Հանձնաժողովի արձանագրությունն ամենեւին չի հակասում կառավարության՝ դատաիրավական համակարգում բարեփոխումներ անելու նպատակին

Երեկ սահմանափակ տարածմամբ հրապարակվել է Վենետիկի հանձնաժողովի 119-րդ նստաշրջանի (հունիսի 21-22) արձանագրությունը, որը որոշ նկատառումներ է պարունակում Հայաստանում ընթացող գործընթացների վերաբերյալ։ Հետաքրքրական է, որ սահմանափակ տարածմամբ այս արձանագրությունը առաջինը սկսեցին շրջանառել նախկին իշխանությանը շատ մոտ կանգնած անձինք՝ այն մեկնաբանելով որպես «կոշտ արձագանք» մեր երկրում տեղի ունեցող գործընթացներին։

Իսկ արձանագրության մեջ, մասնավորապես, նշված է, որ

1) Եվրոպայից ժամանած պատվիրակության հետ քննարկումների արդյունքում ՀՀ իշխանություններն ընդունել են, որ գործող դատավորների համընդհանուր վեթինգը ո՛չ անհրաժեշտ է, ո՛չ էլ օգտակար։

2) Եվրոպայից ժամանած պատվիրակությունը եւ ՀՀ իշխանությունները համաձայնության են եկել, որ վեթինգի փոխարեն պետք է ուժեղացնել կարգապահական ընթացակարգերը՝ դրանք կապակցելով եկամուտների եւ գույքի հայտարարագրման համակարգին։

3) Վենետիկի հանձնաժողովում ողջամիտ չի համարվել Սահմանադրական դատարանի «դատավոր»-«անդամ» բառախաղը։

4) Սահմանադրական դատարանի դատական կազմի հետագա պաշտոնավարումը նախատեսող դրույթը (ՀՀ Սահմանադրության 213-րդ հոդված) Վենետիկի հանձնաժողովում համարում են «հստակ» եւ «աներկբա»։

5) Վենետիկի հանձնաժողովում մտահոգիչ է գնահատվել Վահե Գրիգորյանի հայտնի պնդումները ՀՀ խորհրդարանի կողմից ողջունելը։

6) Վենետիկի հանձնաժողովում տեսնում են Սահմանադրական դատարանի գործող դատավորների մանդատի նկատմամբ միջամտության վտանգ։

Միեւնույն ժամանակ, Հանձնաժողովի քարտուղար պարոն Մարկերտը հիշեցրել է, որ անցյալ տարի Հայաստանում տեղի է ունեցել խաղաղ հեղափոխություն՝ Սահմանադրության դրույթների պահպանմամբ, բայց, այնուամենայնիվ, դատական իշխանությունը շատերի կողմից համարվել է կոռումպացված եւ նախկին իշխանությանը մոտ կանգնած։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված իր նամակում Հանձնաժողովի նախագահն ընդունել է, որ դատական համակարգի նկատմամբ կա վստահության պակաս, սակայն նաեւ պնդել է, որ կիրառվող ցանկացած միջոց պետք է ամբողջությամբ համապատասխանի Սահմանադրությանը եւ միջազգային ստանդարտներին։ Հայաստանի իշխանությունների հրավերով, Եվրոպայի խորհրդի բարձրաստիճան պատվիրակությունը՝ Իրավունքի գերակայության եւ մարդու իրավունքների հարցերի գլխավոր տնօրենի գլխավորությամբ եւ Հանձնաժողովի քարտուղարի մասնակցությամբ, այցելել են Հայաստան՝ քննարկելու դատական համակարգում բարեփոխումները։ Քննարկումների արդյունքում կողմերը եկել են համաձայնության, որ գործող դատավորներին համընդհանուր վեթինգի ենթարկելը չի կարող լինել ո՛չ անհրաժեշտ, ո՛չ էլ օգտակար։ Փոխարենը պետք է ամրապնդել կարգապահական ընթացակարգերը եւ կապ ստեղծել գույքի հայտարարագրման համակարգի հետ։ Այս նպատակով, ՀՀ դատական օրենսգիրքը պետք է ենթարկվի փոփոխության մինչեւ հուլիսի վերջն ընկած ժամանակահատվածում։

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Սիսակ Գաբրիելյանը մեր զրույցում ասաց, որ այս արձանագրությունն, ըստ էության, նորություն չէր կառավարող ուժի համար, նորություն չէր կառավարության եւ շատ շատերի համար։ Ըստ նրա՝ հայտարարությունը եղել է դեռ հունիսին, որից հետո այցելություն է եղել Հայաստան, պատգամավորներից եւ կառավարության անդամներից շատերը այցելել են Վենետիկի հանձնաժողով, եղել են քննարկումներ, եւ մեր դիրքորոշումը եղել է այն, որ մեզ համար կարեւորը խնդրի բովանդակությունն է՝ իրականացնել դատաիրավական բարեփոխումներ։ Իսկ թե դա կիրականացվի վեթինգ անվան տակ, թե մեկ այլ պայմանական անվան, դա, ըստ Գաբրիելյանի, խնդրի ձեւական կողմն է․

«Կարեւորը բովանդակությունն է, կարեւորը չափանիշներն են, որոնցով ուզում ենք իրականացնել այդ գործընթացը։ Վեթինգ բառը միջազգային հանրության մոտ, միջազգային իրավուքնում որոշակիորեն այլ կերպ է հասկացվում, մենք քննարկումների արդյունքում կարողացել ենք մեր եվրոպացի գործընկերներին բացատրել, որ կուզեք՝ վեթինգ, կուզեք՝ այլ անուն տվեք, խնդիրը բարեփոխումն է»։

Սիսակ Գաբրիելյանը նկատեց, որ զեկույցում էլ Վենետիկի հանձնաժողովը նշում է, որ, այո՛, պետք է իրականացնել դատաիրավական բարեփոխումներ, եւ կարեւոր է, որ հայտարարության մեջ նշված է, որ իրենք նույնպես ստացել են այն ազդանշանները, որ Հայաստանում տեղի է ունեցել Սահմանադրության պահպանմամբ հեղափոխություն, բայց դատական իշխանության մոտ փոփոխություններ տեղի չեն ունեցել, եւ հասարակության մոտ այդ դատավորներն ընկալվում են նախկին իշխանության մաս, կոռումպացված, եւ այս մասով հանձնաժողովը ողջունում է դատաիրավական բարեփոխումների գործընթացը, որի հանձնառությունը ստանձնել են Հայաստանի իշխանությունները․

«Իրենք էլ են նշում, որ բարեփոխման գործընթացը պետք է արվի կարգապահական չափանիշների խստացմամբ եւ գույքի հայտարարագրման հետ փոխկապակցված, որի մասին նաեւ վարչապետն էր նշել՝ դատավորների բարեվարքության ստուգում, ունեցվածքի ծագում, շահերի բախում եւ այլն։ Մենք դա իրականացնելու ենք, ինչը ողջունվում է Վենետիկի հանձնաժողովի կողմից եւ իրենք պատրաստ են աջակցել մեզ»։

Մեր հարցին՝ եթե Հանձնաժողովը կարծում է, որ համընդհանուր վեթինգի կարիք չկա, ապա ինչպե՞ս է վարվելու կառավարությունը, մակերեսայի՞ն վեթինգ է իրականացնելու կամ, ընդհանրապես, ինչպե՞ս է իրականացնելու այդ ընթացակարգը, Սիսակ Գաբրիելյանը պատասխանեց․

«Կար մոտեցում, որ վեթինգի մասին առանձին օրենք լիներ, առանձին կառույց, բայց հետագայում հասկացանք, որ ամենեւին պարտադիր չէ ստեղծենք հանձնաժողով, նոր օրենք, որովհետեւ գուցե Սահմանադրության փոփոխության անհրաժեշտություն լիներ, դրա համար մեր նպատալը կարող ենք կյանքի կոչել արդեն իսկ առկա սահմանադրաիրավական լուծումներով՝ Դատական օրենսգրքի փոփոխություններով, ԲԴԽ-ին որոշակի նոր լիազորություններ պատվիրակելով, այսինքն՝ այն ինչ ուզում ենք, կարող ենք կատարել գործող մարմինների եւ օրենքների միջոցով։ Մենք ունենք 250 դատավոր, եթե մեկ օրում բոլոր դատավորներին հեռացնես, բնականաբար, դա իրավական տեսանկյունից ավելի վտանգավոր է, քան դա աստիճանաբար ու նուրբ անելու դեպքում։ Մենք դրա կողմնակիցն ենք, բայց մենք նաեւ ասել ենք, որ այդ գործընթացը ոչ միայն դատավորներին, այլ նաեւ դատախազներին, պետական այլ բարձրաստիճան պաշտոնյաներին պետք է վերաբերի»։

Պատգամավորն ասաց, որ պետք է հասկանալ, թե ինչ նկատի ունի Վենետիկի հանձնաժողովը խորքային վեթինգ ասելով․

«Կարծում եմ՝ հենց այս մտահոգությունները ունեն, որ գործընթացն այնպես պետք է արվի, որ չխաթարվի դատական իշխանության բնականոն գործունեությունը»։

Սիսակ Գաբրիելյանի պնդմամբ՝ Հանձնաժողովի արձանագրությունն ամենեւին չի հակասում կառավարության՝ դատաիրավական համակարգում խորքային բարեփոխումներ անելու նպատակին։

Նշենք նաեւ, որ ավելի ուշ ՀՀ արդրադատության նախարարությունը հանդես եկավ պարզաբանմամբ, որտեղ անդրադարձել էր Հանձնաժողովի զեկույցի բովանդակության վերաբերյալ մամուլում շրջանառվող շահարկումներին։

Պարզաբանման մեջ ասվում էր, որ ՀՀ կառավարությունն ու Արդարադատության նախարարությունը հավատարիմ են մնում դատական իշխանության նկատմամբ վստահության վերականգնման նպատակով եւ դատական համակարգի առողջացմանը միտված խորքային բարեփոխումներ իրականացնելու մասին հայտարարված նպատակին եւ այդ նպատակին հասնելու համար դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հիմքերի հստակեցման եւ ընդլայնման, ինչպես նաեւ դատավորների բարեվարքության եւ գույքային դրության գնահատման օբյեկտիվ կառուցակարգ մշակելու միջոցով իրականացման դիրքորոշմանը:  

Հայտարարության մեջ նաեւ ասված էր, որ առնվազն տարակուսանք է առաջացնում այն փաստը, թե ինչպես է սահմանափակ հասանելիությամբ զեկույցը կամ դրա բովանդակությունը հասանելի դարձել հարցը միակողմանիորեն շահարկող անձանց շրջանակին:

«Արդարադատության նախարարությունը հաստատակամ է իր մոտեցման մեջ, ըստ որի՝ դատական համակարգի բարեփոխման առանցքում լինելու են դատավորի գույքի,  եկամուտների ծախսերի, շահերի  հայտարարագրման ինստիտուտի կատարելագործումն ու բարեփոխումը, դատավորների բարեվարքության ու գույքային դրության գնահատման օբյեկտիվ մեխանիզմների արդյունավետ ներդրումն ու կիրառումը: Ուստի, այս առումով որեւէ խզում նախկինում արված հայտարարությունների եւ Վենետիկի հանձնաժողովի զեկույցի միջեւ չկա»:

Տպել
4559 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին