×


«Արդեն հայի հարս եմ». Սարիկ Անդրեասյանը սիրելիին ամուսնության առաջարկություն է արել ինքնաթիռում

37-ամյա ռեժիսոր Սարիկ Անդրեասյանն ընկերուհուն յուրահատուկ կերպով է  ամուսնության առաջարկություն արել: Նա 26-ամյա դերասանուհի Ելիզավետա Մորյակին հրավիրել է օդային ուղեւորության:

Նրանք մերձմոսկովյան Մյաչկովո օդանավակայան են ժամանել անբարենպաստ եղանակային պայմաններում, երբ ցիկլոն էր մոտենում:


«Սկզբում վախենում էի եղանակից ու անգամ չէի ցանկանում որեւէ տեղ թռչել: Օդաչուն դա հասկացավ ու փորձեց որքան հնարավոր է արագ ինձ նստեցնել ինքնաթիռ: Նախատեսված ժամանակից 20 րոպե շուտ շարժվեցինք: Ահավոր վախեցած էի, իսկ օդաչուն՝ նյարդայնացած»,- խոստովանել է Լիզան:

Թռչելու ընթացում Անդրեասյանը ցույց է տվել գետնի վրա արված ռոմանտիկ գրությունը. «Քեզ սիրում եմ: Ամուսնացիր ինձ հետ»:

Սակայն դերասանուհին սկզբում այնքան էլ չի գնահատել այդ ռոմանտիկ քայլը. «Բոլոր մտքերս այն մասին էին, որ ջարդուփշուր կլինենք ու պետք է արագ վայրէջք կատարենք: Իջանք ու այն, ինչ կատարվեց հետո, սարսափելի էր: Կարկուտ սկսվեց: Թրջվել էինք, բայց հույզերը պատել էին մեզ: Ինձ, որ ողջ ենք, գետնի վրա ու արդեն հայի հարս եմ»:


Նա նաեւ ամուսնական մատանիով նկար է հրապարակել: Մատանին Mercury-ից է ու արժե 3 մլն ռուբլի:

Անդրեասյանն էլ այս նկարով է կիսվել ու գրել. «Նա չէր կարող ասել ոչ»:



Սա Մորյակի առաջին ամուսնությունն է, ռեժիսորը նախկինում ընտանիք կազմել է ու 2 երեխա ունի՝ Մարկը եւ Մարտինը:

«Կարողացել եմ լեզու գտնել տղաների հետ: Պետք է գիտակցված ընտրել երեխաներ ունեցող տղամարդու: Երբ նախկին հարաբերություններից երեխաներ կան, հասկանում ես, որ նախկին կինն էլ ամեն դեպքում ներկա է լինելու քո կյանքում: Այդ ամենը հեշտ չէ»,- խոստովանել է դերասանուհին:

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին