211652_close_icon
views-count44830 դիտում article-date 19:23 03-03-2018

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. բախվել են 29-ամյա վարորդի 06-ն ու 34-ամյա վարորդի Mercedes-ը. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 15:40-ի սահմաններում Աբովյան-Նոր Հաճն ավտոճանապարհին բախվել են 29-ամյա Ալիկ Աղաբեկյանի վարած ՎԱԶ-2106 մակնիշի 35 FO 965 համարանիշի և 34-ամյա Զորի Ապրեսյանի վարած Mercedes մակնիշի 35 MD 236 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աբովյանի բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Աբովյանի հրշեջ փրկարարական ջոկատը և վիրավորներից մեկին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավարությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գեղամ Մարգարյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Կոտայքի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արսեն Արզումանյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Վահե Հովհաննիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 37+
37+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր