Նախարար․ Զինհաշմանդամներին քայլակ ու սայլակ տալու կարգը կպարզեցվի, չեն սպասի հաշմանդամության կարգին

Նախարար․ Զինհաշմանդամներին քայլակ ու սայլակ տալու կարգը կպարզեցվի, չեն սպասի հաշմանդամության կարգին

PanARMENIAN.Net - Պատերազմի հետևանքով վիրավորում ստացած զինծառայողներն ու քաղաքացիական անձինք այսուհետ կարող են պարզեցված ընթացակարգով դիմել և ստանալ աջակցող միջոցներ՝ չսպասելով հաշմանդամության կարգ ստանալուն, հայտարարել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը։

Նա նոր նախագիծ է ներկայացրել, որը վերաբերում է բժշկասոցիալական փորձաքննության իրականացման կարգում փոփոխություն կատարելուն։

«Պատերազմի հետևանքով վիրավոր զինծառայողներն ու քաղաքացիական անձինք աջակցող սարքեր, մասնավորապես՝ քայլակ կամ սայլակ ստանալու համար պետք է հաշմանդամության խումբ ունենան, ապա՝ ստանան։ Գործող կարգավորումներով հաշմանդամության խումբ ստանալը որոշակի բժշկական գործընթացից հետո է տեղի ունենում, մասնավորապես՝ բուժումն ավարտելուց հետո 3 ամսում, սակայն, որոշ դեպքերում հենց բուժման ընթցաքում սայլակի ու քայլակի անհրաժեշտություն կա։ Ընթացակարգը հնարավորություն է տալիս կարիքների գնահատման միջոցով՝ առանց հաշմանդամության խմբի տրամադրման գործընթացն ավարտել ու անմիջապես տրամադրել այդ օժանդակ սարքերը»,- պարզաբանել է նախարարը։

Առաքելյանի խոսքով՝ աջակցող միջոցի համար դիմելու գործընթացն իրականացվում է կամ բուժհաստատություններում, կամ բնակության վայրերում, 5 օրում կարիքի գնահատում է տեղի ունենում, որից հետո տրվում է աջակցող միջոց։

Ավելի վաղ նախաարարությունից հայտնել էին, որ 44-օրյա պատերազմից հետո հունվարի 8-ի դրությամբ վիրավորում ստացած անձանցից 77-ն է հաշմանդամության կարգ ստացել:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---