Բաժիններ՝

Երիտասարդ հունահռոմեական ըմբիշները մեկնում են աշխարհի առաջնության

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական ընտրանին վերջին հավաքը անցկացրեց Երևանի «Օլիմպավանում»:

Այս մասին տեղեկացրին ֆեդերացիայից:  Սեպտեմբերի 16-ին թիմը կմեկնի Սլովակիա, որտեղ կմասնակցի աշխարհի առաջնությանը:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդների ընտրանին Սլովակիա կմեկնի հետևյալ կազմով․Տիգրան Մինասյան (55 կգ), Արարատ Մանուչարյան (60 կգ), Հրաչյա Պողոսյան (63 կգ), Մալխաս Ամոյան (67 կգ), Վահե Պողոսյան (77 կգ), Էրիկ Էլոյան (82 կգ), Հակոբ Բաղդասարյան (87 կգ), Ռազմիկ Խաչատրյան (97 կգ) և Դավիթ Օվասապյան (130 կգ):

Աշխարհի երիտասարդների առաջնությունը կկայանա Սլովակիայի Տրնավա քաղաքում սեպտեմբերի 17-23-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս