1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Սթիվ Վոզնյակը հեռացել Է Facebook-ից տվյալների արտահոսքի հետ կապված սկանդալի պատճառով

Սթիվ Վոզնյակը հեռացել Է Facebook-ից տվյալների արտահոսքի հետ կապված սկանդալի պատճառով

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Apple-ի համահիմնադիր Սթիվ Վոզնյակը հայտարարել Է, որ հեռացել Է Facebook-ից օգտատերերի տվյալների նկատմամբ ընկերության անփույթ վերաբերմունքի պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է USA Today հրատարակությունը:

«Օգտատերերը Facebook-ին հայտնում են իրենց անձնական կյանքի բոլոր մանրամասները, եւ ընկերության ողջ շահույթը հիմնված Է այդ տեղեկատվության վրա:Մինչդեռ օգտատերերն իրենք այդ շահույթից ոչինչ չեն ստանում»,-հայտարարել Է Վոզնյակը:

Նա հավելել Է, որ, իր կարծիքով, ավելի լավ Է վճարել սոցցանցից օգտվելու դիմաց, քան անձնական տեղեկատվությունը բացահայտել գովազդատուներին: «Apple-ը փող Է վաստակում որակյալ արտադրանքից, իսկ Facebook-ում օգտատերերն իրենք են ընկերության արտադրանքը»,-հայտարարել Է Վոզնյակը: Facebook-ը մարտ ամսին հայտնվել Է սկանդալի կենտրոնում:

Դա տեղի Է ունեցել այն բանից հետո, երբ The New York Times թերթը հաղորդել Է, որ Մեծ Բրիտանիայի Cambridge Analytica ֆիրմային հաջողվել Է հավաքել Facebook սոցիալական ցանցի ավելի քան 50 միլիոն օգտատերերի անձնական տվյալները, որպեսզի ընտրողների քաղաքական գերադասությունների վերլուծության ալգորիթմ մշակի: Ինչպես հրատարակությանը պատմել են ընկերության նախկին աշխատակիցները, ստեղծված ալգորիթմը հեշտացրել Է քաղաքական գովազդի առաքումն օգտատերերին՝ նրանց ձայների վրա ազդելու համար, հաղորդել ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]