3843 դիտում
16:48 09-07-2018
Արցախի պետնախարար Մարտիրոսյանն ընդունել է Հայ բարեգործական ընդհանուր միության պատվիրակությանը
Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հուլիսի 9-ին ընդունել է Հայ բարեգործական ընդհանուր միության հայաստանյան մասնաճյուղի նախագահ Վազգեն Յակուբյանին, գործադիր տնօրեն Թալար Կազանջյանին և ՀԲԸՄ Արցախի ներկայացուցիչ Սասուն Բաղդասարյանին:
Ողջունելով հյուրերին՝ պետական նախարարը շնորհակալություն է հայտնել ՀԲԸՄ-ի՝ տարիներ ի վեր Արցախի հետ ունեցած սերտ համագործակցության համար: Գ. Մարտիրոսյանը բարձր է գնահատել մշակութային, կրթական, հումանիտար և սոցիալ-տնտեսական ոլորտներում միության ունեցած մեծ ավանդը՝ ընդգծելով հատկապես Ստեփանակերտի «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի դերը: Պետնախարարը նշել է, որ կառավարությունը այսուհետ ևս պատրաստ է իր գործուն աջակցությունը բերել ՀԲԸՄ ծրագրերի իրականացմանը, դրանց ընդլայնմանը և առաջարկել է հատուկ ուշադրություն դարձնել նաև գյուղական համայնքներում կանանց զբաղվածության խնդրին:
Շնորհակալություն հայտնելով Գ. Մարտիրոսյանին ջերմ ընդունելության համար՝ ՀԲԸՄ հայաստանյան մասնաճյուղի նախագահ Վ. Յակուբյանը նշել է, որ Արցախի հետ համագործակցությունը միության համար առանձնահատուկ տեղ ունի: Արձագանքելով պետնախարարի առաջարկին՝ նա հայտնել է, որ, հաշվի առնելով ծրագրի կարևորությունը, առաջիկայում միությունը կոնկրետ քայլեր կանի այդ ուղղությամբ:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
5411 դիտում
15:26 16-09-2018
Արցախի պետնախարար Մարտիրոսյանն ընդունել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
2243 դիտում
22:48 03-06-2019
Արցախի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հանդիպել է Հայ Բարեգործական Ընդհանուր Միության պատվիրակությանը
Այս բաժնից
463 դիտում
21:43 17-04-2024
Իսրայելը անհրաժեշտ ամեն ինչ կանի իրեն պաշտպանելու համար․ Նեթանյահու
535 դիտում
21:30 17-04-2024
Շուրջ 20 երկիր կես միլիոն միավոր զինամթերք կգնի Ուկրաինայի համար
460 դիտում
21:03 17-04-2024
Իրանի արտգործնախարարն աշխատանքային այցով գտնվում է Թուրքիայում