Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Էդ Շիրանն ընդհատել Է կարիերան

Էդ Շիրանն ընդհատել Է կարիերան
ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանացի երաժիշտ Էդ Շիրանը, որը, Official Charts-ի վարկածով, տասնամյակի արտիստ Է դարձել Մեծ Բրիտանիայում, դադար Է վերցրել կարիերայում, որպեսզի հանգստանա երեք տարվա անընդմեջ աշխատանքից հետո եւ իրեն նվիրի ճամփորդություններին, ընթերցանությանն ու ստեղծագործությանը. նա այդ մասին հայտարարել Է դեկտեմբերի 24-ին Instagram-ի իր Էջում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ինչպես նշել Է երաժիշտը, սկսած 2017 թվականից, երբ թողարկվել Է նրա «Divide» ալբոմը, ինքն աշխատել Է գրեթե առանց ընդմիջման:
«Ուստի այժմ ես պարզապես կարճատեւ դադար կվերցնեմ, որպեսզի ճամփորդեմ, գրեմ ու կարդամ: Ես սոցիալական ցանցերում չեմ լինի այնքան ժամանակ, մինչեւ որ գա վերադառնալու ժամանակը»,-գրել Է նա:
Շիրանը չի նշել, թե որքան ժամանակով Է ինքը պատրաստվում ընդմիջում վերցնել՝ նշելով միայն՝ «կտեսնվենք, երբ կտեսնվենք»: 28-ամյա երաժիշտն իր երկրպագուներին խոստացել Է՝ անպայման վերադառնալ նոր երգերով, երբ ժամանակը գա:
Էդ Շիրանը մեր ժամանակների առավել հաջողակ առեւտրային արտիստներից մեկն Է: Առաջին անգամ նա հայտնի Է դարձել 2011 թվականին The A Team սինգլի թողարկումից հետո: Դրան հաջորդած ալբոմներն առաջին տեղերն Էին զբաղեցնում բրիտանական չարթում, իսկ վերջինը, որը թողարկվել Է 2017 թվականին, նաեւ գլխավորել Է ամերիկյան չարթը: Ներկայում վաճառվել Է ալբոմի ավելի քան 15,5 մլն օրինակ, որը ներառում Է Shape Of You, Castle on the Hill, Perfect սինգլները:
2017 թվականի վերջին Էդ Շիրանը դարձել Է Բրիտանական կայսրության շքանշանի ասպետ երաժշտության եւ բարեգործության բնագավառում ներդրած ավանդի համար: Իր կարիերայի ընթացքում նա չորս անգամ դարձել Է «Գրեմմի» մրցանակի դափնեկիր, ստացել Է Այվոր Նովելլոյի չորս մրցանակ, Brit Awards-ի հինգ մրցանակ, Billboard Awards-ի վեց մրցանակ եւ բազմաթիվ այլ մրցանակներ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]