1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ֆիլհարմոնիկ նվագախումբը Բեթհովենի 250-ամյակը կնշի «Ուխտագնացություն դեպի Բեթհովեն» փառատոնով

Ֆիլհարմոնիկ նվագախումբը Բեթհովենի 250-ամյակը կնշի «Ուխտագնացություն դեպի 
Բեթհովեն» փառատոնով

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2020 թվականը կնշանավորվի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 95-ամյա և Բեթհովենի 250-ամյա հոբելյանների տոնակատարություններով: Այդ կապակցությամբ նվագախումբը կիրականացնի  «Ուխտագնացություն դեպի Բեթհովեն» փառատոնը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նվագախումբը կհնչեցնի Բեթհովենի ինը սիմֆոնիաները, մի շարք կոնցերտներ, Հայաստանի տարբեր համերգասրահներում կներկայացնի կոմպոզիտորի կամերային և վոկալ ժառանգությունը:

«Մտածեցինք, որ Հայաստանն անպայման պետք է մասնակցի Բեթհովենի 250-ամյա հոբելյանին: Վեց համերգային ծրագրով կներկայացնենք կոմպոզիտորի հրաշալի դաշնամուրային  սոնատները, երեք համերգ կնվիրենք դաշնամուրի և թավջութակի սոնատներին, երեք երեկո` դաշնամուրի և ջութակի սոնատներին, չորս համերգով հանդես կգան մեր քառյակները: Լինելու են սիմֆոնիկ և երգչախմբային համերգներ»,-դեկտեմբերի 23-ին լրագրողների հետ զրույցում ասաց Ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը:

Դիլիջանում կանցկացվի երկօրյա գիտաժողով՝ Եվրոպայից հրավիրված բեթհովենագետների մասնակցությամբ, կիրականացվեն բազում հետաքրքիր միջոցառումներ: Բեթհովենյան փառատոնի գեղարվեստական ղեկավարներն են դիրիժորներ Զավեն Վարդանյանը և Էդուարդ Թոփչյանը:

Փառատոնը կանցկացվի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]