Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Իտալական ընկերությունը հետաքրքրված է Հայաստանի գյուղապահովագրության ծրագրով

Իտալական ընկերությունը հետաքրքրված է Հայաստանի գյուղապահովագրության 
ծրագրով

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Գեղամ Գևորգյանը մարտի 6-ին հյուրընկալել է իտալական վերապահովագրական բրոքերային հանրահայտ «Բրունո Սֆորնի»  ընկերության գործադիր տնօրեն Բրունո Սֆորնիին։ Հանդիպմանը մասնակցել են նաև  ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արտակ Քամալյանը, ՀՀ ԿԲ ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանը, Գյուղատնտեսությունը ապահովագրողների ազգային գործակալության գործադիր տնօրեն Աննա Վարդիկյանը,  տնօրենի տեղակալ Նարեկ Հովակիմյանը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպման սկզբում Բրունո Սֆորնին հանգամանորեն ներկայացրել է իր ղեկավարած ընկերության գործունեությունը, մասնավորապես, գյուղատնտեսության  ապահովագրության ոլորտում ունեցած փորձն ու պատմությունը՝ ընդգծելով, որ հետաքրքրված են Հայաստանում ներդրվող գյուղապահովագրության ծրագրով և պատրաստ են իրենց ներդրումն ունենալ, մասնավորապես, խորհրդատվություն տրամադրել, փոխանցել փորձը և գիտելիքները, ինչպես նաև վերապահովագրական բրոքերային գործունեություն իրականացնել։ Նա շեշտել է, որ տպավորված է հայկական գյուղապահովագրության ծրագրով՝ հավելելով, որ այն շատ պրոֆեսիոնալ է մշակված։

Ողջունելով հյուրին՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Գեղամ Գևորգյանը նշել է, որ գյուղապահովագրությունը Հայաստանում նոր գործիք է, և իտալական փորձը օգտակար կարող է լինել տեղի ապահովագրողների համար։

«Ապահովագրական համակարգի ներդրումը կարևորագույն նշանակություն ունի երկրում գյուղատնտեսության զարգացման համար, այն կառավարության առաջնահերթությունների թվում է, և մենք  ամբողջապես սատարում ենք  ծրագրի կյանքի կոչմանը»,- նշել է Գեղամ Գևորգյանը՝ հավելելով, որ համակարգի ներդրումը նաև բազմաթիվ անուղղակի դրական ազդեցություններ կարող է ունենալ ոլորտի վրա։

Նարեկ Հովակիմյանը հայտնել է, որ առաջիկայում նախատեսված է նաև հանդիպումների շարք հայկական ապահովագրական ընկերությունների հետ, որոնց հետ բանակցությունների արդյունքում էլ կորոշվի ընկերության հետ հնարավոր համագործակցությունը և ձևաչափը։

Նա նաև հավելել է, որ գյուղապահովագրության փորձնական ծրագրի շրջանակում այս տարի ընտրվել են հանրապետության 6 մարզեր, երեք ռիսկ՝ կարկուտ և հրդեհ, ցրտահարություն և երկու մշակաբույս՝ ծիրան և խաղող, հայկական 3 ապահովագրական ընկերություններ արդեն ցանկություն են հայտնել մասնակցել ծրագրին, վերապահովագրությունը կիրականացնի  աշխարհի խոշորագույն «Swiss Re» շվեյցարական ընկերությունը։

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]