Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ջրային ռեսուրսների արդյունավետ կիրառում չկա. Հարություն Մնացականյան (տեսանյութ)

Տնտեսություն
gyux

«Խորհրդային տարիներից հետո Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում կարելի է ասել, որ գրեթե չկա մի ճյուղ, որ խնդիր չունենա»,- ասում է մարքեթոլոգ, գործարար, 2017-18 թթ. գյուղնախարարարի խորհրդական Հարություն Մնացականյանը:  Մնացականյանի համոզմամբ՝ բացի ջերմատնային տնտեսություններից մյուս ոլորտները կազմակերպվում են վատ ձևով, արտադրությունը կազմակերպվում է մեծ կորուստներով: Անասնապահությունը շատ վատ վիճակում է, չի կազմակերպվում ինտենսիվ բուսաբուծություն, ջրային ռեսուրսների արդյունավետ կիրառում չկա, գյուղատնտեսական տեխնիկայի խնդիրներ կան: Փաշինյանի կառավարության՝ գյուղնախարարությանը վերաբերող ծրագիրը, ըստ գյուղնախարարի նախկին խորհրդականի, նման էր բաժակաճառի:  Վերջնական օպտիմալացումից հետո, Մնացականյանի կարծիքով, ավելի համահունչ կլիներ, որ գյուղնախարարությունը միանար տարածքային կառավարման, քան՝ էկոնոմիկայի նախարարությանը:    Գործարարը խորհուրդ տվեց գյուղատնտեսներին կրթվել, մասնագիտանալ գյուղատնտեսության համապատասխան ոլորտում: