1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Բռնցքամարտիկները կմասնակցեն Խանտի-Մանսիյսկի միջազգային մրցաշարին

Բռնցքամարտիկները կմասնակցեն Խանտի-Մանսիյսկի միջազգային մրցաշարին

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բռնցքամարտի առաջնության ավարտից հետո հավաքական թիմի առաջատարները մեկնել են Խանտի-Մանսիյսկի Բելոյարսկի քաղաք՝ մասնակցելու բռնցքամարտի «Նավթային երկրների աշխարհի գավաթ» միջազգային մրցաշարին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ֆեդերացիան: Հայաստանը մրցաշարին կմասնակցի 7 բռնցքամարտիկով՝ 5 տղա, 2 աղջիկ։ Մարզիչ Գեւորգ Կոստանյանի գլխավորությամբ մրցավայր են մեկնել 52 կգ քաշային Սեյրան Եղիկյանը, 57 կգ քաշային Արթուր Ղազարյանը , 63 կգ քաշային Նարեկ Հովհաննիսյանը, 69 կգ քաշային Արսեն Գրիգորյանն ու 75 կգ քաշային Վախթանգ Հարությունյանը։

51 կգ քաշային Քրիստինե Սարգսյանն ու 69 կգ քաշային Անի Հովսեփյանը հանդես կգան մարզիչ Համլետ Սարգսյանի գլխավորությամբ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]