211652_close_icon
views-count51192 դիտում article-date 11:30 08-11-2017

Խոշոր ավտովթար Արարատի մարզում. բախվել են Mercedes, Volga 3110 և MAN մակնիշի ավտոմեքենաները, կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ոնեցել Արարատի մարզում։ Ժամը 09։0-ի սահմաններում Մասիս-Նորամարգ ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում բախվել են Արարատի մարզի Ռանչփառ գյուղի բնակիչ՝ 39-ամյա Սահակ Ղարզարյանի վարած Mercedes մակնիշի 34 NC 810 համարանիշի, Արարատի մարզի Նորամարգ գյուղի բնակիչ՝ 42-ամյա Վահրամ Գրիգորյանի վարած Volga 3110 մակնիշի 34 AԼ 135 համարանիշի ավտոմեքենաները և Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի բնակիչ՝ 52-ամյա Սարո Խաչատրյանի վարած MAN մակնիշի 943 OC 61 համարանիշի աղբատար բեռնատարը։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մասիսի բժշկական կենտրոն, որտեղից մեկին տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-դ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի, դասակի հրամանատար Սանասար Հարությունայնի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Դավիթ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Մասիսի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Գառնիկ Տոնոյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ տեղում աշխատանքները ղեկավարող Ոստիկանության Մասիսի բաժնի հետաքննչական բաժանմունքի ավագ հետաքննիչ Հրաչյա Թորոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Վերջինիս հանձնարարականով մեքենաները տեղափոխվում են Ոստիկանության Մասիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 58+
58+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր