Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հովհաննես Գաբուզյանը վերջին տուրում պարտվեց եւ մնաց առանց մրցանակի

Սպորտ
a1gabuzyan

Հայաստանի շախմատիստ Հովհաննես Գաբուզյանը ԱՄՆ-ի Բյորլինգեյմ քաղաքում կայացած Bay Area միջազգային մրցաշարում միայն վերջին պահին զրկվեց մրցանակային տեղից ու պարգեւավճարից: Ութ տուրից հետո մեր 23-ամյա գրոսմայստերը տարել էր 4 հաղթանակ, 4 հանդիպում ավարտել էր ոչ-ոքի եւ 6 միավորով զբաղեցնում էր 2-րդ տեղը: Եզրափակիչ՝ 9-րդ տուրում, Հովհաննես Գաբուզյանը հանդիպեց առաջատար Լիեմ Քուան Լեի հետ: Ավաղ, մեր շախմատիստը պարտություն կրեց եւ միանգամից նահանջեց 15-րդ հորիզոնական: Այդպիսով, Հովհաննես Գաբուզյանը զրկվեց ոչ միայն մրցանակային տեղից, այլեւ պարգեւավճարից, քանի որ այստեղ դրամական խրախուսում ստանում են միայն առաջին չորս տեղերը: Իսկ ահա վիետնամցի գրոսմայստերը 7 միավորով գրավեց առաջին տեղը եւ վաստակեց 4000 դոլար: Ամերիկահայ շախմատիստ, 19-ամյա գրոսմայստեր Սամվել Սեւյանը նույնպես վաստակեց 6 միավոր, բայց լրացուցիչ գործակիցներով զբաղեցրեց 12-րդ տեղը: ԱՄՆ-ն ներկայացնող մեր հայրենակից, կանանց գրոսմայստեր Տաթեւ Աբրահամյանը, 5 միավորով մրցաշարն ավարտեց 39-րդ հորիզոնականում: