Գինեկոլոգը բուժում է արել՝ փոխանակ ուռուցքաբանի մոտ ուղարկելու. աղջիկը կարծում է՝ մորը մահվան է հասցրել բժիշկը

47-ամյա Անուշ Ղարիբյանի դուստրը վստահ է, որ մայրն այսօր մահվան շեմին է հասել բժշկի սխալի կամ թերացման պատճառով, որովհետեւ գինեկոլոգը տեւական ժամանակ ինչ-ինչ բուժումներ է իրականացրել՝ փոխանակ ուղղորդելու բուժել քաղցկեղը:

Ինեսան պատմում էր, որ մոտ երեք տարի առաջ մայրը «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում աշխատող գինեկոլոգ Գայանե Մկոյանի հետ հաճախել է անգլերենի դասընթացների: Այնտեղ էլ ծանոթացել են: Անուշ Ղարիբյանն առողջությունից որոշակի գանգատներ է ունեցել: Գայանե Մկոյանն առաջարկել է հետազոտվել:

«Բժշկուհին ասել է, որ քեզ մոտ պապիլոմա վիրուս է, կուզե՞ս արի արգանդդ հեռացնեմ: Մամաս հրաժարվել է: Մամաս միշտ շեշտել է՝ վախենում եմ նարկոզից: Բժշկուհին ասել է՝ դե լավ, ոչ մեկին ոչ մի բան մի ասա, ես քեզ կբուժեմ: Հաջորդ օրը կանչել է վիրահատության՝ կոնիզացիայի. արգանդի վզիկի մի մասը հեռացրել է, բիոպսիա արել: Ինքը ուռուցքի անուն չի տվել իմ մամային երբեւիցե: Ինքը երբեւիցե չի ասել, որ չարորակ քաղցկեղ է մոտդ: Փաստորեն ուռուցքը հեռացնում է, կեսը թողնում է: Հետո ասել է՝ Անուշ, ոնց որ լավ վիրահատություն չեմ կատարել, արի այրեմ: Մամաս հարցրել է՝ ինչն ես այրում, ասել է՝ էրոզիա: Ութ ամիս շարունակ սոլկովագինով էրոզիան այրում է: Ինքը ուռուցք է այրում»,- ընդգծում է Ինեսան:

Հավելում է, որ բիոպսիայից հետո էլ բժիշկը մորն ընդամենը հայտնել է դրական պատասխան լինելու մասին, ինչը մայրը հասկացել է հակառակ իմաստով: Այսինքն՝ ամեն ինչ լավ է եւ քաղցկեղ չկա. «Հիվանդը պարտավոր չէ հասկանալ՝ դա ինչ է նշանակում: Այդպես լինի, բոլորս բժիշկ կլինենք: Բժիշկը ինքն է, ինքն էր պարտավոր զգուշացնել, որ դրականը նշանակում է՝ դու քաղցկեղով հիվանդ ես, գնա դիմիր քիմիաթերապեւտի, ճառագայթման: Ես օնկոբժիշկ չեմ»:  

Կոնիզացիայից հետո Անուշ Ղարիբյանի վիճակը ոչ միայն դեպի լավը չի գնում, այլեւ ընդհակառակը: Հարազատները նրան տանում են Հայ-ամերիկյան առողջության կենտրոն, ըստ Ինեսայի՝ դարձյալ չկասկածելով քաղցկեղի գոյությունը:

«Մորաքույրս տանում է Հայ-ամերիկյան կենտրոն՝ Վահե Տեր-Մինասյանի մոտ: Նայում է, ասում է՝ այս ինչ են ձեզ արել, ոնց կարելի է նման բան անել: Հետազոտություններ է անում, ասում է՝ դուք շատ ուշացել եք»,- փոխանցեց Ինեսան: Անուշ Ղարիբյանին խորհուրդ է տրվում  ճառագայթային բուժում, ապա նաեւ քիմիաթերապիա: Դրանք, սակայն, արդյունք չեն տալիս: Այսօր Ինեսան անզոր հետեւում է, թե ինչպես է մայրը մահանում:

«Ինքը ուռուցք է կտրել, չարորակ քաղցկեղի հետ է գործ ունեցել: Ինքը ուռուցքը գազազացրել է՝ անընդհատ այդ դեղով այրելով, բզբզելով, քերելով: Ինքը ընդամենը գինեկոլոգ է, ինքը իրավունք չունի քաղցկեղի բուժում անել: Եթե վիրահատությունից հետո գոնե մարդկային գտնվեր, ասեր՝ սխալ եմ արել, կտանեինք օնկոգինեկելոգի մոտ, արգանդն ամբողջությամբ կհեռացնեին, մի քանի հատ էլ քիմիա կստանար, այս մարդը հիմա կապրեր: Բժիշկները մոտենում են, ասում են՝ սա իր վերջին փուլն է: Ինքը մահանում է, իր հետ ավելի վատ բան այլեւս չի կարող լինել: Թող հինգ տարի ապրեր, տասը տարի ապրեր դրանից հետո, բայց կապրեր, այսքան շուտ չէր մահանա: Այս բոլորը իր արած սխալների հետեւանքն է»,- հուզվում է Անուշ Ղարիբյանի դուստրը: 

բժիշկների մեկնաբանությունը

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի գինեկոլոգ Գայանե Մկոյանը նախ ընդգծեց, որ Անուշ Ղարիբյանն իր համար ուղղակի միայն հիվանդ չի եղել ու որ իրենք ունեցել են մարդկային հարաբերություններ: «Ես ե՛ւ որպես բժիշկ, ե՛ւ որպես մարդ, իրոք, շատ ծանր եմ տանում, որ նման խնդիր տեղի է առաջացել»,- ասաց նա: Բայց վստահեցրեց, որ բուժումն իրականացվել է ըստ նման դեպքերի համար ամրագրված ցուցումների ու ընթացակարգերի, եւ ինքը վարվել է այնպես, ինչպես պետք է վարվեր: Նախ ՊԱՊ քսուք է վերցվել: Բջջաբանական այդ հետազոտության արդյունքում հայտնաբերվել է դիսպլազիա CIN3: Դա նշանակում է, որ առկա է նախաքաղցկեղային վիճակ, բայց ոչ քաղցկեղ եւ պահանջվում է ավելի խոր՝ հյուսվածքաբանական հետազոտություն:

Դրանից, հետո, դարձյալ ինչպես սահմանված է, իրականացվել է արգանդի վզիկի էլեկտրակոնիզացիա եւ հյուսվածքաբանական հետազոտություն: Այս անգամ նույնպես հայտնաբերվել է CIN3:  

«Հեռացված հյուսվածքները բոլորը ուղարկվում են հյուսավածքաբանական քննության: Մենք ինչ էլ ենթադրենք, ինչ կասկածներ էլ ունենանք, վերջին խոսքը հիստոլոգիայինն է, որից ելնելով՝ պետք է ծավալ մեծացնենք, հետազոտություններ անենք, անենք կամ չանենք: Մեր հիստոլոգիան չի տալիս ավելի, չի տալիս պակաս, նորից տալիս է CIN3, որը պրոտոկոլով պահանջում է իրեն պահել հսկողության տակ»,- ասաց Մկոյանը: Հաջորդող ամիսներին նշանակված բուժման արդյունքում կնոջ գանգատները չեն վերացել, նրա վիճակը սկսել է վատանալ: Բժիշկը հաստատում է, որ ինքը կասկածել է քաղցկեղ, բայց բաց տեքստով այդ մասին չի հայտարարել: Անուշ Ղարիբյանին պարբերաբար առաջարկել է գնալ ՄՌՏ հետազոտության, ասել է՝ հնարավոր է արգանդն ամբողջությամբ հեռացնելու անհրաժեշտություն լինի:

«Սովորաբար քերուկներից, կոնիզացիայից հետո նույն օրը հիվանդները տուն են գնում կամ տեղափոխվում են ցերեկային ստացիոնար: Ես Անուշին անգամ դուրս չեմ գրել, մտել եմ իրենց պալատ, շատ մարդ կար, ասացի՝ սովորաբար տուն եմ ուղարկում, բայց քեզ չեմ թողնում, որովհետեւ ինձ դուր չի գալիս այդ ամեն ինչը: Ինքը մնացել է հիվանդանոցում այնքան, մինչեւ որ հիստոլոգիայի պատասխանը եկել է, որ ռակ չունենք»,- մանրամասնեց բժշկուհին: Ըստ նրա, Անուշ Ղարիբյանը մշտապես հիվանդանոց է այցելել մենակ: «Վերջին անգամները որ գալիս էր, ես ասում էի՝ մեկը թող հետդ գա: Իսկ ամենավերջին անգամ ասացի՝ ես չեմ զբաղվի քեզնով, պետք է արվի ՄՌՏ, պետք է արվի ԿՏ, քեզ պետք է օնկոլոգ»,- պատմեց Գայանե Մկոյանը:

«Եթե ինչ-որ մեկը գոնե գար իր հետ, ներկա լիներ, միգուցե ավելի ադեկվատ մոտեցում ցույց տային, ոչ թե որ հիմա հասել են արդեն դրան, եւ կարելի է բժշկին վարկաբեկել: Բժիշկն իր պատիվը եւ անունը ձեռք է բերում ինքնուրույն, դա տարիների վաստակ է, բայց մի հատ անհեթեթ դեպք, մի հատ չհասկացվածություն, դա դառնում է բժշկի համար ճակատագրական»,- ցավով փաստեց գինեկոլոգ Մկոյանը:

Ուռուցքաբան-գինեկոլոգ Վահե Տեր-Մինասյանը, վերհիշելով տվյալ դեպքը, փաստում է, որ երբ տեսել է հիվանդին, նրա մոտ առկա է եղել ուռուցքային պրոցես: Ընդ որում, քաղցկեղն արդեն եղել է ոչ թե զրոյական կամ առաջին, այլ արդեն առնվազն երկրորդ փուլում: «Ես հիվանդին տեսել եմ միջամտությունից մոտավորապես մեկ տարի հետո, եթե ճիշտ եմ պատկերացնում: Թե մեկ տարի առաջ այնտեղ ինչ է եղել, ես գնահատել չեմ կարող: Դա հնարավոր չէ: Ես տեսնում եմ այն, ինչ որ կա այդ պահին: Եվ այո, տեսականորեն հնարավոր է, որ եղել է նախաուռուցքային վիճակ, որը ցավոք սրտի զարգացել, հասել է մինչեւ ուռուցքի»,- մեր զրույցում ասաց ուռուցքաբանը:

Եթե «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում համարվել է, որ Անուշ Ղարիբյանի մոտ առկա է CIN3՝ դեռ ընդամենը նախաքաղցկեղային վիճակ, ապա «Հայ-ամերիկյան» կենտրոնում, փաստորեն, հայտնաբերվել է քաղցկեղ՝ երկրորդ փուլում: Վահե Տեր-ՄԻնասյանից հետաքրքրվեցինք՝ դրանց միջեւ ընկած մոտ մեկ տարին բավարա՞ր էր, որպեսզի CIN3-ը փոխակերպվեր այդքան բարդացած քաղցկեղի:

«Տեսականորեն այո, ոչ ոք դա չի կարող բացառել: Կան ուռուցքների ագրեսիվ տեսակներ, որոնք շատ արագ են զարգանում: Դրանք, այո, փոքր տոկոս են կազմում, բայց ոչ մեկին չես կարող մեղադրել, որովհետեւ դու չես կարող իմանալ, թե այդ փոքր տոկոսը որ հիվանդն էր: Ցավալի է, որ հիվանդը հասնում է մեզ այդ վիճակում, բայց այնպես չէ, որ վաղ փուլում հասած հիվանդները հարյուր տոկոսով բուժվում են: Այնպես չէ որ ճառագայթման կամ քիմիաթերապիայի գնացած բոլոր հիվանդները մահանում են: Այն, որ ճառագայթ է ստացել, քիմիա է ստացել եւ այնուամենայնիվ վիճակը վատ է, դա էլ է խոսում ուռուցքի ագրեսիվության մասին: Դրա համար կոնկրետ այս պաթոլոգիայի փուլում շատ-շատ ավելի հեշտ է ու ճիշտ է նախաքաղցկեղի փուլում դեմը առնելը, քան արդեն մտածել՝ առաջին փուլ էր, երկրորդ էր, երրորդ էր, թե չորրորդ»,- պատասխանեց ուռուցքաբանը:

Տպել
8105 դիտում

Տիգրան Ավինյանը նկատողություն հայտարարեց Մանուկ Սուքիասյանին

Նախաքննությամբ վերականգնվել է տնտեսվարողի կողմից պետությունից թաքցված 848 մլն դրամի հարկային պարտավորությունը

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Լիտվայի Հանրապետությունում է

Կանադայի ԱԳ նախարարը ողջունել է իր երկրի առաջին փորձագետի միացումը ՀՀ-ում ԵՄ առաքելությանը

«Տիմոշա» ընկերության հալվաներում հայտնաբերվել է «Կադմիում», ապրանքատեսակը հետ կկանչվի վաճառքից

Կասկադի տարածքի մի մասը նվիրաբերվել է քաղաքապետարանին

Հայաստանի ժողովրդավարությանը անհրաժեշտ է, որ Եվրոպան, ԵՄ-ն ուս ուսի կանգնած լինեն մեր կողքին. Գրիգորյանը՝ ԵԽԽՎ-ում

Էլինա Դանիելյանը` Ավստրիայի ակումբային առաջնության հաղթող

Արագածոտնում գազաբալոններով բեռնված «ԶԻԼ»-ը բախվել է երկաթե արգելապատնեշին ու կողաշրջված հայտնվել ձորակում

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցությունը նոր ղեկավար ունի

Մեկ տարում մեկ ընկերությունից Ծառուկյանն ունեցել է ավելի քան 1 միլիարդի ապօրինի շահաբաժին. դատախազ. 1Lurer

Ոստիկանությունը միշտ քաղաքացու իրավունքների պաշտպանության և հասարակական կարգի ապահովման առաջնագծում է. Ղազարյան

Վնասվել է միջին ճնշման գազատար. դադարեցվել է Էրեբունի վարչական շրջանի մի մասի գազամատակարարումը

ԱԺ պատգամավորի նկատմամբ խուլիգանություն կատարած երիտասարդին մեղադրանք է առաջադրվել, վերջինս ձերբակալվել է

Ոչ իշխանության ժամանակ խելք հավաքեցին, ոչ ընդդիմության մեջ են պիտանի, շարունակեք քֆուր հավաքել. Սաֆարյան

Հրդեհ Արտենի գյուղում. տարհանվել են քաղաքացիներ

Վանաձոր-Ալավերդի-ՀՀ պետական սահմանի մի հատվածում ջրագիծը վթարվել է, ջուրը լցվում է ճանապարհի վրա (տեսանյութ)

ԱՄՆ-ը չի ցանկանում Իրանի հետ պատերազմ, սակայն հնարավոր բոլոր ձևերով կպաշտպանի Իսրայելին. Քիրբի

Հրդեհ Լոռու գյուղերից մեկում. այրվել են անասնագոմն ու կուտակված անասնակերը

Եթե իրավապահները չաշխատեն, իրենց մեթոդով կխոսենք հետները՝ պադեզդներում ծեծելուց մինչև զուգարանում մարդ սպանելը. Մկրտչյան

Ընթացքի մեջ են «Մերգելյան» զբոսայգու վերականգնման ու բարեկարգման աշխատանքները (տեսանյութ)

ԱՄՆ քաղաքացու նկատմամբ Պռոշյան փողոցում զինված ավազակային հարձակում կատարողը հայտնաբերվել է

Ամասիայի «Սնղ» հանդամասի գետում ավտոմեքենա է արգելափակվել

Ձերբակալվել է «Քրեակատարողական բժշկության կենտրոն»-ի բուժքույրը․ ինչ է հայտնաբերվել նրա ներքնազգեստից (լուսանկար)

Եկեղեցուն դուր չի գալիս «զուգընկեր» տերմինը՝ դրա ետևում տեսնելով նաև միասեռականներին. իրականում ում է այն վերաբերում

Տաջիկստանը վիզային ռեժիմ է սահմանել Թուրքիայի քաղաքացիների համար

Անչափելի է զգացողությունը, որն ունենում է այն մարդը, ով տալիս է այդ գումարը․ կայացել է «Իմ քայլ»-ի բարեգործական ընթրիքը

Քննչական գործողությունները կատարելուց հետո Սամվել Վարդանյանին տեղափոխելու են ՁՊՎ. Ռուբեն Մելիքյան

Կողմերը տեխնիկապես շատ մոտ են «Խաղաղության պայմանագրին», պակասում է Ադրբեջանի քաղաքական կամքը․ Գերմանիայում ՀՀ դեսպան

«Կիա»-ն բախվել է քարե պարսպին․ 32-ամյա վարորդը հիվանդանոցում է, մեքենայում գտնված վերջինիս մայրը մահացել է

Սևանից՝ Չկալովկային հարող հատվածից, 184 հատ խեցգետնաորսիչ է դուրս բերվել

Թեհրանում Իտալիայի հյուպատոսությունը ժամանակավորապես փակ կլինի

Լճկաձոր բնակավայրի սողանքային գոտում վաղը քարաթափման աշխատանքներ կիրականացվեն

Տեղի կունենա Երևանի ավագանու նիստը․ ինչ հարցեր են օրակարգում

Շղթայական ավտովթար ԱՄՆ դեսպանատան դիմաց

ՄԻՊ-ը Վեսա Հակկինենի հետ հանդիպմանն ընդգծել է բռնի տեղահանված անձանց իրավունքների երաշխավորման անհրաժեշտության մասին

Ղազախստանի նախագահը Մատենադարանին է նվիրել Ալմա-Աթիում ծնված էդուարդ Ղազարյանի քանդակներից մեկը

Թուրքիայի և ԱՄՆ-ի օդային ուժերը համատեղ զորավարժություններ են անցկացրել․ օգտագործվել են F-16 կործանիչներ

Վարչապետի որոշմամբ կստեղծվի Ֆրանկոֆոնիայի խաղերի ազգային կոմիտե․ ովքեր են կազմում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ազատության պողոտա-Վարշավյան փողոց խաչմերուկում