TikTok-ը թույլ կտա ծնողներին ժամային սահմանափակումներ դնել երեխաների էջերին

TikTok-ը թույլ կտա ծնողներին ժամային սահմանափակումներ դնել երեխաների էջերին

PanARMENIAN.Net - TikTok հավելվածը, դեռահասների շրջանում մեծ տարածվածությանը զուգընթաց, որոշել է պաշտպանել նրանց՝ թվային անվտանգության նոր գործիքներ ներդնելով, փոխանցում է Engadget-ը:

Սոցցանցի «Ընտանեկան անվտանգության ռեժիմ» անունը կրող հնարավորությունը թույլ է տալիս կապել երեխայի և ծնողի հաշիվը՝ թույլատրելով վերահսկել երեխաների «թվային բարեկեցությունը»:

Ծնողները կարող են որոշել՝ որքան ժամանակ երեխան ծախսի հավելվածի վրա և սահմանափակել նամակները կամ ընդհանրապես անջատել ուղիղ հաղորդակցության հնարավորությունը:

Նշվում է, որ նախորդ տարի հավելվածում ներդրվել է տարիքային ստուգումների ֆունկցիան, վերջերս ավելացել՝ «անչափահասներին անօրինական արարքներ» ցուցադրող տեսանյութերի արգելքը, իսկ այժմ ծնողներին հնարավորություն կտրվի վերահսկել և ապահովել երեխաների «թվային անվտանգությունը»:

Ընտանեկան անվտանգության ռեժիմն առայժմ հասանելի է միայն Մեծ Բրիտանիայում, նախատեսվում է մի քանի շաբաթվա ընթացքում այն տարածել նաև այլ երկրներում:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---