«Keeping Up with the Kardashians» ռեալիթի-շոուի նոր թողարկման ընթացքում 37-ամյա Քիմ Քարդաշյանը շոշափում է մայրանալու եւ նրա ամուսնու՝ 41-ամյա Քանյե Ուեսթի հետ հարաբերությունների մասին թեմաները: Պարզվել է, որ երեխաների ծնունդը ամուսիններին խնդիրների առջեւ է կանգնեցրել:
«Երեք երեխա ունենալը խելահեղություն է: Ես հիշում եմ, որ Նորթի համար ծանր էր, երբ ծնվեց Սեյնթը, բայց ես փորձում էի անել ամեն ինչ, որ նա իրեն յուրահատուկ զգալ: Իսկ այժմ, Չիկագոյի ծնունդից հետո ես ավելի ջանասիրաբար եմ աշխատում, որպեսզի Նորթն ու Սեյնթը ուշադրության պակաս չզգան, իրենց սիրված զգան եւ իմանան, որ ոչ ոք իրենց տեղը չի զբաղեցնի», - ասել է Քիմը:
Երեխաներին շատ ժամանակ հատկացնելով եւ ուշադրության արժանացնելով, Քիմը, ինչպես նա խոստովանել է, բոլորովին մոռացել է ամուսնու մասին, ինչն էլ իրենց հարաբերություններում որոշ անհարթությունների է բերել:
Քիմը պատմել է նաեւ, որ ամուսինը նրան երբեմն խանդել է երեխաներին եւ նույնիսկ իրեն երեխայի նման է պահել:
«Երբ դուք երեք երեխա ունեք, տանը սկսվում է խելահեղ վիճակ: Ես նյարդային էի, քանի որ ցանկանում էի, որպեսզի նա հասկանար, որ ես հոգնել եմ: Իսկ նա կրկին երեխաների հետ մրցում էր իմ ուշադրության համար», - հավելել է Քիմը:
«Ես կարծում եմ, որ շատ ամուսիններ են իրենց մոռացված զգում, երբ երեխաներ են լույս աշխարհ գալիս, քանի որ ողջ ուշադրությունն ուղղվում է նրանց: Ես ցանկանում եմ Քանյեին տալ սեր եւ ուշադրություն, որոնք իրեն շատ են հարկավոր: Երբ դուք մի քանի երեխա ունեք, շատ կարեւոր է ձեր ամուսնու հետ հարաբերությունները պետք է առաջնային լինեն», -եզրափակել է Քիմ Քարդաշյանը:
Աղբյուրը՝ People
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
22:26, 23 ապրիլի
Գրավիչ կանայք տղամարդկանց ոգեշնչում են ասել ճշմարտությունը, իսկ կանանց՝ ստել21:19, 23 ապրիլի
Ֆարել Ուիլյամի առաջին թվային իրը՝ Louis Vuitton-ի հավաքածուից, արժե ավելի քան 8000 դոլար20:19, 23 ապրիլի
Նանուլը նշում է 14-ամյակը. երգչուհու տոնական ֆոտոշարքը19:25, 23 ապրիլի
Կոմպոզիտոր Շառլ Ազնավուր․ շանսոնյեի հարյուրամյակի առթիվ16:22, 23 ապրիլի
Դեւիդ Լինչը Salone del Mobile-ում ներկայացրել է «Մտորումների սենյակը» ինստալյացիան15:13, 23 ապրիլի
Նոր մանրամասներ Քենեդի եղբայրների հետ Մերիլին Մոնրոյի սիրավեպի եւ նրա կյանքի վերջին օրվա մասին14:17, 23 ապրիլի
Microsoft-ը Լեոնարդո դա Վինչիի Մոնա Լիզային «ստիպել է» ռեփ կարդալ13:34, 23 ապրիլի
Christie's-ն աճուրդի կհանի Վիվիեն Վեսթվուդի անձնական զգեստապահարանը12:30, 23 ապրիլի
Սելին Դիոնը պատմել է իր հազվագյուտ հիվանդության դեմ պայքարի մասին11:54, 23 ապրիլի
Քանյե Ուեսթը պատմել է, թե որ հայտնի մարդու հետ են պատրաստ ինքն ու իր կինը՝ Բիանկա Սենսորին, համատեղ սեքսով զբաղվել11:18, 23 ապրիլի
Պտուղը ծառից հեռու չի ընկնում. Քեթրին Զետա-Ջոնսի դուստրն իր 21-ամյակը նշել է մայրիկի՝ 25 տարի առաջվա զգեստով10:16, 23 ապրիլի
Բրիթնի Սփիրսի «կեղտոտ պարը»