▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանում սիրեկանն առևանգել է նախկին ընկերուհու 6-ամյա որդուն՝ մոր հետ սիրային կապը վերականգնելու համար

1in.am-ը գրում է. Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ ավարտվել է Արտակ Գրիգորյանի գործի դատական քննությունը:

42-ամյա Արտակին մեղադրանք էր առաջադրվել նախկին ընկերուհու 6-ամյա որդուն առևանգելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի131 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով:

Ըստ մեղադրանքի՝ Արտակ Գրիգորյանը 2016 թվականի մայիսին ծանոթացել ու ընկերացել է քրեական գործով անչափահաս տուժող Արթուր Հ.-ի մոր՝ Լալա Հ.-ի (անունները փոխված են) հետ:

Մինչև 2016 թվականի օգոստոսի կեսերը Արտակն ու Լալան ընկերություն են արել, բայց Լալայի նախաձեռնությամբ նրանց կապը խզվել է: Լալան չի ցանկացել այլևս շփվել Արտակի հետ, իսկ Արտակն ամեն կերպ ցանկացել է հանդիպել Լալային ու հաշտվել:

2016 թվականի օգոստոսի 25-ին, ժամը 22-ն անց 30-ի սահմաններում Արտակը գնացել է Լալայի՝ Մեծարենցի փողոցում վարձակալած տուն, նայել է տան պատուհանից ու տեսել է, որ Լալայի անչափահաս՝ 2010 թվականի մայիսին ծնված որդին՝ Արթուրը, քնած է մահճակալին, իսկ Լալան տանը չէ:

Նպատակ ունենալով ամեն գնով հանդիպել Լալային՝ Արտակը որոշել է առևանգել նրա անչափահաս որդուն և այդ կերպ ստիպել, որ Լալան հանդիպի իր հետ:

Արտակը Լալայի վարձած տան տիրոջ մոտ է գնացել, խաբել է՝ իբր Լալայի երեխան մենակ է, ինքը եկել է, որ մնա երեխայի մոտ: Տանտիրոջից վերցրել է բանալին, մտել է տուն: Արթնացրել է երեխային, ասել է, թե նրան տանում է «լավ տեղ», այնտեղ է գալու նաև մայրիկը:

Երեխան ճանաչում էր Արտակին, հավատացել է նրան, հագնվել ու գնացել է նրա հետ:

Արտակը, ըստ մեղադրանքի, երեխային այսպես առևանգել ու տեղափոխել է Եղվարդ՝ ընկերոջ տուն՝ վերջինիս ասելով, թե ընկերուհու որդին է, նրան բերել է մոր գիտությամբ:

Արտակը հեռախոսով խոսել է Լալայի հետ, պահանջել է, որ նա անձամբ գնա Եղվարդ՝ երեխայի հետևից, այլապես ինքը երեխային չի վերադարձնի:

Լալան վախեցել ու դիմել է ոստիկանություն:

Արտակին բերման են ենթարկել, իսկ առևանգված երեխային հայտնաբերել ու վերադարձրել են մորը:

Առաջադրված մեղադրանքում Արտակ Գրիգորյանը դատարանում իրեն մեղավոր չի ճանաչել: Նա հայտնել է, թե ծանոթացել ու ընկերացել է Լալայի հետ: Մոտ քսան օր իրենք համատեղ ապրել են, նպատակ են ունեցել ամուսնանալու: Ինքը ծանոթացել է նաև Լալայի անչափահաս որդու՝ Արթուրի հետ: Իրեն ճանաչել է Լալայի տանտերը:

2016 թվականի օգոստոսի կեսերին ինքն ու Լալան վիճել են, իրենց հարաբերությունները լարվել են: Ինքը փորձել է հանդիպել ու հաշտվել, բայց Լալան մերժել է:

Օգոստոսի 25-ին, ժամը 21-ն անց 30-ի սահմաններում ինքը գնացել է Լալայի վարձած տան մոտ: Տեսել է, որ տան լույսը վառած է: Պատուհանից նայել ու տեսել է, որ երեխան տանը մենակ է, նա մահճակալին պառկած-քնած էր: Ինքը որոշել է երեխային իր հետ տանել, որ նա մենակ չմնա:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին