Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Գեղարքունիքի մարզում կորոնավիրուսով վարակվելու 1 նոր դեպք է հաստատվել

Գեղարքունիքի մարզում կորոնավիրուսով վարակվելու 1 նոր դեպք է հաստատվել

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1 նոր դեպք: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։

«Հաստատված դեպքերի թիվը կազմում է 63: Վարակակիրները Վարդենիս, Մեծ Մասրիկ եւ Սեւան համայնքներից են»,- գրել է Սանոսյանը:

Գեղարքունիքի մարզում կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքն արձանագրվել է ապրիլի 17-ին։ Հայաստանում ապրիլի 28-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 1867 է, արձանագրվել է մահվան 30 դեպք: Ընդհանուր առմամբ, կատարվել է 19 հազար 296 թեստ։ Կորոնավիրուսից ապաքինված պացիենտների թիվն ավելացել է 18-ով, և բուժվածների թիվը դարձել է 866։ Այս պահին փաստացի բուժում է ստանում 971 պացիենտ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am