Friday, 29 03 2024
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս

Հայտնի են «Ներուժ» ծրագրի հաղթողները

Դեկտեմբերի 20-ին Դիլիջանի միջազգային դպրոցում տեղի ունեցավ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից համատեղ իրականացվող «Ներուժ» սփյուռքի տեխնոլոգիական սթարթափների ծրագրի շրջանակներում իրականացված բութքեմփի ամփոփումը:

Փակման հանդիսավոր արարողությանը ներկա էին Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Արմեն Աբրոյանը, ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, սպորտի և երիտասարդության մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը:

Ողջունելով մասնակիցներին՝ «Ներուժ»-ի հիմնադիր Մխիթար Հայրապետյանն իր խոսքում ընդգծեց ծրագրի նախորդ տարվա հաղթող մասնակիցների հաջողության պատմություններում ծրագրի ընձեռած հնարավորությունները.

«Եթե նրանք չկայանային, այս տարի «Ներուժ» ծրագիրը տեղի չէր ունենա: Ես առավել քան վստահ եմ, որ այս անգամ հաղթողները ևս հաջողելու են հայրենիքում: Մենք չենք ասում, որ Հայաստանն այլևս միայն հուզական տարածք է ձեզ համար, Հայաստանը միայն Արարատ լեռը չէ, միայն պատմական, հոգևոր, մշակութային ժառանգությունը չէ: Հայաստանը ժամանակակից, արագ տեմպերով առաջ գնացող, գրավիչ երկիր է, որը ձեզ կանչում է հետ, և ասում է` եկեք, հաստատվեք, բիզնես արեք, հարստացեք և հարստացրեք ձեր միջավայրը»:

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը շեշտեց, որ այս տարի «Ներուժն» ունի բոլոր նախադրյալներն անցած տարվա հաջողությունը կրկնելու համար, և կազմակերպողների թիմի կողմից ներդրվել են ջանքեր, որ, անկախ մրցույթի արդյունքներից, մասնակիցները «Ներուժ»-ից տանեն միայն դրական լիցքեր, տպավորություններ, նորից հայրենիք վերադառնալու ցանկություն:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Արմեն Աբրոյանը ևս անդրադարձավ այն կարևոր կապերին, որ գոյություն ունեն հայրենիքի և սփյուռքի միջև՝ համարելով վերջինը որպես թանկարժեք ռեսուրս, որին պետք է ճիշտ վերաբերվել և ճիշտ ուղղորդել նրանում առկա ներուժը, որը միայն ֆինանսական չէ, այլ նաև մարդկային գործոնն է, որը տիրապետում է արժեքավոր գիտելիքների, կապերի և հանդիսանում է նորագույն տեխնոլոգիաների վերաբերյալ գիտելիքների, ինչպես նաև ձեռնարկատիրական զարգացած մշակույթի կրողը: Եվ «Ներուժը» այն ծրագիրն է, որը հաջողությամբ կամրջում է հայաստանյան և սփյուռքի առաջադեմ ու ապագայում ապրող մարդկանց՝ դառնալով նրանց մտքերի փոխանակման, ապագային միտված նախագծերի քննարկման ու այդ նախագծերին կյանքի հնարավորություն տալու մի կուլմինացիոն օղակ: «Ես ուզում եմ կոչ անել, որ այս մրցույթում չհաղթածները չհուսահատվեն, հավատան իրենց գաղափարներին, և վստահ եմ, որ հետագայում հաջողություն կունենան, քանի որ նմանատիպ մրցույթները Հայաստանում հաջորդ տարի շատ ավելի են լինելու, նախարարությունը հանդես է գալու մի շարք նոր նախաձեռնություններով»,-նշեց նախարարի տեղակալը:

Այնուհետև Զարեհ Սինանյանը և Արմեն Աբրոյանը հանձնեցին պետական դրամաշնորհները մրցույթում հաղթած սթարթափներին, որոնք 6-ն էին՝ գաղափարի փուլում գտնվող և արդեն շուկա դուրս բերելու պատրաստ պրոդուկտ կամ ծառայություն ունեցող՝ առաջինից երրորդ մրցանակիր: Ըստ այդմ, գաղափարի մակարդակում գտնվող երեք ստարթափները, որոնք արժանացել են 15.000, 20.000 և 25.000 հազար դոլար դրամաշնորհների՝ համապատասխանաբար «Marathon», «eBin», «SoFetch» ստարթափներն են, իսկ շուկա դուրս գալու պատրաստ առաջինից երրորդ մրցանակի արժանացած սթարափներն են «Schedex», «Garoon Tech» և «Fact industries»:

Ըստ այդմ՝ ծրագրի դրամաշնորհային 80 միլիոն դրամ բյուջեից մոտ 64 մլն 800 հազար ՀՀ դրամը հատկացվում է մրցութային ծրագրում հաղթած սթարթափներին դրամաշնորհների տեսքով, և ևս 15 մլն 200 հազար ՀՀ դրամը կներդրվի սթարթափների հետագա ինկուբացիայի, աքսելերացիայի և գլոբալ շուկաներ դուրս բերելու միջոցառումների իրականացման համար: Վերջինս հասանելի է լինելու ինչպես դրամաշնորհի արժանացած սթարթափներին, այնպես էլ նրանց, որոնք անկախ մրցանակ չստանալու փաստից, ամեն դեպքում կցանկանան ռեալիզացնել իրենց գաղափարը հայրենիքում:

Ծրագրի 14 գործընկերներն ու աջակիցներն իրենց կողմից 26 տեխնիկական, դրամական, ձեռնարկատիրական, խորհրդատվական, աշխատանքային տարածքի և այլ տարաբնույթ մրցանակներ տրամադրեցին դրամաշնորհի արժանացած և չարժանացած սթարթափերին՝ ըստ իրենց նախասիրության և ընտրության:

«Ներուժ»-ին այս տարի մասնակցեցին 17 երկրից ընտրված 47 տեխնոլոգիական սթարթափերի 80 ներկայացուցիչներ: Մրցանակային պարգևներից բացի՝ չորս օրերի հավաքի ընթացքում սթարթափերները հնարավորություն ունեցան ծանոթանալ և շփվել հայկական սթարթափ էկոհամակարգի դերակատարների հետ, ստանալ գործնական ուսուցում և ուղղորդում հայաստանյան և միջազգային փորձագետների կողմից, ներկայացնել իրենց սթարթափը ժյուրիի առաջ՝ կազմված միջազգային և տեղական ներդրողներից, աքսելերատորների ու ինկուբատորների ներկայացուցիչներից, տեխնոլոգիական ոլորտի փորձագետներից:

Ծրագրի իրականացման գործընկերներն են Հայաստանի բիզնես հրեշտակների ցանցը (BANA), Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST), Դիլիջանի միջազգային դպրոցը (UWC), Հայաստանի զարգացման նախաձեռնություններ հիմնադրամը (IDeA) և Օրիոն համաշխարհային նորարարություններ ՍՊԸ-ն (Orion Worldwide Innovations LLC.):

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում