Այսօր կառավարությունն արտահերթ արտագնա նիստ է անցկացնում Գյումրիում։ Նիստի սկզբում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Սպիտակի մեծ երկրաշարժի 30-րդ տարելիցն է, որին զոհ գնացին շուրջ 25 հազար հայրենակիցներ։ Նրա առաջարկով նիստի մասնակիցները 1 րոպե լռությամբ հարգեցին զոհերի հիշատակը։
ԱԻ նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանը ներկայացրեց «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը, որով առաջարկվում է դեկտեմբերի 7-ը նշել նաև որպես աղետներին դիմակայունության օր:
Նա հիշեցրեց դեկտեմբերի 7-ի աղետը, զոհերին ու վիրավորներին, որ րոպեների ընթացքում մեծածավալ ավերածություններ եղան ՀՀ քաղաքներում և շնորհակալություն հայտնեց օգնության հասած օտարերկրացիներին։