Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Արցախի պողոտայում վնասվածք է ստացել «Ռադիոլուր»-ի թղթակից Լիանա Եղիազարյանը

 Արցախի պողոտայում վնասվածք է ստացել «Ռադիոլուր»-ի թղթակից Լիանա 
Եղիազարյանը

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի պողոտայի և Էրեբունի փողոցի խաչմերուկում Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած երթի ցրման գործողությունների ընթացքում վնասվածք է ստացել Հանրային ռադիոյի «Ռադիոլուր» լրատվական ծրագրի թղթակից Լիանա Եղիազարյանը։ Նա կարողացել է հասնել «Ռադիոտուն», որտեղ եւ շտապօգնության աշխատակիցները օգնություն են ցուցաբերել՝ խորհուրդ տալով գնալ հիվանդանոց։

«Արմենպրես»-ին հաջողվեց ճշտել, որ Եղիազարյանը հետազոտվում է հիվանդանոցում, փորձում է պարզել՝ արդյոք բեկորներ չեն մնացել վնասված ոտքի ազդրի և սրունքի հատվածներում ոստիկանական հատուկ միջոցների կիրառումից:

Ոստիկանությունը հայտարարել է, որ «ղեկավարվելով «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածով, ոստիկանությունը իրականացրել է հավաքը ցրելու գործողություն՝ իրավիճակից բխող միջոցներով: Հավաքի կազմակերպիչներ՝ Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը, Սասուն Միքայելյանը, հարկադրաբար հեռացվել են հավաքի վայրից»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]