Չինաստանում երկրաշարժից զոհերի ու տուժածների թիվն ավելացել է
Չինաստանի Սիչուան հարավարևմտյան նահանգում երեքշաբթի տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից տուժածների թիվը հասել է 431-ի, զոհերինը՝ 20-ի: Այս մասին գրում է «Ռիա Նովոստի»-ն՝ հիշեցնելով, որ ավելի վաղ հաղորդվել էր 19 զոհվածների և 343 տուժածների մասին:
Նշվում է, որ զոհերից 6-ը զբոսաշրջիկներ են, երկուսը՝ տեղացիներ, մնացած 12-ի ինքնությունը դեռևս ճշտել չի հաջողվել, քանի որ նրանց մոտ փաստաթղթեր չեն հայտնաբերվել։
Չինաստանի սեյսմոլոգիական կենտրոնը հայտնել է, որ երկրաշարժի մագնիտուդը կազմել Է 7: Վերջին տվյալներով՝ երկրաշարժից հետո գրանցվել է գրեթե 1700 հետցնցում։
Հարակից հրապարակումներ`
- Չինաստանում երկրաշարժից հետո շուրջ 45 հազար զբոսաշրջիկ է տարհանվել
- Չինաստանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով 13 մարդ է զոհվել