Friday, 19 04 2024
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը
Օտարերկրացի 19-ամյա աղջիկը ճանաչվել է անմեղսունակ. նախաքննությունն ավարտվել է
17:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է Պաղեստինի ընդունումը որպես կազմակերպության լիիրավ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան
16:50
ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերով խորհրդական Լուի Բոնոն այցելել է Վրաստան
Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Էկոնոմիկայի նախարարը ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է տնտեսական հարցեր
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել
Սիրիան Իսրայելին մեղադրել է երկրի հակաօդային պաշտպանության օբյեկտներին հարվածելու մեջ

«Ռուսաստանը շտապում է մեզ ոչնչացնել․ 5-րդ շարասյունը ձևավորելու հզոր գործընթացներ են ծավալվում»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է  ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի դոցենտ, լեզվաբան Նարինե Դիլբարյանը։

Տիկին Դիլբարյան, ԿԳՆ  հանրակրթական դպրոցներում  կողմից ռուսաց լեզվի դասավանդման հայեցակարգ է մշակվել, որով  առավելություններ են վերապահվելու այս լեզվին։ Մասնավորապես ավելացվելու են ռուսաց լեզվի խորացված ուսուցմամբ դպրոցների և դասարանների թիվը, ինչպես նաև «Ռուսաց լեզու» առարկայի պետական ամփոփիչ ատեստավորման ժամանակ ոչ միայն գրավոր, այլ նաև բանավոր խոսքի տիրապետման մակարդակի գնահատում է կատարվելու։ Հայեցակարգի մեջ նշվում է , որ իրավական այս ակտի ընդունման անհրաժեշտությունը « պայմանավորված է վարչապետի հանձնարարականով»։

Ինչպե՞ս կգնահատեք Կարեն Կարապետյանի   այս հանձնարարականը և ի՞նչ խնդիրների կարող է սա հանգեցնել։

-Սա նույն շղթայի հաջորդ օղակն է, այսինքն՝ նախատեսել են վերացնել  Լեզվի պետական տեսչությունը, որպեսզի այլևս չլինի մարմին, որը կվերահսկի հայոց լեզվի՝ իբրև միակ պետական լեզվի գործառույթները և երկրորդ՝ սկսել են կրթությունից։ Ինչպե՞ս կարելի է մեզ վերադարձնել մեզ այդ ամբողջատիրական ժամանակները՝ դարձյալ լեզվի միջոցով և այն, ինչ ժամանակին չհաջողվեց Արմեն Աշոտյանին, ապա ներկայիս վարչապետը սկսել է դա նոր թափով իրագործել․ ավելացնել ռուսական դպրոցների քանակը մի պետության մեջ , որտեղ ռուս բնակչության թվաքանակը չափազանց սահմանափակ է ՝ կարող է թելադրված լինել միայն քաղաքական նպատակներով․ այլ նպատակ այստեղ լինել չի կարող։

Հայաստանում փոխանակ ավելացնեն անգլերենի կամ չինարենի խորացված ուսուցմամբ դպրոցների քանակը, մեզ  դարձյալ վերադարձնում են դեպի ռուսական դպրոցները․ 5-րդ շարասյունը ձևավորելու հզոր  գործընթացներ են ծավալվում այսօր։ Վերջին բոլոր զարգացումները ցույց են տալիս, որ  Հայոց պետականության  մեջ հայերենը կարոտ է օրենսդրական պաշտպանության և կրթական նոր հայեցակարգի ձևավորման․ եկեք հետևենք, թե ինչպես են այսօր խոսում ՀՀ ԱԺ-ի,  կառավարության, Երևանի և մարզերի ավագանիների որոշ անդամներ, ինչը ցույց է տալիս, որ   շատ քաղաքացիներ այնքան էլ չեն տիրապետում իրենց մայրենիին, ուստի փոխանակ հայեցակարգ մշակենք, թե ինչպես մայրենին լեզուն ավելի գրավիչ դարձնենք, բայց հակառակ դրան  այս հիմնական գործը թողած՝  անդրադառնում ենք մեկ օտար լեզվի ուսուցման կարևորությանը, որը ոչ թե կրթական նպատակ ունի, այլ ընդամենը՝  քաղաքական և  շատ ցավալի է, որ դա Սեպտեմբերի 21-ի՝ մեր անկախության տոնի  նախաշեմին է կատարվում։ Ռուսաստանը շտապում է մեզ ոչնչացնել։

 

Մանրամասները՝ տեսանյութում։  

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում