Tuesday, 16 04 2024
13:45
«Մենք այլընտրանք չունենք». Գալանտը՝ Օսթինին
13:30
ԱՄՆ-ն այն կարծիքին է, որ Իսրայելի պատասխանն Իրանի հարվածներին կլինի սահմանափակ․ NBC News
13:15
Ռիշի Սունակն Իսրայելին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել
Հայաստանը եզդիներին աջակցել և դատապարտել է 2014-ի եզդիների նկատմամբ ցեղասպանությունը․ ԱԳՆ փոխնախարար
Եզդի կանանց իսլամիստները վաճառում են․ 100 հազարավոր կանայք դեռ ճամբարներում են. Բաքոյան
13:00
Օլաֆ Շուլցը Պեկինում հանդիպել է Սի Ցզինպինի հետ
12:45
Ռուսական հակահարձակումը վտանգավոր է Ուկրաինայի համար
Խուզարկություններ ՀՀ առողջապահության նախարարությունում
12:30
Մելանի Ջոլին ողջունել է առաջին կանադացի փորձագետի միանալը ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությանը
Վերականգնվել է տնտեսվարողի կողմից պետությունից թաքցված 848 մլն. դրամի հարկային պարտավորություն
Ռազմավարական հաղորդակցության խնդիրները շատ են. բարեփոխումները սկսված են՝ գործիքներ կներդրվեն
Լռե՛ք և լսե՛ք ձեր իսկ խոսքը 2020թ.-ին և հիմա, բավ է, դուք ձայնից զրկվում եք. Ավինյան
12:25
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ի՞նչ կասեր Գաֆեսճյանը՝ քաղաքապետին, ով պաշտոնի է բերել նախկին թաղապետին, որը կալանավորված էր
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է Լիտվա
Ոստիկանությունը միշտ հանցավորության դեմ պայքարի առաջնագծում է. ՀՀ ՆԳ նախարարի ուղերձը Ոստիկանության օրվա առթիվ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Հայաստանի անվտանգային մարտահրավերները չափազանց մեծացել են. ՀՀ-ի դիրքավորումները փոխվել են
«Կասկադը» 100 տարի հետո չի քանդվելու և այլ բան կառուցվի. Ավինյան
26 հարց նորից չզեկուցվող է, դարձնե՛լ զեկուցվող. քաղաքապետարանի ոչ թափանցիկ գործելաոճն անընդունելի է
Պարո’ն Երիցյան, մի օր որ դուք էս աթոռին կնստեք, գրածները տառացի կմեկնաբանեք՝ Ձեր ձևով
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:02
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Տիմոշա» ՍՊԸ արտադրության հալվաներում հայտնաբերվել է կադմիում
Հարավային Կովկասում Թուրքիայի ներկայությունը Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի «հարեւանության» սպառնալիք չէ՞
Վրաստանի խորհրդարանի հանձնաժողովն ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրինագիծը․ ոստիկանությունը ձերբակալել է բողոքի ակցիայի 14 մասնակցի
ԱԺ պատգամավորի հասցեին վիրավորական արտահայտություններ և սպառնալիքներ հնչեցրած անձը ձերբակալվել է
11:15
Համաշխարհային առաջատար հիպերմարկետ TEMU-ն այսուհետ սկսում է ուղիղ, արագ, անվճար առաքումները դեպի Հայաստան Onex-ի միջոցով
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Նեթանյահուն բանակին հանձնարարել է հարձակման թիրախներ առաջարկել Իրանում

Թրամփի դիրքորոշումը սխալ է. «Ես չեմ ուզում, որ ԱՄՆ-ն փող տա, որ մեր ժողովրդի ուղեղը լվանան ու տկարացնեն պայքարունակ կամքը»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Կալիֆոռնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանը (ԱՄՆ):

– Պարոն Սասունյան, տեղեկություն կա, որ Միացյալ Նահանգները կրճատելու է Արցախին տրամադրվող ամենամյա օգնությունը։ Արդյոք սա վերջնական որոշո՞ւմ է, թե՞ դեռ հնարավոր է աշխատանք տանել։

Սա մի բան է, որ ամեն տարի էլ պատահում է։ Սպիտակ տունն ու Պետքարտուղարությունը որոշ գումար առաջարկում են բազմաթիվ երկրներին, ուղարկում Կոնգրես, Կոնգրեսն այն քննարկում է։ Քանի որ մենք՝ ամերիկահայերս, ունենք բազմաթիվ Կոնգրեսի անդամներ, որ հայամետ են, իրենք այդ գումարը միշտ բարձրացնում են։ Ինչպես գիտեք՝ Կոնգրեսը երկու պալատ ունի՝ Ներկայացուցիչների տուն և Սենատ։ Այդ երկու պալատները միասին են որոշում, թե ինչ գումար տան Հայաստանին ու այլ երկրներին։ Հետո պետք է, որ երկու պալատների ղեկավարությունը համաձայնվի նույն գումարի շուրջ և այդ համաձայնությունից հետո այդ գումարը ներկայացնում են երկու պալատներին, այն վավերացվում է։ Միայն այդ գործընթացից հետո վերջնական կլինի։

– Իսկ ի՞նչն է պատճառն, ըստ Ձեզ, որ նման մտադրություն կա Միացյալ Նահանգների կողմից։ Հատուկ բացասական վերաբերմունք կա՞ Արցախի նկատմամբ։

– Իմ կարծիքով՝ երկու պատճառ կա։ Մեկն այն է, որ Թրամփն իր նախագահության առաջին օրվանից խոսում էր այն մասին, թե ինչու պետք է այլ երկրների գումար տան, Միացյալ Նահանգները դրա անհրաժեշտությունը չի տեսնում։ Թրամփը միայն մտածում է ԱՄՆ-ի շահերի մասին, բայց չի հասկանում, որ ԱՄՆ-ի շահերից է բխում, որ օտար երկրներին գումար տան, գումար տալով՝ իրենք շահում են դաշնակիցներ։ Եթե ինչ-որ հարցեր առաջանան՝ իրենք այդ երկրներից օգտվելու են, իսկ եթե փող չտան՝ այդ երկրներն իրեն օգնելու պատճառ չեն ունենա։ Սխալ է իր այն գաղափարը, որ մենք պետք է միայն ԱՄՆ-ի շահերին նայենք։

Եվ երկրորդ պատճառն այն է, որ Պետքարտուղարությունը Կոնգրեսին գրավոր մի նամակ է գրել՝ ասելով, որ այդ գումարը, որ տալիս էին Արցախի վերջին տարիներին ականազերծման աշխատանքների համար, այդ աշխատանքն ավարտվել է, ու այդպիսի օգնության կարիք Արցախը չունի։ Միակ բանը, որ, ըստ ԱՄՆ կառավարության, պետք է Արցախին ու Հայաստանին՝ հայ ժողովրդին խաղաղության նախապատրաստելն է։ Եթե պետք է փող տան՝ դա կանեն ժողովրդին խաղաղության նախապատրաստելու համար։ Դա, ըստ իս, շատ վատ ծրագիր է։ Ես չեմ ուզում, որ ԱՄՆ-ն փող տա, որ մեր ժողովրդի ուղեղը լվանան ու համոզեն, որ իրենց շահերը չպաշտպանեն, ամեն ինչ անեն, որ խաղաղություն լինի ու տկարանա մեր ժողովրդի պայքարունակ կամքը։

– Մենք ունենք տեղեկություն, որ այդ գումարը ոչ թե Հայաստանին խաղաղության նախապատրաստելուն է ուղղվելու, այլ տրվելու է Ադրբեջանին՝ իր ժողովրդին խաղաղության նախապատրաստելու համար։ Ինչքանո՞վ է սա մոտ իրականությանը։

Այդ նամակը, որ ես տեսա, այնտեղ հատուկ գրված էր, որ հայ ժողովրդին խաղաղության նախապատրաստելուն էր ուղղված։ Կարող է ձեր ասածը ճիշտ լինի, այսինքն՝ նաև Ադրբեջանին գումար հատկացվի այդ ծրագրի համար։ Կարող է նույն բանը մտածեն նաև Ադրբեջանի համար։ Այսինքն՝ եթե պետք է խաղաղություն լինի՝ երկու կողմերն էլ պետք է պատրաստվեն, դա միակողմանի լինել չի կարող։

– Հայկական կազմակերպությունները, հայկական համայնքն այս ընթացքում աշխատանք է տարել, որպեսի օգնության կրճատում տեղի չունենա, բայց արդյոք դա բավարա՞ր է եղել։ Նկատի ունեմ՝ արդյոք չպե՞տք է հայկական դիվանագիտությունն էլ աշխատանք տաներ, դուք բավարար համարո՞ւ եք ՀՀ իշխանությունների ջանքերն այս ուղղությամբ։

– Իմ կարծիքով՝ երկուսն էլ անհրաժեշտ է։ Մենք՝ որպես ամերիկահայեր, այս երկրի քաղաքացիներ, իրավունք ունենք մեր ներկայացուցիչներին դիմել, մեր պետությանը դիմել ու մեր պահանջները ներկայացնել, որ գումար տան Հայաստանին ու Արցախին։ Սակայն ամեն երկիր, ինչպես և Հայաստանի Հանրապետությունը, իրավունք ունի իր պահանջները ներկայացնել։ Թեև ես տեղյակ չեմ, բայց ենթադրում եմ, որ Հայաստանի դեսպանատունը Վաշինգտոնում և Հայաստանի դեսպանը աշխատանք տանում են։ Միակ բանը, որ մենք պետք է անենք ու երկար տարիներ չենք արել, այն է, որ շատ երկրներ՝ ներառյալ Թուրքիան ու Ադրբեջանը, հսկայական գումարներ են ծախսել այստեղ լոբբիստական կազմակերպություններ հիմնել, որոնք ամեն օր այդ երկրների համար լոբբիստական աշխատանք են տանում, պաշտպանում այդ երկրների շահերը՝ գումարներ ստանում, օրենքներ անցկացնում։ Դա մի բան է, որ Հայաստանը երբեք չի արել։ Իմ կարծիքով՝ լավ կլինի, որ Հայաստանն էլ մի լոբբիստական կազմակերպություն ունենա։ Թեև Հայաստանը բախտավոր է, որ ունի այսքան ակտիվ ամերիկահայ համայնք, և որ այդ համայնքը գիշեր-ցերեկ աշխատում է Հայաստանի ու Արցախի շահերի համար։ Լավ կլիներ, որ ունենայինք պրոֆեսիոնալ լոբբիստներ, որոնք նախկինում ծառայել են ամերիկյան պետության բարձր պաշտոններում ու ավելի հեշտությամբ կարող են այս գործն առաջ տանել։

Լուսանկարը՝ panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում