Լրահոս

20.12.2017 10:14


Արարատի մարզում բախվել է 53 ավտոմեքենա. կան վիրավորներ

Արարատի մարզում բախվել է 53 ավտոմեքենա. կան վիրավորներ

Այսօր՝ դեկտեմբերի 20-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 07։20-ի սահմաններում Երևան-Երասխավան ավտոճանապարհի 16-րդ կմ հատվածում՝ Մարմարաշեն-Մխչյան գյուղերի վարչական տարածքում, բախվել է 53 տրանսպորտային միջոց։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով 6 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են, ըստ դեպքի վայրում հավաքվածների, մի մասը՝ Մասիսի, մի մասը՝ Արտաշատի բժշկական կենտրոններ։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարված ավտոմեքենաները ուլունքի նման շարված են մոտ 1.5 կմ։

ՃՈ-ն պարզում է վարորդների, վիրավորների ինքնությունը։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը