Saturday, 20 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Ինչ էֆեկտ կունենա Սամվել Կարապետյանի շռնդալից մուտքը հայկական ֆուտբոլ

Օգոստոսի 4-ին կմեկնարկի ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունը, որին կմասնակցեն 9 թիմեր: Հիշեցնենք, որ Հայաստանի նախորդ առաջնությունում ելույթ ունեցան ընդամենը 6 թիմեր՝ «Փյունիկը», «Բանանցը», «Գանձասար-Կապանը», «Արարատը», «Շիրակը» և «Ալաշկերտը»: Մեկնարկելիք առաջնությանը կմասնակցեն 3 նոր թիմեր՝ «Արարատ-Արմենիան», «Արցախը» և «Լոռին»: Վերջին երկուսը նախորդ մրցաշրջանում ելույթ ունեցան Հայաստանի առաջին խմբի առաջնությունում՝ ապացուցելով, որ կարող են հաջող ելույթ ունենալ նաև բարձրագույն լիգայում: «Արարատ-Արմենիան», որը փաստացի Մոսկվայի «Արարատն» է, նախորդ մրցաշրջանում հանդես եկավ Ռուսաստանի երկրորդ դիվիզիոնում՝ զբաղեցնելով առաջին տեղը: Ռուսաստանի ֆուտբոլի միությունը, սակայն, «Արարատին» Ռուսաստանի առաջին դիվիզիոնում հանդես գալու լիցենզիա չէր տրամադրել: Ու հիմա ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանի թիմը կխաղա Հայաստանի առաջնությունում:

Նշենք, որ վերջին շրջանում, ի տարբերություն մյուս ակումբների, «Արարատ-Արմենիան» բավական լուրջ համալրումներ է ունենում: Թիմի հետ արդեն պայմանագիր են կնքել մոտ 20 ֆուտբոլիստներ, որոնց թվում են՝ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Հրայր Մկոյանը, Ռոբերտ Դարբինյանը, Գոռ Մալաքյանը: «Արարատ-Արմենիայում» են Հայաստանի ազգային հավաքականի թեկնածուներ Արմեն Համբարձումյանն ու Արմեն Հովհաննիսյանը: Վերջինս ելույթ էր ունենում ուկրաինական «Զիրկայում», իսկ Համբարձումյանը՝ Վորոնեժի «Ֆակելում»: Անցյալ տարի Համբարձումյանը մի քանի անգամ հրավիրվել էր Հայաստանի ազգային թիմ, սակայն փաստաթղթերի հետ կապված խնդիրների պատճառով պաշտոնական հանդիպումների չի մասնակցել:

Նախօրեին «Արարատ-Արմենիայի» հետ պայմանագիր է կնքել Բուլղարիայի ազգային հավաքականի հարձակվող Իվալիո Դմիտրովը: Բուլղարիայի երիտասարդական հավաքականի նախկին պաշտպան Գեորգի Պաշովն էլ հայկական թիմի շարքերը համալրել էր ավելի շուտ: «Արարատ-Մոսկվայում» կխաղան նաև Ռուսաստանի առաջին դիվիզիոնը ներկայացնող թիմերից տեղափոխված բազմաթիվ բարձրակարգ՝ փորձառու ֆուտբոլիստներ:

Նշենք, որ թիմը համալրելու գործընթացը շարունակվում է, և չի բացառվում, որ առաջիկա օրերին «Արարատ-Արմենիայում» հայտնվեն այլ բարձրակարգ ֆուտբոլիստներ: Ակնհայտ է, որ այս թիմի առաջ խնդիր է դրվել նվաճելու Հայաստանի չեմպիոնի կոչումը և հանդես գալու Չեմպիոնների լիգայի խաղարկությունում: Որքանո՞վ է դա իրատեսական: Շատերի մոտ տպավորություն է ստեղծվել, որ «Արարատ-Արմենիան» մրցակցությունից դուրս է լինելու, քանզի ունի լուրջ ֆինանսական ռեսուրս՝ ի դեմս «Տաշիր» գրուպի:

Ժամանակը ցույց է տվել, սակայն, որ հապշտապ թիմ ստեղծելով՝ դժվար է կարճ ժամանակում բարձր արդյունք գրանցել: Ձմեռային տրանսֆերային պատուհանը մեզ համար նշանավորվեց Հայաստանի գործող չեմպիոն «Ալաշկերտի» համալրումներով: Գրեթե ամեն օր այս ակումբը հանդես էր գալիս նոր ֆուտբոլիստներ ձեռք բերելու մասին հայտարարություններով: Թվում էր, թե «Ալաշկերտը» գնում է հայկական ֆուտբոլի կտրվածքով բավական լուրջ կադրերի: Շատերը վստահաբար ասում էին, որ «Ալաշկերտը» իր կազմով չունի հավասարը մեր երկրում: 15-րդ տուրից առաջ «Ալաշկերտը» 30 միավորով գլխավորում էր մրցաշարային աղյուսակը՝ 6 միավորով գերազանցելով երկրորդ հորիզոնականում գտնվող «Գանձասար-Կապանին»: Տրանսֆերային պատուհանի ընթացքում «Ալաշկերտի» համալրումներից հետո այնպիսի տպավորություն է, որ չեմպիոնության հարցը ժամանակից շուտ լուծված է, բայց…

Առաջնության երկրորդ շրջանում «Ալաշկերտն» իր դժգույն խաղով զարմացրեց բոլորին: Ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում ձեռք բերած լեգեոներներից կարելի է առանձնացնել միայն դարպասապահ Չանչարևիչին, որը մինչ օրս վստահ ելույթ է ունենում երևանյան թիմի կազմում: Մյուս լեգեոներները կարճ ժամանակահատվածում ուղղակի անհետացան: Միանգամից ուժեղ թիմ ստեղծելու ցանկությունն ու ձգտումը, այսպես ասած, հակառակ ռեակցիա տվեց:

Նման խնդրի առաջ են կանգնել նաև հայկական մի շարք այլ թիմեր: Նշենք նաև, որ «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչը Ալեքսանդր Բաբայանն է, որը ֆուտբոլային աշխարհում հայտնի չէ: Կարծում ենք՝ պարզ է, որ Սամվել Կարապետյանի շռնդալից մուտքը հայկական ֆուտբոլ հնարավոր է այն էֆեկտը չունենա, որը սպասում են բազմաթիվ երկրպագուներ: Նշենք, որ այս ակումբի նկատմամբ ուշադրությունն ու հետաքրքրությունը բավական մեծ են: Մոսկվայի «Արարատի» ելույթներին հետևում էին մեծ թվով ֆուտբոլասերներ թե՛ Հայաստանից և թե՛ Ռուսաստանից: Երկրպագուները հույս ունեն, որ «Արարատ-Արմենիան» կկարողանա ձեռնոց նետել Ադրբեջանի Չեմպիոն «Ղարաբաղին», որը նախորդ մրցաշրջանում ելույթ ունեցավ Չեմպիոնների լիգայի խաղարկության եզրափակիչ փուլում: Թե երբ կհասունանա «Ղարաբաղին» երկրորդ պլան մղելու ժամանակը՝ դժվար է ասել:

Ակնհայտ է մի բան՝ այսօր մեր երկրում կա լուրջ հավակնություններ ունեցող ակումբ: Մնում է հուսալ, որ «Արարատ-Արմենիան» կարճ ժամանակում կկայանա որպես մարտունակ թիմ և չի արժանանա հայկական այն թիմերի ճակատագրին, որոնք ստեղծվելուց կարճ ժամանակ անց լուծարվեցին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում