Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Կենտրոն և Արաբկիր վարչական շրջաններում մեծ շուքով տոնել են Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակը

Կենտրոն և Արաբկիր վարչական շրջաններում  մեծ շուքով տոնել են Հայաստանի 
առաջին Հանրապետության 100-ամյակը

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Կենտրոն և Արաբկիր վարչական շրջաններում Հայաստանի Հանրապետության հիմնադրման և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակի առթիվ կազմակերպվել են տոնական միջոցառումներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մայիսի 28-ին Կենտրոն վարչական շրջանում միջոցառումները մեկնարկել են հայրենասիրական համերգային ծրագրով՝ ազգային երգ ու պարով: Օրվա առթիվ կազմակերպված տոնական միջոցառմանը ներկա է գտնվել Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը: Ելույթ են ունեցել ավանդական երգ ու պարի «Ծովակ» համույթի սաները:

Արաբկիր վարչական շրջանում էլ, բացի տոնական միջոցառումներից, տեղի է ունեցել նաև մարզամշակութային միջոցառում՝ վարչական շրջանի ղեկավար Հովհաննես Վարդանյանի նախաձեռնությամբ:

Վարդանյանի, ՀՅԴ Կոմիտաս կոմիտեության և Հայաստանի Մուայթայի ֆեդերացիայի կողմից կազմակերպվել է նաև Հայաստանի անկախության 100-ամյակին նվիրված հուշամրցաշար: Հայաստանի Մուայթայի ֆեդերացիայի սաները իրենց ելույթներով հանդես են եկել միջոցառման մարզական հատվածում և ցուցադրել իրենց հմտությունները: Հուշամրցաշարի գլխավոր մրցավար Վան Ահարոնյանին վարչական շրջանի ղեկավարի անունից հանձնվել է գավաթ:

Արաբկիրում ներկայացվել է նաև Առաջին հանրապետության 100-ամյակին նվիրված պատանի նկարիչների թեմատիկ ցուցահանդեսը, Երևանի պետական հումանիտար քոլեջի, Արաբկիրի հայորդաց տան և զարդակիրառական արվեստի արհեստագործական պետական ուսումնարանի սաների աշխատանքները:

Միջոցառումներին հաջորդել են նաև Ա. Հեքիմյանի և Կ. Սարաջյանի անվան երաժշտական դպրոցների սաների կատարումները: Իրենց ելույթներով հանդես են եկել դհոլահարները, այնուհետև հնչել են փողային նվագախմբի, կիթառահարների, սաքսոֆոնի և ժողովրդական գործիքների ելույթները: «Էլիտ», «Հեքիաթ» և Էդգար Հովհաննիսյանի պարային ստուդիաների սաները հանդես են եկել գեղեցիկ պարային կատարումներով: Լև Տոլստոյի թիվ 128 դպրոցի աշակերտներն ասմունքել են, երգել և տոնական տրամադրություն հաղորդել ներկաներին:

Հարյուրամյակին նվիրված միջոցառումները կշարունակվեն նաև մայիսի 29-ին: Այդ օրը Հայ բարեգործական ընդհանուր միության Նորքի Հայորդաց Տան և Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի նախաձեռնությամբ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում թատերասերների դատին կհանձնվի «Հոգիս» պարային և երաժշտական ներկայացումը:

1918 թվականի մայիսի 28-ին հռչակվեց Հայաստանի առաջին Հանրապետությունը: Պետականության ծնունդը հնարավոր եղավ Սարդարապատի, Բաշ Ապարանի եւ Ղարաքիլիսայի հերոսամարտերի արդյունքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]