25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Սրանից ներքեւ զիջում չի կարող լինել. Տիգրան Աթանեսյան

 «Նախաքննական մարմնի նպատակն է կատարվածը բերել անձնական դաշտ, այնպես անել, որ մենք հրաժարվենք բողոքից, սակայն դա այդպես չի լինելու: Սա ոչ թե Տիգրան Աթանեսյանի կամ Արմեն Սողոմոնյանի խնդիրն է, այլ փաստաբանության գործն է: Իմ եւ Արմեն Սողոմոնյանի նկատմամբ քրեական հետապնդումը պետք է դադարեցվի: Բողոքը կարող ենք հետ վերցնել միայն այն դեպքում, եթե հրապարակավ հայտարարեն, որ մեղավոր են, խոստովանեն, որ Արա Զոհրաբյանն է հեղինակն այս ամենի եւ հրաժարական տան: Սրանից ներքեւ զիջում չի կարող լինել»,- այսօր՝ հուլիսի 18-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանա  ասել է փաստաբան  Տիգրան Աթանեսյանը:

 Տիգրան Աթանեսյանը պնդում է, որ իր գրասենյակի վրա հարձակման դեպքով հարուցված քրեական գործով իրեն եւ Արմեն Սողոմոնյանին մեղադրանք առաջադրելով նախաքննական մարմինը փորձում է ստիպել իրենց հրաժարվել բողոքից:

Նշենք, որ Տիգրան Աթանեսյանի նկատմամբ  մեղադրանք է առաջադրվել Փաստաբանական դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանին ծեծելու համար:

Տիգրան Աթանեսյանի խոսքով, նախաքննությունն օբյեկտիվ, լրիվ եւ բազմակողմանի չի ընթանում եւ ակնհայտ է, որ որոշ անձինք, այդ թվում Պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, հովանավորում են իր գրասենյակի վրա հարձակված 4 անձանց:

Ավելի վաղ փաստաբան Տիգրան Աթանեսյանը հայտարարել էր, որ ապրիլի 27-ին ինքն ու Արմեն Սողոմոնյանը հարձակման էին ենթարկվել Փաստաբանների դպրոցի տնօրեն, խորհրդի անդամ Սիմոն Բաբայանի, ՓՊ նախագահի խորհրդականներ Վրեժ Խաչիկյանի, Գեւորգ Մկրտչյանի եւ փաստաբան Արսեն Հարությունյանի կողմից։ Աթանեսյանն ու նրա ընկերները հարձակման պատասխանատու համարում են ՓՊ նախագահ Արա Զոհրաբյանին։

Դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել փաստաբաններ Տիգրան Աթանեսյանին եւ Արմեն Սողոմոնյանին, Փաստաբանների պալատի նախագահի խորհրդականներ Գեւորգ Մկրտչյանին ու Վրեժ Խաչիկյանին, Փաստաբանների դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանին, Արսեն Հարությունյանին:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ