Բաժիններ՝

ՀՀ ԶՈւ 5-րդ զորամիավորումում անցկացվել է մարտական հրաձգությամբ վաշտի ցուցադրական մարտավարական զորավարժություն

Դասակների և վաշտերի հրամանատարների՝ հարձակողական գործողությունների ընթացքում ստորաբաժանման կազմով ներդաշնակ գործելու, կրակի կառավարումը արդյունավետ իրականացնելու կարողություններն ու հմտությունները, ինչպես նաև  հակագրոհը կազմակերպելու, հրամանատարների գործնական ունակությունները կատարելագործելու նպատակով, սեպտեմբերի 17-ից 18-ը Սպարապետ Վ. Սարգսյանի անվան զորամասում, համաձայն պատրաստության պլանի, անցկացվել է մարտական հրաձգությամբ վաշտի ցուցադրական մարտավարական զորավարժություն:

Զորամասի հրամանատարության կողմից ընտրված թեման հնարավորինս ներառել է լեռնային պայմաններում ստորաբաժանման կազմով հարձակողական գործողություններ վարելու հավանական տարբերակները, ինչպես նաև հաշվարկվել են հակառակորդի կողմից հնարավոր գործողությունների տարբերակները:

Ստորաբաժանումների հրամանատարները հատկապես մեծ հետաքրքրություն են ցուցաբերել  հետախուզական խմբերի, հրետանու կրակի կառավարման, կապի կազմակերպման և առաջին բուժօգնության ցուցաբերման ուսումնական կետերում զինծառայողների գործողություններին:

Զորավարժության ավարտին 5-րդ զորամիավորման հրամանատար, գնդապետ Ա. Փիլոյանը բարձր է գնահատել բոլոր մասնակիցների գործողությունները և հորդորել մանրամասն վերլուծել զորավարժության յուրաքանչյուր փուլը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս