց առաջիկա ծրագրերի և 2017 թվականի ձեռքբերումների մասին:

«Առաջնահերթ է «Մշակութային կանգառ» ծրագիրը: Նախագծի շրջանակում 426 միջոցառում իրականացվեց Հայաստանի ամենահեռավոր մարզերում: Մարդիկ, որոնք տասնյակ տարիներ չէին հաղորդակցվել արվեստի հետ, հնարավորություն ունեցան դիտել ներկայացումներ, համերգներ և այլն: Երբ սկսում էինք այս նախաձեռնությունը, շատերը կարծում էին, թե հեռավոր մարզերում բնակվող մարդկանց չի հետաքրքրի դասական երաժշտությունը, այնինչ հակառակն ապացուցվեց»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց նախարարը:

Դեկտեմբերի 2-ին և 3-ին «Մշակութային կանգառ»-ի փակման շրջանակում Հայաստանում քառասուն համերգային ծրագիր անցկացվեց:

Ամիրյանը լուրջ ձեռքբերում համարեց նաև տարբեր մարզերում անցկացված 200 կինոցուցադրումները: ՀՀ-ում ՉԺՀ-ի դեսպանության նվիրած 4 շարժական կինոթատրոնների միջոցով մեր երկրի տարբեր գյուղերում, համայնքներում կինոդիտումներ իրականացվեցին:

«Ցանկանում ենք` հաջորդ տարի Հայաստանի տաբեր մարզերում նոր կինոթատրոններ ստեղծել: Առաջին ծիծեռնակը Գյումրիում բացված «Հոկտեմբեր» կինոթատրոնն է, որը իրականություն դարձավ «Պարադիզ» ընկերության միջոցներով: Ընկերությունը 100 000 դոլար ներդրում կատարեց: Այդտեղ գյումրեցիները կարող են դիտել այն ֆիլմերը, որոնք ցուցադրվում են մայրաքաղաքի կինոթատրոններում»,-ասաց Ամիրյանը:

Նա շեշտեց, որ տեղական կինոյի զարգացումը կախված է սպառման ցանցի ընդլայնումից: «Այսօր Հայաստանում 5 կամ 6 կինոթատրոն կա: Մեր երկրում ստեղծված ֆիլմը, ցուցադրվելով Հայաստանում գոյություն ունեցող  կինոթատրոններում, կարողանում է ընդամենը 80-90 մլն դրամի շրջանառություն ապահովել: Այդ գումարի մեծ մասով հարկեր են վճարում, մնացյալով հոգում այլ ծախսեր: Շահ չկա: Եթե չկա շահ, չկա որակ: Ստեղծագործական խումբը պետք է շահի: Հետևաբար` պետք է մեծացնել ներքին սպառման շուկան»,- ընդգծեց նախարարը:

Նրա խոսքով` դա վերաբերում է նաև գրահրատարակչության բնագավառին:

«Ինչպես ֆիլմարտադրության, այնպես էլ գրադարանների դեպքում պետք է գրականության սպառման ցանցը մեծացնել: Հաջորդ տարի կավարտենք Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դիմաց կառուցվող հսկայական գրախանութը: Այնտեղ հնարավոր կլինի կազմակերպել գրքերի շնորհանդեսներ, երեխաները կարող են լավ ժամանակ անցկացնել, ընթերցել, մուլտֆիլմեր դիտել: Այն նոր մոդելի գրախանութ կլինի»:

Նախարարը կարևորեց գրաբուսների ծրագիրը: 2018-ին Հայաստանի տարբեր մարզերում տասը գրաբուսներ կշրջեն: Գրաբուսներում գրքերը երեսուն տոկոս զեղչով կվաճառվեն: Դրանք նաև գրադարանային ծառայություններ կմատուցեն: Սա գրքի հանրահռչակման լավագույն տարբերակն է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]