Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Ժամանակին Տեր-Պետրոսյանի կանչով եկա, հիմա ինչպե՞ս վեր կենամ գամ, ասեմ՝ տվեք ես ղեկավարեմ. Նորատ Տեր-Գրիգորյանց

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է 1992-1995 թթ. ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետ,1993 թ. պաշտպանության նախարարի պաշտոնակատար, Արցախյան պատերազմի հերոս, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը:

-Պարոն գեներալ, վերջին օրերին կրկին լարված է սահմանային դրությունը։ Ինչո՞վ եք բացատրում արցախա-ադրբեջանական շփման գծի միջադեպերը, այդ թվում՝ հուլիսի 4-ի ռազմական բախումները:

Ճիշտ է, ապրում եմ Մոսկվայում, բայց ուշադրությամբ հետևում եմ այն ամենին, ինչ կատարվում է իմ հայրենիքում։ Ես հոգով ու սրտով իմ Հայաստանի, իմ հայրենիքի կողքին եմ։ 4 տարի զբաղվում էի բանակի ստեղծմամբ, կործանեցինք թշմանուն, ազատագրեցինք մեր հողը, թույլ չտվեցինք մեզ կործանել, թույլ չտվեցինք վերցնել Զանգեզուրը, հարձակվել Նախիջևանի կողմից։ Երևանի վրա՝ նենգ հակառակորդի այդ բոլոր մտադրությունները մենք չեզոքացրել ենք։ Բայց այսօր թշնամին անընդհատ խախտում է հրադադարը, որովհետև մենք չենք կարողանում ամենակարևոր բանն ապացուցել։ Խեղճ Նալբանդյանն աշխատում է, բայց չի կարողանում ապացուցել, որ դա հայկական հող է, իսկ որոշ տարածքներ Ադրբեջանի օկուպացիայի տակ են, օրինակ, Շահումյանի շրջանը։ Ադրբեջանն ագրեսիվ երկիր է, պետք է անվտանգության խորհրդրում հարցը դրվեր՝ այն, որ անընդհատ խախտում են 1994 թվականի հրադադարի համաձայնագիրը։

Երկրորդ՝ ես «Ռեգնում»-ում կարդում եմ տիկին Զախարովայի հայտարարությունը, հարգելի Մարիա Զախարովան խելացի կին է, ներկայացնում է Ռուսաստանի արտգործանախարությունը, բայց զոհին ու ագրեսորին դնում է մի հարթակի վրա։ Չի ասում, որ Ադրբեջանն ագրեսոր է, չի կատարում Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները։ Ասում է՝ դադարեցրեք, մի կրակեք։ Բայց դուք ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկիր եք, հասցեական ասեք՝ Ադրբեջան, դուք խախտում եք բոլոր պայմանավորվածությունները։ Բայց ոչ, այդպես չի ասում, ասում է՝ երկու կողմերին կոչ ենք անում դադարեցնել կրակը, արյունահեղությունը։ Այդ արյունահեղությունը հենց այն բանի հետևանք է, որ երկու կողմին մի հարթության վրա են դնում։ Ադրբեջանի ԶՈւ, ամբողջ պետությունն ագերսոր պետք է ճանաչել, իսկ մեր Արցախը, արցախցիները զոհ են։ Քանի որ Հայաստանը Արցախի անվտանգության երաշխավորն է՝ պետք է հարցը բարձրացնի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, պետք է պարոն Թրամփին նամակ գրվի ու ասվի՝ դուք Ադրբեջանին այսինչ առիթով շնորհավորում էիք, բայց այդ պետությունը «Իսլամական պետությանը» ոչնչով չի զիջում, անընդհատ ահաբեկչական գործունեություն է իրականացնում խաղաղ բնակչության նկատմամբ, որը ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն, հանրաքվեով արդեն 20 տարուց ավելի անկախ պետություն է հռչակել։

Բացի այդ՝ պետք է ԵԱՀԿ-ին ստիպել այնտեղ դիտորդներ ուղարկել, որոնք պետք է անպայման մատնանշեն, թե որ կողմն է առաջինը հարձակվում։ Հայկական կողմը ոչ մի պատճառ չունի առաջինը կրակ բացելու համար, որովհետև Ղարաբաղի ԶՈւ-երը չեն հարձակվում, ոչ մի հող չեն ուզում խլել, թեպետ պետք է մեր օկուպացրած հողերը հետ տան՝ բայց միայն խաղաղ բանակցություններով։ Ուրեմն ղարաբաղյան կողմի ինչի՞ն է պետք կրակ բացել։ Որպեսզի Ադրբեջանի ժողովրդի մոտ մեր նկատմամբ թշնամություն սերմանեն՝ իրենք կրակակետեր են բացում բնակելի վայրերում, գյուղերում ու սկսում այնտեղից կրակել Ղարաբաղի վրա՝ անպայմանորեն իմանալով, որ ՊԲ-ն պատասխան հարված կտա։ Գիտեք ինչ՝ փամփուշտն էլ միայն զինվորի վրա չի կրակում, նաև խաղաղ բնակչությանը կարող է կպնել, ու երբ մանկահասակ երեխայի են հուղարկավորում, ասում են, գիտեք ինչ՝ հայերը մանկահասակ երեխայի սպանեցին։ Իրենք թաքնվում են բնակչության թիկունքում, այդպես են արել նաև Խոջալուում ու բղավում էին, թե հայերը ցեղասպանություն են արել։ Դրա համար եմ ասում՝ շատ խստորեն հարցը պետք բարձրացնել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում։

-Կարծում եք՝ հակառակորդի այս ժամանակ առ ժամանակվա ակտիվությունը կարո՞ղ է ի վերջո հանգեցնել լայնամասշտաբ պատերազմի վերսկսմանը։

-Գիտեք, երբ պետությունը պատերազմական գործողություններ է իրականացնում, սադրանքներ անում՝ ուզում են ամեն կերպ դրդեն, որ մենք հարձակվենք։ Բայց իմաստ չկա, մենք չենք ուզում հարձակվել։ Մեր խնդիրն է ՝ պաշտպանել մեր երկրի անվտանգությունը։ Ես նախագահ չեմ, բայց կարծում եմ, մենք պետք է ճանաչենք Արցախի անկախությունը։ Հայաստանի նախագահը մի անգամ ասաց, որ եթե Արցախի նկատմամբ ռազմական գործողություններ սկսվեն՝ մենք կճանաչենք Արցախը։ Հիմա ես ասում եմ՝ վաղուց է սկսել, եկե՛ք ճանաչենք անկախությունը։ Ղարաբաղը մեկ անգամ չէ, որ հայտարարել է, որ ցանկանում է միանալ Հայաստանին, Ղրիմը ևս միացավ իր հայրենիքին։ Խրյուշչովը 1954 թվականին անօրեն կերպով Ղրիմը խլեց ռուս ժողովրդից ու տվեց Ուկրաինային, իսկ հիմա վերադարձավ հայրենիք, ու ընկեր Պուտինը շատ ճիշտ արեց։ Հիմա Արևմուտքը պատժամիջոցներ է սահմանում, բայց սխալվում է, երկակի, եռակի ստանդարտներ են կիրառում՝ չգիտես ինչու, արևմտյան աշխարհը խորապես սխալվում է։ Ղարաբաղը հայկական հող է՝ 1921 թվականի հուլիսին բոլշևիկները խլել են մեր Ղարաբաղն ու տվել մուսուլմանական երկրորդ թուրքական պետությանը՝ Ադրբեջան անունով։ ԽՍՀՄ-ը փլուզվեց, 70 տարի Ղարաբաղն օկուպացիայի տակ էր, հիմա էլ ուզում են հետ գնա՞ն, ղարաբաղցին չի ուզում ահաբեկիչների հետ ապրել։ Ադրբեջանն «Իսլամանական պետությանը» հոմանիշ պետություն է, ոչնչով չի տարբերվում։ Անցած տարի հարձակվեցին՝ գլուխ ու ականջ էին կտրում մեր տղաների, այդպես էին անում նաև իսլամիստները։ Դա ահաբեկչական պետություն է։

-Ադրբեջանը շարունակում է զինվել, և բոլորովին վերջերս ռուսական նոր զինատեսակներով համալրեց իր ԶՈւ-երը։ Կարծում եք՝ Հայաստանը կարո՞ղ է որևէ բան անել, որ Ռուսաստանն այլևս զենք չմատակարարի Ադրբեջանին։

-Հարցն այն է, որ ինչ-որ բանի, այդ թվում՝ զենքի վաճառքը մի պետությունից մյուսին համարվում է առևտուր։ Ես անձամբ դեմ եմ արտահայտվել դրան, Ռուսաստանը ագրեսոր պետությանը զենք է վաճառում, ՄԱԿ-ի կոնանդրության համաձայն՝ տեռորիստական խմբավորումներին արգելվում է զենք վաճառել, բայց, ցավոք սրտի, վաճառում է։ Ինչպես ընկեր Ռոգոզինն ասում է ՝մենք վաճառել ենք ու շարունակելու ենք վաճառել, իհարկե նա նման «նախալ» արտահայտություն կարող է անել՝ իր իրավունքն է։ Բայց երբ հենց Ռուսաստանը զենք է վաճառում, Էրդողանն իր երկրորդ պետությանը հրաման է տալիս՝ հարձակվել ու կրակել հենց ռուսական զենքով, որ ցույց տա՝ տեսեք ռուսները զենք են վաճառում, իրենք էլ կրակում են։ Իրենք իրենց նպատակին հասնում են ու հայ ժողովուրդն էլ ընդդեմ Ռուսաստանի է խոսում։ Բայց Ռուսաստանը մեղավոր չէ, դա պարզապես սխալ քաղաքականություն է։ Չնայած Ռոգոզինն ասում է՝ մեզնից չէ, ուրիշից կառնեն։ Օրինակ՝ Իսրայելից թող առնեն, նրանց խղճին է, հուլիսի չորսին էլ թուրքական զենք են օգտագործել։ Իսրայելին ձեռնտու է զինել Ադրբեջանին, նույնիսկ Ադրբեջանը համարվում է իսրայելական պետություն, Իսրայելին ձեռնտու է դա, որովհետև իրեն Իրանին դեմ է տրամադրել, Իրանին ես դեմ՝ Իրանով զբաղվի, պարոն Իսրայել, Հայաստանն այդտեղ ի՞նչ կապ ունի։ Ինչ-որ կերպ ուզում են Ադրբեջանին ներգրավել Իրանի դեմ պայքարում, որովհետև Ադրբեջանը ոչ միայն խնդիր է դրել գրավել Ղարաբաղը, այլ իբրև թե փրկել իր այն ժողովրդին, որ գտնվում է Իրանի հյուսիսային ու արևմտյան շրջաններում։ Բայց դա հիմարություն է։

Գիտեք ինչ, ոչ ոք չի կարող Ռուսաստանին ստիպել չվաճառել զինատեսակները, դա նրանց խղճին է, արդեն հինգ միլիարդ դոլար են ստացել ու շարունակում են մատակարարել։ Ի դեպ նշեմ, որ վերջին խմբաքանակը գերհզոր հարձակվողական զինատեսակներ էին։ Այստեղ բան ասել չես կարող՝ նախագահներն իրար մեջ պետք է բանակցեն։

-Պարոն գեներալ, օրերս Վովա Վարդանովը հայտարարել է, որ Դուք պետք է վերադառնաք հայրենիք, միակ մարդն եք, որ տեղյակ եք բոլոր նրբություններին ու կանգնած եք եղել մեր բանակի ստեղծման ակունքներում և այստեղ հսկայական անելիք ունեք։

– Ես ՌԴ քաղաքացի եմ, բայց արդեն դիմում եմ տվել ՀՀ քաղաքացի դառնալու համար, բայց չգիտեմ՝ ինչու դեռ փաստաթղթերս հետ չեն տվել։ Ես իմ հայրենիքը պաշտպանել եմ, որովհետև ես այն ազգի զավակն եմ, որ ենթարկվել է թուրքերի կողմից Ցեղասպանության։ Իմ ծնողները մի կերպ են փրկվել, իմ հայրը Կարսում ուսուցիչ է եղել, իմ ազգանունը՝ Տեր-Գրիգորյանց՝ կրոնական ազգանուն է։ Ես գիտեմ՝ ինչ է Ցեղասպանությունը։ Ես հիմա ղեկավարում են «Արևտյան հայերի ազգային կոնգրեսը», այն հայերի, որոնք անկախ ժամանակաշրջանից, թուրքերի կողմից կոտորվել են։ Ես որքանով կարողանում եմ պաշտպանում եմ հայերի իրավունքները։ Երբ որ պետք էր՝ ես Լևոն Տեր-Պետրոսյանի կանչով եկա, հնարավորություններիս սահմաններում արեցի ամեն բան։ Հիմա երբ նման բան են ասում՝ ես չեմ կարող գալ, մարդիկ, այո, ասում են՝ շնորհակալ եմ հարգանքի և վստահության համար, բայց դրանք պետական գործեր են, պետք է որոշակի պաշտոն ունենաս ղեկավարելու համար։ Այդպես հնարավոր չէ, պետություն կա, պաշտպանության նախարարություն, նրանցից է կախված, հո չեմ վեր կենա գամ, ասեմ՝ տվեք ես ղեկավարեմ, ես չեմ կարող նման սխալ թույլ տալ։ Բայց ամեն դեպքում՝ շատ շնորհակալ եմ վստահության համար։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում